Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կոմիտասի կյանքն ու ընդհատված ընկերությունը. Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը սեպտեմբերի 10-ից կցուցադրվի հայաստանյան կինոթատրոններում

16:04, 23 օգոստոսի

Սեպտեմբերի 10-ին Երեւանում կկայանա Արման Նշանայանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որը Հայաստանում նախատեսվում էր նախորդ տարվա գարնանը, սակայն չկայացավ համավարակի եւ պատերազմի հետեւանքով:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թ-ին՝ Լոս Անջելեսում: Ժապավենը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն Սողոմոն վարդապետի՝ մեծ հայ երգահան Կոմիտասի կյանքի մասին է, նաեւ ընկերության, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։

Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Նշանյանն ասաց, որ նման ֆիլմ նկարահանելու միտքը ծագել է, երբ արվեստասեր երաժիշտ մի կին՝ Սիրվարդ Կավուկչյանը, նրան ներկայացրել է իր ունացած հետաքրքիր պատմությունը:

«Նա այդ շրջանում աշխատում էր վեպի վրա, որը դեռ չէր հրատարակվել: Վեպը հիմնված է իրական դեպքերի վրա. Սիրվարդ Կավուկչյանի տատիկի պատմությունն է: Պատմության հիմքում հայ եւ թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան Համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի։ Մարդկանց միջեւ չկար անձնական թշնամանք, սակայն երբ սկսվեցին ջարդերը, չէին խնայում նաեւ այն թուրքերին, որոնք հայ ընկեր ունեին, նրանց էլ էին ջարդում։ Այնուամենայնիվ, ընկերները կարողանում են հաղթահարել ստեղծված դժոխքը»:

Ըստ Արման Նշանյանի՝ թեպետ ֆիլմի հիմքում ողբերգական իրադարձություններ են` արյուն, սպանություն, մահ ցույց տալու գերխնդիր չկար: Դերասանը հույս ունի, որ այն կներկայացվի նաեւ դպրոցներում:

«Իմ համեստ կարծիքով՝ ոչ միայն ցանկալի է, որ երեխաները դիտեն այս ֆիլմը, այլեւ՝ պարտադիր: Ի վերջո, երեխաները կծանոթանան Կոմիտասին, կիմանան, թե ինչ է արել նա մեր հայկական երաժշտության համար, կտեղեկանան, թե ինչ է կատարվել նախքան 1915 թվականը. խոսքը Համիդյան սարսափելի ջարդերի մասին է, որոնք տեղի են ունեցել 1894-1896 թթ-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանում: Շատ կարեւոր է իմանալը, որ նախքան 1915-ը, մենք այլ ցեղասպանություն էլ ենք ունեցել»:

Ֆիլմում Արման Նշանյանը մարմնավորում է ազգությամբ թուրք կերպարի. նրա խոսքով՝ բավական դժվար քասթինգ է իրականացրել, նաեւ երկար մտորել է՝ արդյոք նկարահանվի՞ այս ֆիլմում, թե՞ ոչ:

«Երկար մտածում էի, թե ով պետք է մարմնավորեր Կոմիտասին, հասկացա, որ պետք է այդ գործը ստանձնի Սամվել Թադեւոսյանը: Ես եւ Սամվելը զրուցում էինք, հետո փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք մեր պատկերացումները համընկնում են, թե ոչ։ Ի վերջո, գնացինք համագործակցելու քայլին։ Շատ էի վախենում, որ պետք է ե՛ւ բեմադրեի, ե՛ւ խաղայի: Նախկինում ներկայացումների շրջանակում նման փորձ ունեցել եմ։ Ի վերջո, հասկացա, որ պետք է իմ կերպարին վերաբերվեմ, ինչպես վերաբերվում եմ մյուս կերպարներին»:

Ավելի վաղ «Սողոմոնի երգերը» ընտրվել էր Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացներ Հայաստանը 2021 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, որը «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է:

Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել