Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդված, թե ինչու են կանայք ընտրում խելացի տղամարդկանց։
«Խելացի տղամարդն ավելի սեքսուալ է, քան մկանուտ հիմարը»,-կարծում է ռոմանտիկ հարաբերությունների փորձագետ Գիգի Էնգլը։ Այո, կանայք սովորաբար հենց խելացիներին են ընտրում։ Իսկ ինչու՞։
Գիտնականները ապացուցել են, որ ի ծնե կինը փնտրում է մեկին, որը կամ իրեն հավասար, կամ ավելի մեծ խելքի տեր է։ Երբ կինը տեսնում է գիրքը ձեռքին տղամարդ (ոչ թե բջջային հեռախոսով կամ պլանշետով), ապա բոլորից առավել հենց նրան է նկատում։ Կանայք հենց խելացի տղամարդկանց հետ ունեցած հարաբերություններն են հիշում։
Կանայք սիրում են «սապիոսեքսուալ» տղամարդկանց. նրանց, ովքեր ինտելեկտն ամեն ինչից վեր են դասում։ Նրանք խելացի են, սեքսից հետո սիրում են փիլիսոփայել եւ կարող են ժամերով լուռ գրկել իրենց ընտրյալին։
«Ուղեղը սեռական օրգան է։ Սապիոսեքսուալներն այն մարդիկ են, ում գրգռելու համար պետք է լինել խելացի, նուրբ եւ հեգնական զրուցակից»,- կարծում է փիլիսոփայության գիտությունների դոկտոր Դիանա Ռեբը։
«Որպես նախաբան՝ նրանք նախընտրում են փիլիսոփայության, քաղաքականության կամ հոգեբանության մասին քննարկումները,»,- ավելացնում է Ռեբը։
Կանայք նախընտրում են արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ, բայց խելացի մեկին, քանի որ նրա հետ հաճելի է շփվել, զրուցել, իսկ եթե հնարավոր է նաեւ տեսակետ փոխել։
Բացի այդ, խելացի տղամարդիկ որոշակի առավելություններ ունեն նաեւ կենսաբանական առումով։
Մեքսիկայի համալսարանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդու սերմնահեղուկի եւ ինտելեկտի միջեւ որոշակի կապ կա։ Ուսումնասիրություններին մասնակցել են 400 տղամարդ, ովքեր IQ թեստ են հանձնել։ Արդյունքում պարզվել է, որ բարձր ինտելեկտ ունեցող տղամարդկանց մոտ սերմնահեղուկն ավելի առողջ է։ Այսինքն՝ երեխա ունենալու շանսերն ավելի մեծ են։
Բարձր ինտելեկտ = սեռական մեծ ցանկություն
Սեքս խաղալիքներ արտադրող LoveHoney ընկերությունը պարզել է, որ ուղիղ կապ կա լիբիդոյի եւ IQ-ի միջեւ։ Էլիտար համալսարանի ուսանողները ավելի շատ սեքս-խաղալիքներ են գնել, քան սովորական բուհերի ուսանողները։
«Մարդիկ, ովքեր ինտելեկտի բարձր մակարդակ ունեն, փորձում են ամեն ինչում լավագույնը լինել։ Սեքսը նույնպես բացառություն չէ»,- ասել է Անալիզա Ռոուզը՝ Բրուքլինի համալսարանից։
90-ականներին աղջիկները ցանկանում էին, որ իրենց կողքին «զիլ» տղա կանգնած լիներ, իսկ այժմ նրանց մտածելակերպը փոխվել է։Կանայք նախընտրում են տղամարդկանց, ում ձեռքերն ու ուղեղը արագ է աշխատում։ Այժմ կանայք սիրում են ոչ թե ականջներով կամ սրտով, այլ գլխով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը