Հայաստանը, մեկ տարվա դադարից հետո, կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական՝ Jesc.tv կայքից, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:
Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Բացի Հայաստանից՝ ցուցակում կան նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան եւ Ուկրաինան:
Հայաստանի մասնակցության եւ ներկայացուցչի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռեւս չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ 2020-ին «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել 13-ամյա Մալենան: Ավելի ուշ, սակայն, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 27 հունվարի
Ջիջի Հադիդն առաջին անգամ դարձել է Givenchy-ի գովազդային արշավի դեմքը22:19, 27 հունվարի
Թոբի Մագուայրը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խաղալ «Սարդ-մարդու» դերը21:12, 27 հունվարի
Ինչպես հաղթահարել տղամարդու հետ բաժանումը20:19, 27 հունվարի
«Սա իսկապես վրձնով դեմքին նկարելու դար է․․․»․ Դիանա Գրիգորյան19:27, 27 հունվարի
18:26, 27 հունվարի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կաջակցի լսողական խնդիրներ ունեցող երեխաներին17:17, 27 հունվարի
Պավել Վոլյան իր ստենդ-ափով գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում16:25, 27 հունվարի
Արդյոք Brunette-ն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում․ Առաջին ալիքի պատասխանը15:12, 27 հունվարի
Երգիչ Իգոր Սարուխանովը գաղտնի ամուսնացել է յոթերորդ անգամ14:31, 27 հունվարի
«Արտիստի անկեղծ լինելը միակ մնայուն թրենդն է». ինչպե՞ս Լիլիթ Օսիպյանը դարձավ D’Litte եւ կարճ ժամանակում հասավ հաջողության (ֆոտո/վիդեո)13:05, 27 հունվարի
«Շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»․ Տիգրան Մանսուրյանը նշում է 84-ամյակը12:18, 27 հունվարի
Հայտնի են 2023 թվականի «Սեզար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները