Զարմանալի է, բայց սա երկար ժամանակ հետո առաջին բլոկբաստերն է, որը հիմնված չէ որևէ ֆրանշիզայի վրա, չի հանդիսանում գրքի կամ կոմիքսի էկրանավորում, շարունակություն կամ ռեբութ:
Ֆիլմը պատմում է բանկի մի աշխատակցի մասին, որի մոտ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է, մինչեւ այն պահը, երբ նա պարզում է, որ իր աշխարհը հսկայական տեսախաղերի մի մասն է, իսկ ինքն ընդամենը երկրորդական կերպար է: Արդյո՞ք նա կունենա այնքան խիզախություն, որպեսզի փոխի իր կոդը, գրավի գեղեցկուհու ուշադրությունը եւ, վերջապես, փրկի աշխարհը: Կարճ ասած՝ նա կդառնա՞ գլխավոր հերոս։
Որքան էլ զարմանալի է, «Գլխավոր հերոսը» սպասվածից ավելի լավ ֆիլմ է ստացվել: Բավականին պարզ պատմությունը երբեմն բացահայտվում է անսպասելի կողմերից՝ չարդարացնելով մեր ակնկալիքները։ Սյուժեն լի է մանր տարրերով, որոնք օգնում են այս ֆիլմը դուրս բերել կոնվեյերային բլոկբաստերի աստիճանից:
Իր հայեցակարգով ֆիլմը հիշեցնում է «Տրումանի շոուն», բայց տեսախաղերի մթնոլորտում, որտեղ հերոսի կյանքի միօրինակությունը հանգեցնում է այն գիտակցությանը, որ նա կարող է ավելին անել։ Բավական ակնհայտ անլյուզիա մեր իրականությունում, որն ընդգծում է այն գաղափարը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել ամեն ինչ։
Վիզուալ առոումով ֆիլմը շատ վառ է ստացվել, դինամիկ. հերոսներն անընդհատ շարժման մեջ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրադարձությունները տեղի են ունենում խաղում, որտեղ նրանց հետ ինչ ասես պատահում է...
Շատ հետաքրքիր է դիտվում նաեւ այն ամենը, ինչը տեղի է ունենում իրական աշխարհում. այն ունի իր սեփական ինտրիգներն ու հերոսներ, որոնք փորձում են օգնել խաղի հերոսներին։
Ռեժիսոր Շոն Լևին առաջին անգամ չէ, որ ղեկավարում է բարձրաբյուջետային կատակերգությունների նկարահանման գործընթացը, և արժե խոստովանել, որ բեմադրիչը կարողանում է ամենատարբեր տարիքային լսարանների համար հաճելի կինո նկարահանել։
Կցանկանայի դերասաններից առանձնացնել Ռայան Ռեյնոլդսին: Նա սկզբում միամիտ տղայի դեր էր խաղում, բայց սյուժեի զարգացմանը զուգընթաց՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է նրա հերոսը դառնում իսկապես «գլխավորը»: Նա փորձ է ձեռք բերում, բայց միեւնույն ժամանակ մնում է նույն անկաշկանդ եւ զվարճալի կերպարը:
Ֆիլմի միակ թերությունը դրա «անտագոնիստ»-ն է Թայքա Վայտիտիի կատարմամբ: Այն ստվարաթղթե է ստացվել: Ոչ մի կերպ չեմ մեղադրում Վայտիտիին. դա սցենարիստի թերությունն է:
Արդյունքում՝ «Գլխավոր հերոսը» հիանալի և բարի արկածային ֆիլմ է՝ ներառելով իր մեջ հոյակապ բարոյականության տարրեր: Ֆիլմն այն մասին է, որ կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն ունենալու դեպքում պետք է ռիսկի դիմել, այլ ոչ թե լողալ հոսանքի ուղղությամբ։
P.S.
Դիտելուց հետո ակամայից հիշեցի «Հարրի Փոթերի»-ի հերոս Ալբուս Դամբլդորի հետևյալ խոսքը. «Մարդուն բնորոշում են ոչ թե նրանում ամրագրված որակները, այլ միայն նրա ընտրությունը»։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան