NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Գերի Ռոսի ՝ 2012թ.-ի «Քաղցած խաղեր» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Ֆիլմը գրող Սյուզան Քոլինզի համանուն վեպի էկրանավորումն է։
2.Քիթնիսի դերի համար դիտարկվում էին Հեյլի Սթայնֆելդը, Էմմա Ռոբերթսը, Սիրշա Ռոնանը, Քլոյա Գրեյս Մորեցը, Էմիլի Բրաունինգը, Շեյլին Վուդլին եւ Կայա Սկոդելարիոն: Ի վերջո, Քիթնիսին մարմնավորելու բախտը վիճակվեց Ջենիֆեր Լոուրենսին։
3.Կոմպոզիտոր Դենի Էլֆմանը լքել է ֆիլմ: Նրա տեղը զբաղեցրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը:
4.Բացի Ջոշ Հաթչերսոնից՝ Փիթի դերի հավակնորդներն էին Հանթեր Փերիշը, Լուկաս Թիլը եւ Էվան Փիթերսը:
5.Քանի որ Վուդի Հարելսոնը բուսակեր է, սնվելու տեսարաններում նրա կերպարը՝ Հեյմիթչը, ուտում է միայն միրգ կամ պարզապես խմում է։
6.Ստուդիան Գեյլի դերը Լիամ Հեմսվորթին տալուց առաջ դիտարկում էր դերասաններ Դեւիդ Հենրիին, Ռոբի Ամելանին եւ Դրյու Ռոյանին:
7.Էլիզաբեթ Բենքսը հրաժարվել է Օլիվեր Սթոունի «Առանձնապես վտանգավոր» ֆիլմում նկարահանվելուց, որպեսզի կարողանա նկարահանվել «Քաղցած խաղեր»-ում։
8.Ջենիֆեր Լոուրենսը եւ Լիամ Հեմսվորթը բնական շիկահերներ են, ուստի ստիպված են եղել ներկել իրենց մազերը և դառնալ թխահեր, մինչդեռ Ջոշ Հաթչերսոնը, ընդհակառակը, թխահեր է, բայց իր դերի համար վերածվել է շիկահերի:
9.Երբ Դոնալդ Սազերլենդը պատահաբար «բախվել» է ֆիլմի սցենարին, այն նրան հիշեցրել Է Սթենլի Կուբրիկի «Փառքի արահետները» կինոնկարը: Դերասանը նամակ է գրել ռեժիսոր Գերի Ռոսին ՝ մանրամասն նկարագրելով այն պատճառները, թե ինչու հենց ինքը պետք է մարմնավորի Նախագահ Սնոուի կերպարը:
10.Նկարահանումների ժամանակ Ջենիֆեր Լոուրենսը պատահաբար հարվածել է Ջոշ Հաթչերսոնի գլխին ՝ նոկաուտի ենթարկելով նրան։ Հաթչերսոնի մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել։
11.78 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 694 մլն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ