MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

9 սխալ հարաբերություններում

21:12, 2 սեպտեմբերի

1. Մտածել, որ ձեր զուգընկերը ոչ մի տեղ չի փախչի

Հարաբերությունների զարգացմանը զուգահեռ մենք գնալով ավելի հաճախակի ենք մեր կյանքում զուգընկերոջ ներկայությունն ընկալում որպես ինքնին հասկանալի բան: Ուշադրության նշանները, որ իրար ցույց են տրվում ամենասկզբում, անակնկալները եւ այլ հաճելի մանրուքներն աստիճանաբար անհետանում են:  Մի կողմից դա այն մասին է խոսում, որ հարաբերություններն ավելի հասուն են դառնում: Բայց մյուս կողմից գեղեցիկ ռոմանտիկական ժամանակաշրջանի կարոտը կարող է մթագնել այն ամեն արժեքավորը, որն ամրապնդում է միությունը:   Նման պահերին օգտակար է երեւակայել` իմ կյանքն ինչ տեսք ունենար այլ դասավորության պարագայում: Օրինակ` առանց իմ զուգընկերոջ:   Պատկերացրեք, թե դուք ինչպես կապրեք, եթե իրոք բաժանվեք:   Ինչով կզբաղվեք: Դա կազդի այն զգացմունքների վրա, որոնք կապում են ձեզ եւ որոնք հավանաբար բթացել են այն պատճառով, որ դուք վաղուց միասին եք. զուգընկերոջը կապվածությունը, նրա հանդեպ հետաքրքրությունը, անհանգստությունը եւ ձեր անձնական ապրումների մի ամբողջ սպեկտր եւս:   Շատ կարեւոր է ականջ դնել դրանց. դրանք կարող են ձեզ համար կարեւոր կողմնորոշիչ դառնալ: Հաճախ մենք դադարում ենք նկատել եւ գնահատել մտերիմներին այն պատճառով միայն , որ սովորել ենք նրանց եւ մտածում ենք, որ նրանք երբեք չեն փախչի մեզնից: Իսկ եթե մենք  (թեկուզ մեր կամքից անկախ) զուգընկերոջը անտարբերություն ենք ցուցադրում, նա վաղ թե ուշ կսկսի պակասող հոգատարությունը եւ ուշադրությունը փնտրել մեր հարաբերություններից  դուրս: 

2. Մտածել, որ զուգընկերը կլքի ձեզ

Զուգընկերոջ նկատմամբ անուշադիր լինելը վատ միտք է, բայց հարաբերությունների համար նույնքան անարդյունավետ է մյուս ծայրահեղությունը, երբ մենք չափազանց շատ ենք կապված նրան եւ միայն մի բանի մասին ենք մտածում` արդյոք նա սիրում է մեզ:   Արդյոք  նրա համար թանկ է մեր ուշադրությունը:  Այն մարդիկ, որոնք չափազանց կախված են այլ մարդու ուշադրությունից, կարող են սիրո եւ դրա խոստովանության իրենց չափազանց մեծ պահանջով  վախեցնել իրենց կողքին գտնվողներին:  Երբ հարաբերությունների սահմանները գծագրվում են եւ որոշվում են փոխադարձ պարտավորությունները, բոլորովին էլ պարտադիր չէ հետաքրքրվել, թե զուգընկերն իրոք սիրում է ձեզ: Եվ նույնիսկ եթե ձեր հարաբերությունները նոր-նոր են ձեւավորվում եւ դեռ վաղ է խոսել պարտավորությունների մասին, դուք ի վիճակի եք ինքներդ պարզելու, թե ձեզ հետ որքանով է անկեղծ   ուրիշը:   Հետաքրքրվում է արդյոք ձեր կյանքով, որքանով է սիրալիր եւ ուշադիր ձեր տրամադրությանը, հաշվի առնում է արդյոք ձեր ճաշակը եւ ցանկությունները. դա եւ այլ նշաններ կարող են ցրել տագնապը զուգընկերոջ զգացմունքների եւ մտադրությունների վերաբերյալ: 

3. Անտեսել զույգի անձնական տարածքի սահմանները

Ձեւավորված զույգերը միշտ իրենց գաղտնիքներն ունեն, որոնք միավորում են երկուսին եւ շատ կարեւոր է, որ զուգընկերները հարգանքով վերաբերվեն այդ ինտիմ տարածքին:  Այլ մարդկանց սեփական մասնավոր կյանքի որոշ մանրամասներին տեղյակ պահելով` մենք կարող են վիրավորել մոտ մարդուն եւ խարխլել նրա վստահությունը մեր հանդեպ:  Եթե դուք օտարին ձեր զուգընկերոջ որեւէ գաղտնիք հայտնեք եւ տեղեկությունը հասնի նրան    (աշխարհը նեղ է), նա գուցե չիմանա, որ դուք եք այդ բամբասանքի աղբյուրը, բայց դրանից նրա վիրավորանքի եւ ստորացման զգացումը պակաս ցավոտ չի լինի:  Դուք կսկսեք ապրումնակցել նրան    (հատկապես եթե զուգընկերն այնուամենայնիվ թանկ է ձեզ համար) եւ կտառապեք խղճի խայթերից, որ մի օր չափից ավելի անկեղծացել եք այն թեմաների վերաբերյալ, որոնց չարժե անդրադառնալ: Այդ ապրումները կարող են երկարատեւ եւ տառապալից լինել, բայց ցավոք, ոչ մի կերպ չեն լուծի ի հայտ եկած խնդիրը: 

4. Ձեր զուգընկերոջից բողոքել ում ասես, միայն ոչ նրան

Մեզանից նրանք, ովքեր երկարատեւ հարաբերությունների մեջ են, որպես կանոն, հստակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչը կուզեին «շտկել» իրենց զուգընկերոջ մեջ: Եվ դա զարմանալի չէ, որովհետեւ իդեալական մարդիկ չկան:   Խնդիրն ի հայտ է գալիս այն դեպքում միայն, եթե մենք որոշում ենք մեր պահանջների ցուցակը քննարկել ոչ թե զուգընկերուջ հետ, այլ կողմնակի մեկի, ով պատրաստ է կարեկցել մեզ:  Բացի այն, որ դա անձնական գաղտնիքի բացահայտում կլինի (տես 3-րդ կետը), նման ռազմավարությունն ինքնին ապակառուցողական է:   Չէ որ զուգընկերը գուցե չի կռահում, թե որն է ձեր պահանջների էությունը: Այդ դեպքում գուցե արժե սկզբի համար նրա՞ն ներկայացնել ձեր գաղափարները:  Իմիջիայլոց, մշտապես ուշադրություն դարձնելով այն բանի վրա, ինչը ձեզ դուր չի գալիս, դուք կարող եք մտերիմ մարդու մեջ որեւէ լավ բան չնկատել:

Անցանկալի գծերը, որակները կամ սովորույթները, որոնց վրա դուք կենտրոնացած եք, որպես կանոն, չեն անհետանում: Այնպես որ, եթե չափից ավելի կենտրոնացած եք այն բանի վրա, ինչը ձեզ նյարդայնացնում է, ուրեմն ի վերջո միայն նյարդայնության առիթներ կունենաք: 

5. Ճնշել սեփական դժգոհությունը

Երկարատեւ հարաբերություններում դժվար չէ փոխադարձ նյարդայնության համար առիթ տեսնելը, հարցն այն է, թե մենք ինչպես ենք վարվում դրա հետ:  Նյարդայնությունը հաղթահարելու գուցե ամենավտանգավոր միջոցներից մեկն այն կուտակելն է` ձեւացնելով, թե ոչինչ չի լինում:  Կարող է թվալ, թե զուգընկերոջ ասածի կամ արածի վերաբերյալ սեփական դժգոհությունը կամ անհամաձայնությունը թաքցնելը անհամեմատ ավելի անվտանգ է, բայց այդպես չէ:  Նրան չասելով այն, ինչը մենք իրականում զգում ենք, մենք կարող ենք եւ կորցնել վստահությունը, եւ հեռացնել անկեղծ զրույցի հնարավորությունը:  Ավելին, չարտահայտված նյարդայնությունն անցնում է անգիտակցականի ոլորտ: Այդ դեպքում մենք ասես պատահաբար մոռանում ենք զանգել զուգընկերոջը կամ էլ կատարել նրա կարեւոր խնդրանքը… Այդ գործողությունները չեն համապատասխանում մեր մտադրություններին, բայց դրանց հետեւում կարող են կանգնած լինել գիտակցությունից դուրս մղված հույզերը:  Այդ պատճառով եթե դուք հանկարծ նկատեք, որ նման կազուսները սկսում են տեղի ունենալ ձեզ հետ, երբ դուք  ընդհանուր առմամբ ուշադիր եւ կազմակերպված եք, արժե մտածել դրանց գաղտնի պատճառների մասին: Եվ ուժ գտնել դրանք զուգընկերոջ հետ քննարկելու համար: 

6. Մշտապես կասկածել

Դուք հաճախ տագնապով մտածում եք ձեր հարաբերությունների հեռանկարի մասին: Վախենում եք աչքով տալ դրանք կամ ինչ-որ բան սխա՞լ անել:  Զուգընկերոջ հոգնածության մեջ անուշադրության, ձեզ անտեսելու, ձեր հարաբերությունները չպահպանելու նշաննե՞ր եք տեսնում: Եթե նման անհանգստությունը չափազանց հաճախ է պատում ձեզ, դուք միանգամից երկու բան եք վտանգում: Նախ` ձեր հարմարավետությունը եւ ինքնավստահությունը: Եվ երկրորդ` երբ մենք մշտապես դեպքերի զարգացման տարբեր տարբերակներ ենք մտածում եւ գործողությունների պլան ենք կազմում այն դեպքի համար,   եթե բաժանվենք, մենք մեր կամքից անկախ մեզ եւ այդ հարաբերությունները տագնապով ենք լիցքավորում:   Զուգընկերը կարող է զգալ մեր կասածները եւ անվճռականությունը եւ դրանք մեկնաբանել ոչ թե իրեն կորցնելու վախով, այլ որպես հարաբերություններում ավելի հեռուն գնալուց հրաժարում, եւ այդ դեպքում մոտակա բաժանումը կարող է լիովին հավանական հեռանկար դառնալ:  

7. Զուգընկերոջը բավականաչափ լրջորեն չվերաբերվել

Դուք ի՞նչ տեղ եք հատկացնում զուգընկերոջը ձեր առաջնահերթությունների համակարգում:  Առաջին տեղում ձեր երեխանե՞րն են: Եվ իհարկե` աշխատա՞նքն էլ: Անկասկած միշտ հնարավոր է տրամաբանական եւ հասկանալի բացատրություն գտնել. երեխաներն արագ են մեծանում, եւ դուք ուզում եք ավելի շատ ուշադրություն հատկացնել նրանց, աշխատավայրում էլ այժմ դուք չափազանց պահանջված եք, ինչը հազիվ թե արժե սպասել ոչ հեռավոր ապագայում:  Բայց ժամանակը գնում է, երեխաներն աճում են, գործարար մարդիկ վաղ թե ուշ թոշակի են անցնում, իսկ հարաբերություններում սեփական արժեքը եւ կարեւորությունը չզգացող զուգընկերները, որպես կանոն, այդ հարաբերություններից հեռանում են: Որովհետեւ ոչ ոք չի սիրում վերջին տեղում լինել:  

8. Դադարել հավատալ զուգընկերոջը

Աշխատանքի կորուստ, առողջության հետ կապված խնդիրներ, ընկերների կամ ազգականների մահ, մեզանից յուրաքանչյուրին երբեմն փորձություններ են բաժին ընկնում: Երբ երկուսից մեկը դժվարությունների  է բախվում, դա փորձություն է դառնում նաեւ մյուսի համար:  Թվում է, թե այն, ինչ պահանջվում է, ակնհայտ է. աջակցել եւ քաջալերել սիրելիին: Բայց եթե դուք սովոր եք նրան, որ հենց ձեր զուգընկերն է ձեզ համար հենարան հանդիսանում, ձեր տագնապին տիրապետելը եւ իսկական, անկեղծ լավատեսություն դրսեւորելը դժվարանում է: Իսկ երբ սեւ գոտին երկարում է եւ զուգընկերը շարունակում է ընկճված եւ անգործ լինել, դուք արդեն սկսում եք կասկածել, որ նա սկզբունքորեն ի վիճակի է դուրս գալ բարդ իրավիճակից:  Այնուամենայնիվ, ձեզ համար ծայրաստիճան կարեւոր է անընդհատ անկեղծորեն հավատալ նրան, որ փորձությունները կավարտվեն: Ձեր աջակցությունը եւ անսասան համոզվածությունը, որ զուգընկերն անպայման կկարողանա հաղթահարել, ոչ միայն կօգնեն թեթեւացնել նրա ցավը, այլեւ նրա համար ազդակ կդառնան իր մեջ ուժ գտնելու եւ փորձությունները հաղթահարելու համար: 

9. Դադարել հավատալ ձեր հարաբերություններին

Բացի այն խնդիրներից, որոնց բախվում է զուգընկերներից յուրաքանչյուրը, դժվարությունները կարող են վերաբերել նաեւ զույգին ընդհանուր առմամբ:

Մեծ է հնարավոր պատճառների ցուցակը, որոնց հետեւանքով մենք կարող ենք հույսը կորցնել մեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ. պարզ անհասկացողությունից եւ բնավորությունների տարբերությունից մինչեւ ինչ-որ մեկի դավաճանություն:  Բայց եթե ձեզ թույլ տաք հուսահատվել, անկախ այն բանից, թե ինչ է եղել, դուք ձեզ համար կփակեք հուզական կապ հաստատելու հնարավորությունն այն մարդու հետ, որը ձեզ համար թանկ է եղել երկար ժամանակի ընթացքում:   Դուք շատ բան եք ներդրել հարաբերությունների մեջ, հուսահատությանը թույլ մի տվեք այդ ամենը մի վայրկյանում ջնջել: Անհուսության զգացումը հաճախ իռացիոնալ համոզմունքների մի ամբողջ հավաքածուի հետեւանքն է, ինչպիսիք են.   «եթե այժմ վատ է, միշտ վատ կլինի», «կյանքը պետք է ուրախ եւ հաճելի լինի», «մշտական աննշան տարաձայնությունները խորքային խնդիրների մասին են վկայում»: Ամեն անգամ ձեզ կանգնեցրեք, հենց որ նման համոզմունքները փորձեն տիրապետել ձեր մտքերին եւ կասեցրեք դրանք, այդ դեպքում ավելի հեշտ կլինի կենտրոնանալ ձեր հարաբերությունների դրական, ոչ թե բացասական կողմերի վրա: 

 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել