Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Պրեմիերայի էի գնացել». Զվարճալի չինական հեքիաթ ՝ «Շան-Չին եւ  տասն օղակների լեգենդը»

13:13, 5 սեպտեմբերի

Marvel- ի կինոտիեզերքում  նոր փուլ է սկսվել. այժմ դա իսկապես նկատելի է:

ֆիլմը պատմում է մարտարվեստի վարպետ Շան-Չիի մասին, որին վիճակված է  դիմակայել  իր իսկ անցյալի ուրվականներին, հատկապես այն ժամանակ, երբ նա ներքաշվում է «10 օղակներ» միավորման սարդոստայնում։

Սա Marvel- ի կինոտիեզերքում ասիական ծագում ունեցող առաջին հերոսն է, և, բնականաբար, Marvel-ը փորձել է ոչ մի կերպ չվիրավորել մեկուկես միլիարդանոց չինական շուկան, քանզի ֆիլմն առաջին հերթին ուղղված է դեպի այն:

Կարելի է ասել, որ ստուդիան կարողացել է ստեղծել իր առաջին հեքիաթը՝ լեգենդներով, կախարդությամբ եւ ազգային կոլորիտով: Մեզ համար սա հիանալի ճամփորդություն է դեպի էկզոտիկ մշակույթ։ Եւ թեկուզ Շան-Չիի հայրենիքը գեղարվեստորեն հորինված մի վայր է, բայց այն  միանշանակ  Չինաստանն է։

Ստեղծագործական խումբն այնքան է ցանկացել չինացի հանդիսատեսին դուր գալ, որ ֆիլմի ներկայացումը նրանք համադրել են չինական կինոյի ժանրի՝ Ուսյա-ի (չինական ֆենտեզի, արկածային Ժանր) հետ: 

Որպես այդպիսին՝ սյուժեն տիպիկ  Marvel է, այսինքն ՝ ավարտը շատ կանխատեսելի է, միայն թե  այս անգամ համեմված է չինական էսթետիկայով՝ սիրո և ընտանիքի կարևորության մասին գեղեցիկ դրամա, ֆլեշբեքեր և love story:

Սակայն այս տիպիկ սյուժեն հագեցնում են կոլորիտային կերպարները՝ ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական։

Ընդհանրապես կերպարներն իրենց ներկայացնում են անկաշկանդ, զվարճալի, հումորով և քմծիծաղով։

Նույնիսկ ֆիլմի սիրային գիծն է ոչ սովորական. այն ավելի շատ ընկերական է, քան սիրային:

Եվ պետք է արժանին մատուցել գլխավոր չարագործին, որն այստեղ ունի լավ մոտիվացիա։

Շնորհիվ արևելյան կոլորիտի՝ ֆիլմը վիզուալ առումով նորաձև տեսք ունի, և այն բավականին պատշաճ է դիտվում:

Սաունդթրեքն անցողիկ է՝  մի զույգ արեւելյան երանգներ եւ վերջ, բայց երգերի ընտրությունը կուրախացնի հանդիսատեսին։

Ինչպես Marvel-ի բոլոր ֆիլմերում, այս ֆիլմում էլ հումորը  տեղին  է, ծիծաղելի  եւ զվարճալի:

Դե իսկ   վերջում ամենահամեղն է: Մարտերը:

Մարտի տեսարանները  ֆիլմում բավականին շատ են:  Բոլորը ձեռնամարտեր են, եւ նրանցից յուրաքանչյուրը պարզապես շքեղ է։

Մենամարտերը շատ երկար են, բարդ, բազմամակարդակ. զգացվում է Բրյուս Լիի, Ջեքի Չանի, Ջեթ Լիի և ուրիշների ֆիլմերի ժառանգությունը:

Ստեղծողներն այդ ժառանգությունը վերցրել են որպես  հիմք եւ ժամանակակից տարբերակով ներկայացրել են հանդիսատեսին։

Ֆիլմի օպերատոր Բիլ Փոփը ոչինչ չի խնայել, որպեսզի լիովին ցույց տա արեւելյան մարտարվեստի գեղեցկությունը։ Եթե հիմա ձեզ այդ անունը ոչինչ չի ասում, պարզապես հիշեք պաշտամունքային «Մատրիցան» եւ Նեոյի մարտերը. Փոփը նաև այդ ֆիլմի   օպերատորն էր: Այդպիսի աշխատանքը հանդիսատեսին հնարավորություն է տալիս վայելել մարտերը:

Արդյունքում, Marvel ստուդիան շարունակում  է փորձարկումներ կատարել  ինչպես ժանրերի, այնպես էլ տրամադրությունների հետ։ Եվ ամենակարևորն այն է, որ դա նրա մոտ  ստացվում է։

Այս անգամ մեզ ներկայացվեցին ժիր ու գեղեցիկ բեմադրած մարտեր, էպիկական վերջնական պայքար եւ հոյակապ օպերատորական աշխատանք, որոնց արդյունքում էլ ստեղծվեց լավ ասիական մարտաֆիլմ:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել