1. Ողջույնի եւ հրաժեշտի համբույր
Ոչ մի բան այդպես չի օգնում մեզ մեր տեղում զգալ, որքան թանկ մարդու առավոտյան եւ հրաժեշտի համբույրը: Համաձայնիր, որ դա քեզ էլ է հաճելի, դե իսկ որքան հաճելի է կնոջը: Երբ քո տիկինը աշխատանքի է գնում կամ տուն է վերադառնում, նրան համբույրով ողջունելը հոգեկան հարաբերությունները պահպանելու գերազանց միջոց է: Այդ համբույրների ջերմ ու բարեհամբույր էֆեկտը մեզ այն ժամանակներն է հիշեցնում, երբ մեր նախնիները մարդանման կապիկներ էին, իսկ իրենց համակրանքն արտահայտում էին մանր մակաբույծներին հետեւելով: Ողջույնի համբույրը նշանակում է «ուրախ եմ քեզ տեսնել», իսկ հրաժեշտինը՝ «քեզ կկարոտեմ»:
2. Միմյանց հպվել
Եթե ասես՝ «այդ ամենը անիմաստ բաներ են, տղամարդիկ իրենց տիկնանց հետ գրկախառնված չեն քնում՝ նրանց իրենց մորուքով փաթաթելով», դու բացարձակապես սխալվում ես: Գրկախառնությունը նորմալ հարաբերությունների առանցքային գործոններից է: Եթե ձեզ հաճելի չէ օրվա մեջ մեկ անգամից ավելի հաճախ գրկախառնվելը, ձեր հարաբերությունները չի կարելի նորմալ համարել: Նույնիսկ դյուրազգացները ցանկանում են գրկել եւ կողքին մոտ մարդուն ավելի հաճախ զգալ: Հեքիաթ չէ այն, որ գրկախառնությունները կյանքը երկարացնում են:
3. Հաճելի մանրուքներ
Ոչ մի աղջիկ չի հրաժարվի ծաղկեփնջից: Գլխավորն, իհարկե, նրան դուր եկող ծաղիկներ ընտրելն է, այլապես անակնկալը կարող է ամենեւին էլ հաճելի չլինել:
Անշուշտ, կանանց համար միայն ծաղիկները չեն ակնահաճո: Գրառում կատարիր թղթի վրա եւ դիր պիջակի գրպանում, նրան սկայպով մի քանի քնքուշ հաղորդագրություն ուղարկիր, նախաճաշ պատրաստիր, սուրճ եփիր, նրա հետ զբոսնելու գնա եւ մանկական կավիճներով ասֆալտի վրա ինչ-որ բան նկարիր: Նրա նախընտրած շոկոլադը գնիր, զվարճալի գլխարկ նվիրիր, մտաբերիր նրա մոր տարեդարձի օրը: Մանրուքների կույտը մեծ է: Գլխավորը երեւակայություն ունենալն է, որը կանանց հետ հարաբերություններն ամրացնում է:
4. Նկատել մանրուքները եւ հաճոյախոսել
Աղջիկները չափազանց շատ ժամանակ են ծախսում լավ տեսք ունենալու համար: Դիմահարդարումը, մանիկյուրը, սանրվածքը եւ համանման այլ գործընթացները մեկ նպատակ են հետապնդում, որ նրանց ուշադրություն դարձնեն եւ նրանցով հիանան: Բարեհամբույր եղիր, նկատիր այդ անհեթեթությունը: Իհարկե, կան կանայք, որ այդ ամբողջ մանիպուլյացիան իրենց համար են անում (այո, իրականում կան այդպիսիք), բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես իրենց չեն հետեւում:
Նրա նոր կտրվածքը կամ հագած նոր զգեստը նկատելը կարեւոր է: Կանայք ջանում են լավ տեսք ունենալ, իսկ եթե նրան իրոք սազում է, կարելի է եւ պետք նրան գովել: Առանձնապես դժվար չէ նկատել, որ կնոջ մեջ ինչ-որ բան փոխվել է: Եթե դա չնկատես, ապա երկու տրամաբանական բացատրություն կա: Առաջին՝ դու անիմաստ ես համարում այդպիսի «մանրուքներ» տեսնելը, որովհետեւ դու տղամարդ ես, դա տղամարդու գործ չէ, «կանայք սիրում են, երբ ամեն ինչ խիստ է ու առանց քնքշությունների»: Երկրորդ՝ դու նրա վրա թքած ունես: Ոչ մեծ հաճոյախոսությունները քեզ կօգնեն ցանկացած հարաբերություններում երկար ճանապարհ անցնել:
5. Լվա ափսեները
Բավական է ասել, որ դա կնոջ գործն է: Մենք այն ժամանակներում ենք ապրում, երբ սահմանը ջնջված է: Նա քեզ համար ընտիր ընթրիք պատրաստե՞լ է: Ինչո՞ւ դրանից հետո չլվանալ ափսեները: Դա հրաշալի ցույց կտա, որ անկեղծորեն գնահատում ես քեզ համար նրա արածը, եւ ուտելիքն իսկապես համեղ էր: Դա նուրբ ակնարկ է, որ «նա կին է, ոչ թե աման լվացող» եւ այդ ոգով էլի բաներ: Ի վերջո պատկերացրու, որ նա ստիպված է այդ ամենը լվանալ: Նա կերակուր է պատրաստել, դրա վրա որոշակի ջանք է գործադրել, իսկ հիմա ստիպված է նաեւ կաթսաներն ու ափսեները լվանալ, մինչ դու կուշտ եւ գոհ նստած կլինես համակարգչի առջեւ:
6. Օգնի՛ր նրան հանել/հագնել վերնազգեստը
Ոչ մի բան կնոջն այնքան չի շփոթեցնում, որքան վերարկուն հանելուն օգնելը: Դու նրան օգնում ես եւ այն կախիչից կախում: Ակնհայտ է, որ նա կարող է առանց քեզ էլ դա անել, բայց այդ հաճելի «ասպետական» մանրուքը բարձրացնում է եւ քո, եւ նրա տրամադրությունը: Դա այն նույն օպերայից է, ինչ տիկնոջ առջեւ դուռ բացելը:
Կնոջը հագնվելիս օգնելը նույնպես քո կողմից հաճելի շփոթեցնող քայլ է: Եթե հարաբերությունները պատկերացնենք որպես համակարգչային որեւէ խաղի քո թիմի անդամների տեղաբաշխման հարթություն, վերնազգեստի հարցում օգնությունը քեզ 100 հնարավորից 10 միավոր կտա:
7. Նրան հետեւից գրկել, համբուրել ճակատը, այտերը
Ճակատը, այտերը եւ քիթը համբուրելը հաճելի է եւ լավ: Ինձ հատկապես դուր է գալիս քիթը համբուրելը, բայց դա անձնական նախապատվություն է: Դա կնոջը հասկացնում է, որ դու ուզում ես ուղղակի կողքին լինել, դու նրա կողքին խանդաղատանքով ես լցվում եւ քեզ հաճելի է նրա կողքին լինել, նույնիսկ երբ նա քեզ համար ճաշ չի պատրաստում եւ դուք սեքսով չեք զբաղված:
Աղբյուրը՝ Hochu.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE