«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Փողը որոշում է ամեն ինչ: ԹՈՓ 5 ամենահարուստ կերպարները կինոաշխարհից (Մաս 2)

20:31, 31 օգոստոսի

Բոլոր ժամանակներում  էլ մարդիկ սիրել են  հաշվել ուրիշների փողերը։ Զարմանալի չէ, որ «Forbes» ամսագրի մասին գիտեն գրեթե բոլորը։ Բայց դա դեռ ի՞նչ է այն բանի համեմատ, որ մենք հաշվում ենք նույնիսկ հորինված կերպարների փողերը։

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում  կինոաշխարհի  ամենահարուստ  կերպարների ԹՈՓ հնգյակը:

Կարեւոր ճշգրտում․ հնգյակում կլինեն միայն ֆենտզի կամ անիմացիոն կերպարները։ Կինոաշխարհի ամենահարուստ մարդկանց թոփին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

5 -րդ հորիզոնական. Լուցիուս Մալֆոյ

Լուցիուս Մալֆոյ՝ «Հարրի Փոթեր»-ի մասին վեպերի և համանուն ֆիլմերի կերպար։

Մասնագետները  նրա կարողությունը գնահատում են 1.6  մլրդ դոլար։ Լուցիուսը  ժառանգն է հարուստ, զտարյուն կախարդների ընտանիքի, որը մտնում է, այսպես կոչված, «Սուրբ քսանութ»-ի մեջ։

Մալֆոյը ձգտում է իր եւ իր ընտանիքի համար ամեն ինչից օգուտ քաղել: Նրան օգնում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են զգուշավորությունը, ճկունությունը, մտքի թռիչքը եւ ինքնավստահությունը։ Այս հատկանիշների շնորհիվ Լուցիուսը կարողացել է եւ՛ պահպանել, եւ՛ ավելացնել ընտանեկան հարստությունը։

4 -րդ հորիզոնական. Չարլզ Մոնտգոմերի Բըրնս

Չարլզ Մոնտգոմերի Բըրնս ՝ «Սիմփսոններ» մուլտսերիալի կերպար։

Ըստ մասնագետների՝  նրա կապիտալը կազմում է 16.8 մլրդ դոլար։ Ընտանեկան ժառանգության միակ ժառանգորդ, ատոմակայանի սեփականատեր եւ Սփրինգֆիլդ քաղաքում այս ոլորտի մենաշնորհ ունեցող պարոն Բըրնսի ագահությունը սահմաններ չի ճանաչում: Հենց այդ պատճառով նա դարձավ կապիտալիզմի վատագույն մարմնավորումը, որը կարելի է պատկերացնել:

3 –րդ հորիզանական. Կառլայլ Կալեն

Կառլայլ Կալեն ՝ «Մթնշաղ» գրքերի սագայի եւ համանուն ֆիլմերի կերպար:

Մասնագետները նրա կարողությունը գնահատում են 44 մլրդ դոլար։ Կառլայլը «բուսակեր» վամպիր է (խմում է միայն կենդանիների արյունը), որը ծնվել է մոտ 1640 թվականին: Հանդիսանում է  Կալենների ընտանիքի ղեկավարը։

Վամպիրի ունակությունները  նրան օգնում են արագ հայտնաբերել մարդու հիվանդությունը, ինչի շնորհիվ էլ Կառլայլը դարձել է  առաջին կարգի վիրաբույժ։ Շնորհիվ ներդրումների եւ բանկային ավանդների՝ իր երկար կյանքի ընթացքում Կառլայլը կուտակել է հսկայական կարողություն:

2 -րդ հորիզոնական. Սմաուգ կամ «Ոսկե Վիշապ»

Սմաուգ կամ «Ոսկե Վիշապ»՝  Ռ. Ռ. Տոլկինի «Հոբիթ» վեպի և Փիթեր Ջեքսոնի համանուն ֆիլմերի եռերգության  կերպար։

Ըստ մասնագետների՝  նրա կարողությունը կազմում է 54. 1 մլրդ դոլար։ Սմաուգը թռչող վիշապ է, իր ժամանակի բոլոր վիշապներից ամենամեծը։ Սմաուգը ավելի քան 6300 տարեկան է և իր երկար կյանքի ընթացքում կարողացել է հսկայական ունեցվածք կուտակել, բայց ոչ թե ազնիվ աշխատանքով, այլ գողությամբ, կողոպուտով, ցեղասպանությամբ, ոչնչացմամբ և ուրիշի ունեցվածքի բռնագրավմամբ։

Ահռելի մեծ չափերը, ֆիզիկական ուժը, երկարակեցությունը, գրեթե բացարձակ անխոցելիությունը, թռչելու ունակությունը,  կրակոտ շնչառությունը, հիպնոսը, ինչպես նաեւ իմաստությունը եւ խորամանկությունն օգնում էին Սմաուգին երկար ժամանակ պահել գողոնը, որի վրա նա պարզապես պառկում էր եւ քնում:

1 -ին հորիզոնական. Սքրուջ Մակդակ

Սքրուջ Մակդակ՝ մուլտֆիլմերի եւ կոմիքսների կերպար։

Մասնագետները նրա կարողությունը գնահատում են 65.4 մլրդ դոլար։ Սքրուջը ծնվել է սովորական աշխատավորների ընտանիքում և երկար  ճանապարհ է անցել՝ համեստ ներգաղթյալից դառնալով ամենահարուստ բադը։ Սքրուջին կարելի է համարել ձեռներեցության առավել հայտնի սիմվոլներից մեկը։

Չնայած ժլատությանը՝ Սքրուջի համար հարազատներն ու բարեկամները շատ ավելի կարեւոր են, քան հարստությունը: Նա բացառապես ազնիվ ու աշխատասեր է, և նույնը պահանջում է իր շրջապատից։ Ողջ կյանքի ընթացքում Սքրուջ Մաքդակը վաստակել է իր կարողությունը ՝ զբաղվելով գանձերի որոնմամբ և օգտակար հանածոների արդյունահանմամբ։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել