94 տարեկանում մահացել է «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի աստղ Մայքլ Կոնստանտինը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Դերասանի հարազատների խոսքով՝ Կոնստանտինը հիվանդությունից հետո մահացել է օգոստոսի 31-ին Փենսիլվանիա նահանգի Ռեդինգ քաղաքում։
Մայքլ Կոնստանտինը ծնվել է 1927թ․-ի մայիսի 22-ին Հունաստանից ներգաղթյալների ընտանիքում։ Նրան հայտնիություն է բերել 2002թ․-ի «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում կատարած դերը, ինչպես նաեւ 2016թ․-ին թողարկված սիքվելը։
ԱՄՆ-ում դերասանը հայտնի էր հեռուստատեսությունում կատարած աշխատանքով, մասնավորապես «222 սենյակ» սերիալով, որում կատարած դերի համար «Էմմի» մրցանակի է արժանացել որպես երկրորդ պլանի լավագույն դերասան եւ 1970թ․-ին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Կոնստանտինը նաեւ մասնակցել է «Մթնշաղի զոնա», «Մասնավոր խուզարկու Մագնում», «Օրենք եւ կարգուկանոն», «Խուզարկու Ռաշ», «Իմ կյանքը» ֆիլմերի եւ սերիալների, Սթիվեն Քինգի «Նիհարողը» վեպի էկրանավորման աշխատանքներին։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:36, 17 օգոստոսի
Սրբուկի համերգը չեղարկվել է18:21, 17 օգոստոսի
«Աշխարհի անարդարության ամենածանր դրսեւորումը երեխաների մահն է»․ Արեւիկ Ուդումյան17:31, 17 օգոստոսի
«Մեր համերգը հետաձգվում է»․ Միքայել Ոսկանյան16:12, 17 օգոստոսի
«Սա բոլորիս ցավն է»․ Նաիրա Մովսիսյան15:06, 17 օգոստոսի
«Լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել»․ Մանո Գրիգորյան14:00, 17 օգոստոսի
«Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված 22-ամյա եղբոր թոռան մասին13:17, 17 օգոստոսի
«Շնորհակալություն դեպքի վայրում օր ու գիշեր աշխատող մեր եղբայրներին ու քույրերին»․ Գրիգ Գեւորգյան12:36, 17 օգոստոսի
«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են12:12, 17 օգոստոսի
«Լռության մեջ կարող են միայն սովորել նորից լսել, հասկանալ, վերլուծել»․ Նազենի Հովհաննիսյան11:24, 17 օգոստոսի
«Աշխարհի վրա չկա մի չար մարդ, որը չի պատժվել․․․ բոլորը պատասխան են տալու Տիրոջը»․ Անահիտ Շահբազյան10:50, 17 օգոստոսի
«Հիշատակդ վառ, փոքրիկ»․ Ժաննա Լեւինան հարգել է Երեւանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը23:38, 16 օգոստոսի
Մարգարիտա Պոզոյանը չեղարկել է Հայաստանում կայանալիք համերգները