Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես արագ ավարտել վիճաբանությունը

21:12, 26 օգոստոսի

Բոլորն էլ վիճում են, երբ կանգնում են խնդիրների առաջ։ Սակայն նման իրավիճակներում  նախընտրելի է արագ ավարտել վիճաբանությունը, քան թեժացնել այն եւ կորցնել ինքնատիրապետումը։

Ընդմիջեք

Վիճելիս ընդմիջումը կարող է օգնել ձեզ հանգստանալ եւ էներգիա գտնել միմյանց հասկանալու եւ խնդիրն ավելի հանգիստ լուծելու համար։ Ընդմիջման ընթացքում հարկավոր է հիշել բարի եւ հաճելի երեւույթների մասին ու հասկանալ, որ վիճաբանությունը ուղղակի ժամանակի կորուստ է։

Կարեկցեք միմյանց

Վիճաբանությունը ավարտելու լավագույն միջոցը դիմացինի տեսակետը հասկանալն է։ Իսկ եթե խելացի եք եւ ուժեղ, փորձեք անել այնպես, որ նա հարցը հենց ձեր տեսանկյունից դիտարկի։ Այս պարագայում լուծումը շատ ավելի հեշտ է գտնել։

Մի մոռացեք պատասխանատվության մասին

Հաճախ վիճաբանությունների ժամանակ զուգընկերներից մեկը սկսում է ամեն ինչում անտեղի մեղադրել մյուսին։ Սա բավականին սխալ մոտեցում է եւ ավելի է դժվարացնում խնդրի լուծումը։ Անգամ վիճաբանության հարցում պետք է պատասխնատվություն ունենալ եւ խուսափել անհիմն մեղադրանքներից։

Վիճաբանության ժամանակ պետք չէ անցյալը հիշել

Եթե ցանկանում եք արագ ավարտել զրույցը,  հիշեք ապագայի, ոչ՝ անցյալի մասին։ Անցած-գնացած պատմությունների մասին հիշատակելու դեպքում ավելի խրթին իրադրության մեջ եք հայտնվելու։ Ուստի, մտածեք, թե ինչ կարելի է անել վիճելու փոխարեն (օրինակ՝ ֆիլմ դիտել, գնալ զբոսանքի)։

Կատակեք

Վիճաբանությունների ընթացքում ճիշտ եւ տեղին կատակելը կարող է հանել լարվածությունը, թուլացնել երկու կողմերին էլ եւ ստիպել նրանց արագ ավարտել վեճը։

Հպվեք զուգընկերոջը

Եթե խոսքերը ոչ մի ազդեցություն չեն թողնում, ուրեմն պետք է անցնել հպումներին։ Փորձեք ձեր նուրբ եւ քնքուշ հպումով վերջ դնել վիճաբանությանը։ Ֆիզիկական շփումը կհիշեցնի վիճող կողմերին, թե որքան թանկ ու կարեւոր են նրանք միմյանց համար։

Փոխեք ձայնի տոնայնությունը

Վիճաբանությունն ավարտելու հիանալի միջոց է հանգիստ, մեղմ ձայնով խոսելը։ Սակայն պետք չէ կատակել եւ մանկական ձայնով խոսել, քանի որ դա, միգուցե, բարկացնի դիմացինին։

Մի շտապեք եզրակացություններ անելիս

Եթե ոչ մի կերպ չի ստացվում լուծել խնդիրը, ապա պետք է ընդմիջել եւ քննարկումը թողնել հաջորդ օրվան, երբ հնարավոր կլինի ավելի սթափ գլխով որոշումներ կայացնել։

Կենտրոնացեք կարեւոր հանգամանքների վրա

Վիճելիս չպետք է մոռանալ կարեւոր հանգամանքների մասին։ Օրինակ՝ չի կարելի վիճել երեխաների ներկայությամբ, քանի որ դա կարող է սթրեսի ենթարկել նրանց։ Հարկավոր է հիշել, որ ամուսինների վիճաբանությունը բացասաբար է ազդում երեխաների հոգեբանության վրա եւ որքան հնարավոր է արագ ավարտել վեճը։

 

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել