Պիլինգը մաշկի վերին, կոպտացած ու չորացած շերտի հեռացումն է։ Կոսմետիկ այս գործընթացի հիմնական նպատակը մաշկին ավելի թարմ ու երիտասարդ տեսք հաղորդելն ու մեռած բջիջներից ազատվելն է. մաշկի մեռած բջիջների տակ էլ հենց թաքնված են այդ երիտասարդ ու թարմ բջիջները։
Ասպիրինով պիլինգն անելուց հետո պետք է անպայման սնուցող կամ խոնավեցնող քսուքներ կամ հատուկ սկրաբեր օգտագործել։ Պետք է հիշել, որ այս գործընթացի չարաշահման դեպքում հնարավոր է, որ նպաստեք էպիդերմիսի չորացմանը։
Ասպիրինով պիլինգ ցանկացած տեսակի մաշկի համար
Երեք ասպիրինի դեղահաբերերը պետք է մանրացնել եւ անցկացնել մանր քամիչով։ Եթե մաշկը յուղոտ է, ապա ասպիրինը լուծելու համար անհրաժեշտ է վերցնել մեկ թեյի գդալ (ոչ լրիվ) ջուր։ Չոր եւ նորմալ մաշկի դեպքում ջրի փոխարեն պետք է ժոժոբայի յուղ օգտագործել։ Ամեն ինչ զգուշորեն խառնում եք եւ ավելացնում մեկ ճաշի գդալ մեղր։ Ստացված զանգվածը մի փոքր տաքացնում եք եւ արդյունքում թանձր թթվասերին նմանվող մի զանգված ստանում։
Մինչեւ պիլինգին անցնելը պետք է նախ մաշկը փափկացնել գոլորշու օգնությամբ. կարող եք նաեւ դեմքի վրա տաք ջրի մեջ ընկղմված սրբիչ դնել։ Երբ այս նախապատրաստական գործընթացն ավարտվում է, արդեն կարելի է քսել դիմակը։ Այն պետք է տարածել ամբողջ դեմքով մեկ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խնդրահարույց կետերին։ Դիմակը պետք է թողնել մոտ մեկ-քառորդ ժամ, այնուհետեւ դեմքը լվանալ տաք ջրով կամ սրբել փափուկ սրբիչով։
Այս ամենն անելուց հետո մաշկի ավելորդ խնդիրներից խուսափելու համար պետք է այն մաքրել անուշաբույր ջրի մեջ ընկղմված սպունգով կամ սնուցող քսուքներ օգտագործել։
Հիշեք, որ ասպիրինով պիլինգը կատարում են շաբաթական մեկ անգամ՝ անկախ մաշկի տեսակից։ Բուժման կուրսը ներառում է 10 գործընթաց, եւ արդյունքը կարող է ակնհայտ լինել եւ առաջին իսկ օրվանից հետո, եւ բուժման վերջին շրջանում։
Ի շնորհիվ այս թերապիայի՝ Դուք կկարողանաք ազատվել դեմքի մաշկի ցանից, կնճիռներից, բորբոքումներից, աճող մազածածկույթից եւ մաշկի անցանկալի գույնից։ Ասպիրինով պիլինգն անելուց հետո մաշկն ավելի երիտասարդ, թարմ տեսք կունենա, իսկ պեպենները ավելի բաց գունավորում կստանան։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:46, 19 մայիսի
«Ես կյանքում առաջին անգամ վախ զգացի` կորցնելու, որ չհասցնեմ երջանկացնել»․ Նաիրա Մովսիսյան (ֆոտո)16:12, 19 մայիսի
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց կյանքի մասին իրապատում-շոու կնկարահանեն «Քարդաշյանների ընտանիքի» ոճով15:39, 19 մայիսի
Ոճային․ Մարտա Կիրակոսյանի street style-ը15:16, 19 մայիսի
Լողազգեստների ապրանքանիշը դատական հայց է ներկայացրել «Էյֆորիա» սերիալի աստղի դեմ14:44, 19 մայիսի
«Ժպտա»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն՝ առանց ֆիլտրերի14:11, 19 մայիսի
«Ավելի շատ խաղեր կլինեն»․ «Կաղամարի խաղի» ռեժիսորը բացահայտել է սերիալի երկրորդ եթերաշրջանի մանրամասները13:54, 19 մայիսի
Երգչուհի Վերա Բրեժնեւան Լեհաստանում սկսել է բեռնաթափել մեքենաներն ուկրաինացի փախստականներին օգնելու համար13:09, 19 մայիսի
«Խաղաղ»․ Արմինկայի լուսանկարը լողավազանից12:33, 19 մայիսի
Կասկածներ կան, որ Ջոնի Դեփը հանդիպում է փաստաբանի հետ, որը պաշտպանում է նրա շահերը12:01, 19 մայիսի
«Դու իմ տունն ես»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ ֆոտոշարքը որդու հետ11:35, 19 մայիսի
«Եկել է նկարահանման»․ Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը որդու հետ11:11, 19 մայիսի
Շարլիզ Թերոնը հանդիպում է Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ