Հուշարձանի առաջին լուսանկարը, որն Արմեն Ջիգարխանյանի հարազատները ծրագրում են տեղադրել նրա գերեզմանին, համացանցում քննարկումների առիթ է տվել։ Լեգենդար արտիստի երկրպագուներն այն խիստ քննադատության են ենթարկել։
«Դեռ գարնանից վայրը պատրաստում ենք։ Արմեն Բորիսովիչը հուղարկավորված է դստեր կողքին։ Այն հին գերեզմանատուն է, բարդ է հուշարձան տեղադրելը։ Տեղը քիչ է։ Ցանկանում ենք հուշարձան պատրաստել, որն արժանի է Ջիգարխանյանին»,- հայտնել է հանգուցյալ դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։
Հուշարձանը ծրագրում են տեղարդել դերասանի մահվան տարելիցին՝ նոյեմբերի 14-ին ընդառաջ։ Հիմա արդեն պատրաստ է հիմքը։
Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, հավանություն է տվել նախագծին։ Սողոմոնյանի խոսքով՝ նա մի քանի ուղղում է կատարել, սակայն ընդհանուր առմամբ գոհ է աշխատանքից, որը կատարել է քանդակագործ Վահե Սողոմոնյանը։
Համացանցում լուսանկարի հրապարակումից հետո քննարկումներ են սկսվել, եւ շատ օգտատերեր հայտարարել են, որ դժգոհ են արձանից։ «Ուղիղ ասենք՝ հուշարձանը դուր չի գալիս», «Խայտառակություն։ Ո՞վ կարող էր այն հավանության արժանացնել, Ստեփա՞նը», «Ինչո՞ւ նա բուդդայական կրոնավորի տեսք ունի»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում նշել են նրանք։
Լուսանկարը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով