MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Երանի» սերիալից հայտնի Մհեր Գեւորգյանը՝ երկար ժամանակ չնկարահանվելու ու «Արյունոտ խաղադրույք»-ով վերադառնալու մասին (ֆոտո)

12:25, 7 սեպտեմբերի

«Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասան Մհեր Գեւորգյանը, էկրանային երկարատեւ դադարից հետո, վերադառնում է կինո: NEWS.am STYLE-ը դերասանին հանդիպել է «Արյունոտ խաղադրույք»՝ 20 մասից բաղկացած նոր սերիալի նկարահանման հրապարակում եւ հետաքրքրվել՝ ինչպես է տեւական դադարից հետո ընդունել նկարահանման առաջարկն ու ինչով էր զբաղված այս տարիների ընթացքում:

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացել եմ ֆիլմի անձնակազմի անդամներից մեկից, եւ մեծ սիրով ընդունել եմ այն, քանի որ վաղուց չէի նկարահանվել ու, անկեղծ ասած, սպասում էի նման առաջարկի: Մասնակցեցի քասթինգին, ընտրվեցի դերի համար ու մեծ հաճույքով անցա աշխատանքի»,-պատմեց նա՝ նշելով, որ էկրանային դադարը պայմանավորված էր իր հիմնական մասնագիտությամբ աշխատելով.

«Ես մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, աշխատում էի այդ բնագավառում, սակայն ավելի ուշ հասկացա, որ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչն իրեն հոգեհարազատ է, ինչ իրեն դուր է գալիս: Իսկ ինձ հոգեհարազատ է հենց այս աշխատանքը: Ատամնաբուժությամբ այս պահին չեմ զբաղվում: Աշխատում եմ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, նաեւ համատեղում եմ այս նախագծի նկարահանումները»:

Դերասանը խոստովանեց, որ երկար չնկարահանվելը հետք թողել էր իր խաղի վրա, ու ինչ-որ ժամանակ է պահանջվել, որ ավելի բաց լինի նկարահանման հրապարակում.

«Սկզբում մի փոքր փակ էի, քանի որ վաղուց չէի նկարահանվել, չնայած՝ շարունակում էի նկարահանվել գովազդներում, տարբեր տեսահոլովակներում: Հիմա կամաց-կամաց վերադառնում եմ հունի մեջ, կարծում եմ՝ քայլ առ քայլ ավելի մեծ աճ կունենամ»,-հավելեց նա:

Իր կերպարի մասին Մհերը շատ բացահայտումներ չցանկացավ անել, բայց նշեց, որ այն իրեն հոգեհարազատ է դարձել.

«Կերպարիս մասին շատ բան չեմ կարող պատմել, բայց նա դրական հերոս է, լավ մարդ, որն արդարության կողմնակից է: Մարմնավորում եմ անվտանգության աշխատակցի, որը թիմում նոր է, ու հասկանում է, որ դա այնքան էլ իր տեղը չէ: Հետագա զարգացումներն ավելի բացում են կերպարը: Թե նախկինում մարմնավորած կերպարս, թե այս մեկն ունեն իրենց հետաքրքրությունը, բայց կարծում եմ՝ այս հերոսն ինձ ավելի մոտ է, ու ինձ ավելի հեշտ է տրվում նրան մարմնավորելը»,-ասաց նա՝ հավելելով, որ նախագծից հետո էլ բաց կլինի նկարահանման մյուս առաջարկների համար:

«Արյունոտ խաղադրույք» սերիալի ռեժիսորը Հարություն Շատյանն է: Նախագծում նկարահանվում են նաեւ Գեւորգ Գրիգորյանը, Էմմա Սապունջյանը, Կարեն Հովհաննիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Էվա Խաչատրյանը, Լիա Զախարյանը, Գոռ Համբարձումյանը, Սեյրան Մովսիսյանը, Մարգան, Մագա Հարությունյանը, Արմեն Սողոյանը եւ այլք: Հեռուստասերիալը կհեռարձակվի Արմենիա Պրեմիումի եթերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել