NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ալեքսանդր Սերիի ՝ 1971թ.-ի « Հաջողության ջենտլմենները » ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Ջամբուլ քաղաքում, որի մասին հիշատակում է Վասիլի Ալիբաբաեւիչը, տեղադրվել է «Հաջողության ջենտլմենների» հուշարձանը: Մեր օրերում քաղաքը վերանվանվել է Տարազ (Ղազախստան)։
2.Վասիլի Ալիբաբաևիչի դերը պետք է խաղար Ֆրունզիկ Մկրտչյանը, իսկ Ռադներ Մուրադովը փորձում էր բանտի պետի դերը։ Սակայն Մկրտչյանը չի կարողացել մասնակցել նկարահանումներին, և քանի որ նոր թեկնածու գտնելու համար ժամանակ չկար, բանտապետի դերը կրճատվել է, իսկ Մուրադովը «դարձել» է Վասիլի Ալիբաբաեւիչը։
3.Ֆիլմի ղեկավար կազմը մտահոգվում էր, քանի որ ֆիլմի բառապաշարի մեծ մասը կազմում են բանտային բառերը։ Սակայն մասնագիտական տոնի՝ Միլիցիայի օրվա նախաշեմին ֆիլմը ցուցադրվում է ՆԳ նախարար Նիկոլայ Շչելոկովին, որն այնքան է ծիծաղում, որ խլացնում է էկրանից հնչող ռեպլիկները։
4.Մինչև Նիկոլա Պիտերսկին կհարվածեր, «Դոցենտի» տաբատին արդեն առկա էր ոտնահետքը:
5.Սկզբում ֆիլմը կոչվում էր «Ռեցիդիվիստ»։ Ֆիլմում եղել է խարդախների մի խումբ (դրամանենգ, ալֆոնս, գրպանահատ և սրիկա), որոնց դիմակայում էր ոստիկանության աշխատակիցը։
6.Գավրիլ Պետրովիչի (Խմիր) դերի համար դիտարկվել են Ռուդոլֆ Ռուդինը, Լեւ Դուրովը եւ Վիկտոր Սերգաչեւը: Ի վերջո, կերպարը մարմնավորել Է Գեորգի Վիցինը:
7.Ֆիլմը վարձույթում է հայտնվել 1971 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ հենց հաջորդ օրը սպեկուլյանտները գնում են «Հաջողության ջենտլմենների» բոլոր տոմսերը եւ դրանք վաճառում 3 ռուբլով, այն դեպքում, երբ դրամարկղում տոմսի արժեքն ընդամենը 20 կոպեկ էր:
8.Վասիլի Ալիբաբաեւիչի դերի համար դիտարկվել են նաև Վլադիմիր Էտուշը եւ Իլյա Ռուտբերգը:
9.Բանտային արտահայտությունների մեծ մասը ֆիլմ է բերել (անձնական փորձից) ռեժիսոր Ալեքսանդր Սերին։
10.Մարզման տեսարանում բոլոր կերպարների դաջվածքները հստակ երևում են: Բայց երբ նրանք շփում են իրենց մարմինը ձնով, դաջվածքները լղոզվում են:
11.1973 թվականին ֆիլմը կարելի էր դիտել Լեհաստանի, ԳԴՀ (Արևելյան Գերմանիա), Հունգարիայի, Ֆինլանդիայի և Արգենտինայի կինոթատրոններում։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»