Ընկերները մեր կյանքում շատ կարեւոր տեղ են զբաղեցնում, քանի որ նրանք մեր երկրորդ ընտանիքն են։ Ուստի, ընկերներ գտնելն ու նրանց համար լավ ընկեր լինելը էական նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրի համար։ Ընկերության մեջ ամեն ինչ փոխադարձ է եւ այստեղ պայմանականություն կամ կեղծավորություն չպետք է լինի։
Իսկ ի՞նչ է պետք անել լավ ընկեր լինելու համար։
Անծանոթ մարդկանց հետ շփվելիս բաց ու անկեղծ եղեք։
Հիշեք, որ ձեզ հանդիպած ամեն մարդ մի առանձին ու հետաքրքիր պատմություն է։ Չպետք է մակերեսային լինել եւ յուրաքանչյուրի մեջ հարկավոր է փնտրել նրա անհատականությունը։
Լսելու ունակություն
Հաճախ երբ ընկերները դիմում են ձեզ, նրանք ոչ թե ձեր խորհուրդների կարիքն են զգում, այլ պարզապես ցանկանում են կիսվել մեկի հետ, ով կարող է լսել իրենց։ Հետեւաբար, մի շտապեք քննադատել կամ խորհուրդ տալ նրանց։ Ուղղակի լսեք նրանց, միգուցե հենց դա է ձեզանից ակնկալվում։
Տվեք այն, ինչ ցանկանում եք ստանալ
Ընկերներից պետք չէ ակնկալել այն, ինչ դուք չեք կարող նրանց տալ։ Ցանկացած հարաբերություններ հիմնվում են փոխադարձ զգացմունքների վրա. ցանկանո՞ւմ եք սիրված լինել, սիրեք, ցանկանում եք, որ ձեզ նվիրվեն, ուրեմն առաջին հերթին դուք նվիրված ընկեր եղեք նրանց համար։
Սատարեք ձեր մտերիմներին
Նույնիսկ գովասանքի մեկ խոսքը, որը ձեզ համար մանրուք է, կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր ընկերոջ համար։ Մտերիմ մարդուն սատարելը իսկապես մեծ գնահատանքի է արժանի։
Կատարելապաշտ մի եղեք
Ցանկացած մարդ ունի եւ առավելություններ, եւ թերություններ ու նրան պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Նույնը վերաբերում է ընկերներին՝ պետք է հասկանալ, որ կատարյալ եւ անսխալական մարդիկ չեն լինում։
Սովորեք բաց թողնել մարդկանց
Որքան էլ, որ ցավոտ լինի, լինում են դեպքեր, երբ ընկերությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ ընկերներն ինչ-որ բանով կարող են օգտակար լինել միմյանց համար։ Դրանից հետո նրանց մտերմությունը հօդս է ցնդում։ Նման դեպքերում պետք է պարզապես սովորել բաց թողնել նման ընկերներին, քանի որ նրանք այլեւս ոչ մի տեղ չունեն ձեր կայնքում։
Հրաժեշտ տվեք, որպեսզի առաջ շարժվեք
Շատ դժվար է ապրել մեկի հետ, ում սրտում ատելությունն է բույն դրել։ Ազատվեք դրանից, քանի որ այն ավելի շատ հենց ձեզ է տանջելու եւ վնասելու, քան դիմացինին։ Այն նաեւ կարող է վատթարացնել ձեր առողջական վիճակը, քանի որ մարդկանց 90%-ի սթրեսի եւ դեպրեսիայի պատճառը հենց հոգու խորքում կուտակված բացասական զգացողություններն են։ Մտածեք այս մասին։ Ազատվեք նման զգացողություններից, որպեսզի կարողանաք առաջ շարժվել։
Մտածեք որակի, ոչ քանակի մասին
Փորձեք հասկանալ, թե ձեր ընկերներից ովքեր են ամենահարազատը ձեզ համար։ Հիշեք, որ անհնար է հիանալի ընկեր լինել բոլորի համար, հետեւաբար պետք է ընտրել նրանց, ովքեր իսկապես մտերիմ են ձեզ։
Ասեք այն, ինչ մտածում եք
Ընկերների հետ շփվելիս պարզ ու հստակ ձեւակերպեք ձեր մտքերը։ Անկեղծ եղեք նրանց հետ։ Նույնիսկ եթե ձեր մտքերը շատ կոպիտ են, փորձեք ավելի մեղմ հնչերանգով ասել, բայց չստել։
Մի մոռացեք սեփական անձի մասին
Մարդու կյանքում ամենակարեւորը ինքն իր հետ ունեցած հարաբերություններն են։ Որքան էլ, որ մտերիմ եք ձեր ընկերների հետ, չպետք է մոռանալ սեփական անձի մասին։ Հարգեք, սիրեք եւ գնահատեք ձեզ։ Միայն այս պարագայում դուք լավ ընկեր կլինեք ուրիշների համար։
Աղբյուրը՝ Fit4brain
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից