Երեկ՝ օգոստոսի 20-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի երեւանյան ծրագրի հանդիսավոր բացումը: Փառատոնն արդեն 8 տարի է՝ կայանում է եւ նպատակ ունի հոգեւոր մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածել:
Հոգեշնորհ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքից, մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ` Շահեն Նազարենկոն եւ Աննա Կարապետյանը ազդարարեցին երեւանյան ծրագրի մեկնարկը։ Ելույթ ունեցան Դավիթ Ամալյանը, թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին:
Փառատոնն այս տարի անցկացվում է օգոստոսի 14-ից 29-ը։ Մարզային ծրագրի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից: Oգոստոսի 17-ից 29-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների եւ արվեստագետների, որոնք մեծ ներդրում եւ ասելիք ունեն հասարակական եւ մշակութային կյանքում:
Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:
Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, իսկ վայրն՝ անփոփոխ:
2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, եւ ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:03, 26 հունվարի
«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթեւիկ Ադումյանի հրապարակումը Բալիից (վիդեո)22:22, 26 հունվարի
«Ուրախ 6-րդ տարեդարձ իմ սեր, իմ տիեզերք»․ Վաչե Թովմասյանի եւ դստեր լուսանկարները21:32, 26 հունվարի
Քայլվածք եւ բնավորություն20:23, 26 հունվարի
Անահիտ Սիմոնյանի եւ որդու լուսանկարները Լոս Անջելեսից19:24, 26 հունվարի
Քրիստինա Այանյանի բացառիկ հարցազրույցը «Միսս Տիեզերք» կազմակերպությանը18:30, 26 հունվարի
Սթիվեն Սփիլբերգն ասել է, որ «The Dark Knight»-ը կարող էր առաջադրվել «Օսկար» - ի`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում17:28, 26 հունվարի
Լիբանանահայ հայտնի երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում16:26, 26 հունվարի
«Վիրավորվել եւ զայրույթ կուտակել, նույնն է թե թույն խմել»․ Թամարա Գեւորգյանը մեջբերել է Նելսոն Մանդելային (վիդեո)15:35, 26 հունվարի
Քանյե Ուեսթի՝ Հիտլերի մասին խոսքերի հետեւանքով Ավստրալիա մուտք գործելու հարցում խնդիրների են կանխատեսվում14:22, 26 հունվարի
«Դուք այն ամենն եք, ինչ կատարվում է ձեր ներսում»․ Լուսինե Թովմասյանի նոր հրապարակումը (ֆոտո)13:32, 26 հունվարի
«Շնորհավոր 101 ամյակդ իմ մեծագույն սեր»․ Արաքսյա Մելիքյանի հրապարակումը Սունդուկյանի անվան թատրոնի տարեդարձի առթիվ (վիդեո)12:27, 26 հունվարի
Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան խնջույքից կադրեր է հրապարակել