NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ան Ֆլետչերի ՝ 2006թ.-ի «Քայլ առաջ» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1. Ֆիլմի սկզբնական անվանումը եղել է «Music High» (Երաժշտական դպրոց)։
2. Բոլոր գեղարվեստական աշխատանքները, որոնք կարելի է տեսնել դպրոցում, «Carver Center for the Arts and Technology» դպրոցի ուսանողների ստեղծագործություններն են։ Սա արվեստի հեղինակավոր եւ բարձրակարգ դպրոց է, որը գտնվում է Բալթիմորի մոտակայքում:
3. Նկարահանումների ժամանակ Չենինգ Տատումը և Ջեննա Դևան-Տատումը, ինչպես և նրանց հերոսները, սկսել են հանդիպել։ 2009 թվականի հուլիսի 11-ին նրանք ամուսնացել են, իսկ 2018 թվականին զույգը բաժանվում է։
4. Չենինգ Տատումը, որը պրոֆեսիոնալ պարող չէր, սկզբում վախեցել է ֆիլմում նկարահանվել այն մարդկանց հետ, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում պարով են զբաղվել:
5. Որպես ռեժիսոր՝ կինոնկարը դեբյուտային է դարձել Ան Ֆլետչերի համար. նա նախկինում որպես պարուսույց է աշխատել։ Ֆլետչերը ֆիլմում ունի կամեո. նա նկարահանվել է Նորայի պարի ուսուցչի դերում:
6. Ֆիլմում նկարահանվելու համար Ջեննա Դևանը ծածկել է իր մարմնի դաջվածքները:
7. Ըստ նախնական սցենարի՝ Տատումի հերոսին պետք է կոչեին Դերեկ, եւ նա պետք է երգիչ լիներ:
8. Պարային տեսարանների բեմադրությամբ զբաղվել է Ջամալ Սիմսը։
9. Եզրափակիչ պարի շարժումներից մեկի կատարման ժամանակ Տատումն անհաջող ընկել է գլխի վրա: Բարեբախտաբար, նա վտանգավոր վնասվածքներ չի ստացել։
10. Ֆիլմում հնչում է հայտնի կատարողների և դիջեյների երաժշտությունը՝ Ciara, Sean Paul, Chris Brown, Pitbull, Lil Jon, Mark Ronson, T. I. եւ այլն:
11. 12 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 114 մլն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել