Marvel- ի կինոտիեզերքում նոր փուլ է սկսվել. այժմ դա իսկապես նկատելի է:
ֆիլմը պատմում է մարտարվեստի վարպետ Շան-Չիի մասին, որին վիճակված է դիմակայել իր իսկ անցյալի ուրվականներին, հատկապես այն ժամանակ, երբ նա ներքաշվում է «10 օղակներ» միավորման սարդոստայնում։
Սա Marvel- ի կինոտիեզերքում ասիական ծագում ունեցող առաջին հերոսն է, և, բնականաբար, Marvel-ը փորձել է ոչ մի կերպ չվիրավորել մեկուկես միլիարդանոց չինական շուկան, քանզի ֆիլմն առաջին հերթին ուղղված է դեպի այն:
Կարելի է ասել, որ ստուդիան կարողացել է ստեղծել իր առաջին հեքիաթը՝ լեգենդներով, կախարդությամբ եւ ազգային կոլորիտով: Մեզ համար սա հիանալի ճամփորդություն է դեպի էկզոտիկ մշակույթ։ Եւ թեկուզ Շան-Չիի հայրենիքը գեղարվեստորեն հորինված մի վայր է, բայց այն միանշանակ Չինաստանն է։
Ստեղծագործական խումբն այնքան է ցանկացել չինացի հանդիսատեսին դուր գալ, որ ֆիլմի ներկայացումը նրանք համադրել են չինական կինոյի ժանրի՝ Ուսյա-ի (չինական ֆենտեզի, արկածային Ժանր) հետ:
Որպես այդպիսին՝ սյուժեն տիպիկ Marvel է, այսինքն ՝ ավարտը շատ կանխատեսելի է, միայն թե այս անգամ համեմված է չինական էսթետիկայով՝ սիրո և ընտանիքի կարևորության մասին գեղեցիկ դրամա, ֆլեշբեքեր և love story:
Սակայն այս տիպիկ սյուժեն հագեցնում են կոլորիտային կերպարները՝ ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական։
Ընդհանրապես կերպարներն իրենց ներկայացնում են անկաշկանդ, զվարճալի, հումորով և քմծիծաղով։
Նույնիսկ ֆիլմի սիրային գիծն է ոչ սովորական. այն ավելի շատ ընկերական է, քան սիրային:
Եվ պետք է արժանին մատուցել գլխավոր չարագործին, որն այստեղ ունի լավ մոտիվացիա։
Շնորհիվ արևելյան կոլորիտի՝ ֆիլմը վիզուալ առումով նորաձև տեսք ունի, և այն բավականին պատշաճ է դիտվում:
Սաունդթրեքն անցողիկ է՝ մի զույգ արեւելյան երանգներ եւ վերջ, բայց երգերի ընտրությունը կուրախացնի հանդիսատեսին։
Ինչպես Marvel-ի բոլոր ֆիլմերում, այս ֆիլմում էլ հումորը տեղին է, ծիծաղելի եւ զվարճալի:
Դե իսկ վերջում ամենահամեղն է: Մարտերը:
Մարտի տեսարանները ֆիլմում բավականին շատ են: Բոլորը ձեռնամարտեր են, եւ նրանցից յուրաքանչյուրը պարզապես շքեղ է։
Մենամարտերը շատ երկար են, բարդ, բազմամակարդակ. զգացվում է Բրյուս Լիի, Ջեքի Չանի, Ջեթ Լիի և ուրիշների ֆիլմերի ժառանգությունը:
Ստեղծողներն այդ ժառանգությունը վերցրել են որպես հիմք եւ ժամանակակից տարբերակով ներկայացրել են հանդիսատեսին։
Ֆիլմի օպերատոր Բիլ Փոփը ոչինչ չի խնայել, որպեսզի լիովին ցույց տա արեւելյան մարտարվեստի գեղեցկությունը։ Եթե հիմա ձեզ այդ անունը ոչինչ չի ասում, պարզապես հիշեք պաշտամունքային «Մատրիցան» եւ Նեոյի մարտերը. Փոփը նաև այդ ֆիլմի օպերատորն էր: Այդպիսի աշխատանքը հանդիսատեսին հնարավորություն է տալիս վայելել մարտերը:
Արդյունքում, Marvel ստուդիան շարունակում է փորձարկումներ կատարել ինչպես ժանրերի, այնպես էլ տրամադրությունների հետ։ Եվ ամենակարևորն այն է, որ դա նրա մոտ ստացվում է։
Այս անգամ մեզ ներկայացվեցին ժիր ու գեղեցիկ բեմադրած մարտեր, էպիկական վերջնական պայքար եւ հոյակապ օպերատորական աշխատանք, որոնց արդյունքում էլ ստեղծվեց լավ ասիական մարտաֆիլմ:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:35, 4 դեկտեմբերի
Բրազիլիայում «Dune 2»-ին նվիրված միջոցառման ժամանակ հանդիսատեսը Ֆլորենս Փյուի ուղղությամբ առարկա է նետել20:09, 4 դեկտեմբերի
Միխայիլ Բոյարսկու կինը պատմել է վերջերս հոսպիտալացված դերասանի առողջական վիճակի մասին19:01, 4 դեկտեմբերի
17:19, 4 դեկտեմբերի
Սյուզաննա Մելքոնյանը մասնակցել է «Ну-ка, все вместе!»-ի գալա համերգին․ երգչուհին՝ տպավորությունների եւ վերջին եթերաշրջանի ժյուրիի կազմում չլինելու մասին (VIDEO)16:25, 4 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթն այս տարի ավելի քան 100 միլիոն դոլար եկամուտ է վաստակել Spotify-ի հոսքից15:11, 4 դեկտեմբերի
14:53, 4 դեկտեմբերի
13:15, 4 դեկտեմբերի
Հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսի, վրացական «Բրավո Մետեխի»-ի եւ Ավրաամ Ռուսսոյի հայերեն կատարումները՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ (VIDEO)12:02, 4 դեկտեմբերի
Կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը. կարմիր գորգը, աստղային կերպարներն ու մրցանակակիրները (ֆոտո/վիդեո)10:35, 4 դեկտեմբերի
Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու փարիզյան կերպարը՝ Գյումրիում09:00, 4 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ