1․Կանանց մեծամասնությունը եռանդի պակաս ունի։
Խոսքն այն եռանդի մասին չէ, որով կինը շտապում է ամուսնանալ փողի քսակի հետ, այլ այն եռանդի, որը ինչ-որ կերպով բնութագրում է կնոջը որպես անձ։ Կարելի է եռանդով ասեղնագործել, նկարել, ընդգրկվել կամավորների շարքերում, կարդալ լավ գրքեր և քննարկել կարդացածն ընկերների հետ։ Միգուցե զբաղվել սպորտով, կամ երկրպագել որևիցե թիմի։ Ի վերջո՝ բացիկների կամ շքանշանների հավաքցու ունենալ։ Մի խոսքով՝ ուշադրություն դարձնել մեկ այլ բանի, բացի սեփական անձից։ Զարգանալ գոնե մեկ ուղղությամբ, կամ միգուցե երկու կամ երեք․․․
Ցավոք, կանանց մեծամասնությունը գովազդում է իրենց եռանդը միայն տղամարդուն որսալիս։
2․ Աղջիկներին թեթևություն է պակասում։
Որևիցե մեկն ուշադություն դարձրե՞լ է, թե ինչպես ենք մենք շփվում միմյանց հետ։ Տղամարդիկ կարող են վիճել, իսկ մեկ-երկու ժամ հետո արդեն խոսել, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Իսկ կանայք ամեն հայացք, որն իրենց դուր չի գալիս, սրտին մոտ են ընդունում և տարիներով չեն կարող մոռանալ։ Կանանց վիրավորվածությունը ֆենոմենալ կարելի է անվանել։ Իսկ եթե նրանք զբաղմունք ունենային, մտքերն այլ բաներով զբաղված կլինեին։ Անկասկած, կան կանայք, որոնց հետ հաճելի է շփվել, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, ընկերական շփումից լուրջ հարաբերությունների անցնելուն պես հետքրքիր օրիորդն անհետանում է և իր փոխարեն գալիս է ստանդարտ և ձանձրալի մի կին։ Իհարկե, բացառություններ լինում են, պարզապես փնտրել է պետք։
3․Աղջիկները փորձում են խուսափել ինքնուրույնությունից։
Սա կանանց բնորոշ թերություն է։ Իրենք հարկ չեն համարում պատասխանատվություն կրել իրենց ասած խոսքերի համար. ի դեպ, արդարանում են այնքան անկեղծ, կարծես կին լինելն իրենց ազատում է այդ պատասխանատվությունից։ Ինչ-որ բան անելուց առաջ մտածել՝ կանանց համար չէ։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ուղեղը ամենևին էլ մտածելու համար չէ։
Լուծել սեփական խնդիրները ինքնուրույն կինն ընդհանրապես չի ցանկանում, չէ՞ որ կա տղամարդ, որը պարտավոր է հենարան լինել։ Սակայն ցանկացած հենարան ժամանակի ընթացքում կարող է կոտրվել, այնպես որ պետք չէ այն շատ ծանրաբեռնել։
4․ Բազմաթիվ կանայք զուրկ են «խորության զգացողություն» հասկացողությունից։
Այստեղ էլ կարելի է հիշել, որ կնոջը եռանդ է հարկավոր։ Մակերեսային վերաբերմունքն ամեն հարցին ՝ սարսափելի է։ Ոչ մի զբաղմունք կամ հոբբի։ Արտաքինից, կարծես, ողջամիտ մարդ է, և դու փորձում ես խոսել, խորհել, իսկ, փորձելով քննարկել ընտրած թեմայի խորքային տարրերը, հասկանում ես, որ նա պարզապես լողում է մակերևույթին։ Ի դեպ, ճիշտ է ասված, որ որոշ մարդկանց գլուխը միայն գլխարկ կրելու համար է։ Զարմանալի է, թե ինչպես կարելի է այդպես ապրել՝ օրեցօր նույն դատարկ խոսակցությունները, սերիալներն ու զգեստները։
5․Կանայք պարզապես ունակ չեն ապրել իրենց համար։
Ինչո՞ւ է կանանց թվում, որ հանուն տղամարդու ապրելն իսկական կյանք է, որի համար տղամարդը պիտի երախտապարտ լինի կնոջը։ Գերհոգատարությունը, որը պարզապես սպանում է, դաստիարակելու, ճաշակը վերաձևավորելու և նախասիրությունները անտեսելու փորձերը նշանակում են, որ նա ամենևին էլ քո երազած տղամարդը չէ։ Իսկ թե ի՞նչ է նա անում քո կողքին՝ չես հասկանում։ Բայց արի ու տես, որ ինքը՝ կինը, տանել չի կարող, երբ տղամարդը փորձում է ինչ-որ հարցում ուղղություն ցուց տալ, կամ նկատողություն անել։ Այստեղ կինը ակնարկում է, որ եթե նա քեզ այդպիսին դուր չի գալիս, ապա ուրիշները երազում են իր նման կնոջ մասին։ Եվ ասացեք խնդրեմ, թե որտե՞ղ է տրամաբանությունը։ Առավել վիրավորականն այն է, որ կինը ձգտում է դաստիարակել տղամարդուն ոչ թե իր համար, այլ ընկերուհիների մոտ պարծենալու նպատակով։
6․Կանայք հումորի վատ զգացում ունեն։
Կանայք այնքան զբաղված են պատվանդանին հաստատվելու իրենց կարգավիճակի մասին, որ ոչ մի ինքնահեգնաքի կամ պատասխան կատակի մասին խոսք լինել չի կարող։ Սակայն ճիշտ ժամանակին կատակելն ու պարզապես կատակին արձագանքելը կարող էլ բազմաթիվ խնդիրների լուծում լինել շփման տհաճ պահերին։
7․Անմիջականություն՝ սա է անհրաժեշտ բոլոր կանանց։
Իրենց միշտ թվում է, թե իրենք ինչ-որ մեկի ուշադրության օբյեկտն են հանդիսանում և փորձում են համապատասխանել իդեալական կնոջ կերպարին։ Իսկ դա շատ ձանձրալի է։ Տղամարդիկ բնական կանանց են սիրում։ Աշխատեք պարզապես բնական լինել և մի փորձեք ավելի լավը թվալ։ Այլապես ավելի վատ է ստացվում։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը