Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Բնություն». Արտավազդ Փելեշյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում

14:31, 6 սեպտեմբերի

Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։ Kinoashkharh-ի հաղորդմամբ՝ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival) ներկայացնում է որպես «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ», եւ ընդամենն օրեր առաջ կազմակերպիչները  հայտարարել են, որ տեղի կունենա ժապավենի պրեմիերան։

«New York Film Festival»-ն այս տարի կազմակերպվում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրահայտ «Լինկոլն» կենտրոնում ցուցադրվելու են տարվա լավագույն ֆիլմերը, կազմակերպվելու են հանդիպումներ և քննարկումներ կինոաշխարհի կարևոր ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բազմաթիվ վարպետաց դասեր ուսանողների համար։ Փառատոնի պաշտոնական ծրագիրն արդեն հասանելի է  ամբողջությամբ։ Այստեղ նշվում է, որ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվելու է հոկտեմբերի հինգին և վեցին։ Ի դեպ, Փառատոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել նաև  «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքէջ, որտեղ ամենայն մանրամասնությամբ կարելի է ծանոթանալ ռեժիսորի կյանքին և աշխատանքին։

Կայքի հաղորդմամբ՝ «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA, Ամստերդամում նոյեմբերի 17-28-ը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել