Խոյեր
Խոյերի համար շատ դժվար է ընտանիք կազմել, ամուսնական հարաբերություններ հաստատել եւ փոխզիջման գնալ։ Վիճաբանությունների պատճառ կարող է դառնալ Խոյի եսասիրությունը, քանի որ նա հաշվի չի առնում մյուսների կարծիքը։
Ցուլեր
Ցուլերն ընտանեկան կյանքում ներդաշնակ հարաբերություններ են հաստատում։ Սակայն միայն ներդաշնակությունը չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Ցուլերի բաժանման պատճառները հիմնականում ֆինանսական եւ նյութական խնդիրներն են։
Երկվորյակներ
Երկվորյակները մշտապես փորձում են նոր ընկերներ ձեռք բերել, ինչն այնքան էլ հաճելի չէ երկվորյակի զուգընկերոջ համար։ Իհարկե, սխալ է կարծել, որ Երկվորյակը սիրային արկածներ է փնտրում, բայց նրան ի ծնե տրված շփման ունակությունը կարող է կասկածներ առաջացնել նրա ընտրյալի մոտ։
Խեցգետիններ
Խեցգետնի ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ բնակարանային խնդիրը, ամուսնու ծնողների հետ հարաբերությունները, ծնողների հետ ապրելը, ծնողների խորհուրդներն անտեսելը եւ այլն։
Առյուծներ
Առյուծները կապված են երեխաների հետ։ Ուստի, ընտանքիում Առյուծը իր կողակցի հետ կարող է վիճել հանուն իր երեխաների։ Բայց սա միակ պատճառը չէ։ Առյուծը սիրում է վայելել իր կյանքը եւ երբեմն նա նաեւ դավաճանում է իր զուգընկերոջը։
Կույսեր
Կույսերի ընտանիքում կարեւոր տեղ են զբաղեցնում պարտականությունները, աշխատանքը եւ առողջությունը։ Կույսերին ֆինանսական խնդիրներից զատ, նյարդայնացնում է նաեւ զուգընկերոջ վնասակար սովորությունները։
Կշեռքներ
Կշեռքների ամուսնալուծության պատճառը կարող է դառանալ ամենաանտրամաբանական եւ անհասկանալի երեւույթները՝ զգայական պոռթկումները, անտեղի վիճաբանությունները, սուտը եւ այլն։ Սակայն Կշեռքների համար շատ կարեւոր է, որ իրենց զուգընկերը կարողանա փոխզիջման գնալ եւ խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։
Կարիճներ
Կարիճների բաժանման հիմնական պատճառը դավաճանությունն է։ Նրանք նաեւ շատ խանդոտ են իրենց զուգնկերոջ նկատմամբ, բայց երբմեն այդ խանդն անտեղի ու անհիմն է։
Աղեղնավորներ
Նույնիսկ եթե Աղեղնավորի ընտանեկան կյանքը հաղոջված է թվում, չի նշանակում, որ նա երջանիկ է։ Ազատատենչ Աղեղնավորի համար ամուսնությունը ձանձրույթ է, այդ պատճառով նա փորձում է մեկ այլ տեղ փնտրել իր իրական հաճույքները։ Հարաբերությունները կարող են խարխլվել նաեւ այն պարագայում, երբ զուգընկերը չի սատարում նրան իր կարիերայում կամ մրցակից է իրեն։
Այծեղջյուրներ
Այծեղջյուրը շարժուն նշան է։ Ամուսնությունը կարող է խոչընդոտ դառնալ նրա կարիերայի հետագա զարգացման համար։ Հենց այս պատճառով էլ Այծեղջյուրն ընտրում է նրան, ով պատրաստ է սատարել նրան ցանկացած հարցում։ Եթե ոչ, սա անհարմարավետություն է առաջացնում սկզբունքային Այծեղջյուրի մոտ, ինչ էլ դառնում է ընտանիքի քայքայման պատճառ։
Ջրհոսներ
Ջրհոսի համար ամուսնությունը սահմանափակում է։ Այդ պատճառով նա շատ դժվարությամբ է այդ որոշումը կայացնում։ Ջրհսների համար շատ դժվար է մոռանալ իրենց ազատ կյանքը, հաճույքները։ Ամուսնության ժամանակ նրանք պատասխանատվությունը հիմնակնաում թողնում են զուգընկերոջ ուսերին։ Բաժանումից խուսափելու համար առաջին հերթին Ջրհոսները «ես»-ից պետք է անցում կատարեն «մենք»-ին։
Ձկներ
Ձկների ամուսնական կյանքում խոչընդոտ են հանդիսանում անհամաձայնությունները եւ գաղտնիքները։ Եթե մինչեւ ամուսնանալը Ձկները բարձրաձայնում են իրենց մտքերի մասին, ապա ընտանեկան հարաբերություններից հետո ամեն ինչ հակառակն է։ Ըստ աստղագուշակների վիճակագրական տվյալների՝ Ձկները սովորաբար «երկակի կյանք» վարում։
Աղբյուրը՝ vhoroscope.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը