Կիրա Նայթլի եւ Նատալի Պորտման
Նատալի Պորտմանին անհավանական նմանության շնորհիվ Կիրա Նայթլին «Աստղային պատերազմներ» ֆիլմում հանդես է եկել նրա երկորյակի դերում։ Նույնիսկ նկարահանման հրապարակում աղջիկներին հաճախ շփոթել են, բայց նրանք սովորել են հումորով վերաբերել դրան։ Այսօր նրանց ետեւում են տասնյակ նշանավոր ու հայտնի դերեր, իսկ կինոմանները վաղուց դադարել են համեմատել նրանց։
Խավիեր Բարդեմ եւ Ջեֆրի Դին Մորգան
«Սա ծերերի տեղը չէ» ֆիլմի աստղ Խավիեր Բարդեմը Իսպանիայից է, իսկ նրա գործընկեր Ջեֆրի Դին Մորգանն ամերիկացի է։ Խավիերն ավելի հաճախ է նկարահանվում դրամատիկ ժապավեններում, իսկ Ջեֆրի Դինը նկարահանվում է հայտնի սերիալներում։ Այս երկու դերասանների նմանությունը պարզապես զարմանալի է թվում, դժվար է ազատվել այն կասկածից, որ նրանք չունեն ընդհանուր հարազատներ:
Ջենիֆեր Գարներ եւ Հիլարի Սուոնք
Հարցազրույցներից մեկում Հիլարի Սուոնքը խոստովանել է, որ իրեն մշտապես շփոթում են Ջենիֆեր Գարների հետ։ «Վերջերս ինձ փողոցում մոտեցավ մի տղամարդ եւ ասաց, որ իրեն դուր է եկել իմ դերը «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմում։ Բայց ես այնտեղ չեմ խաղացել, դա Ջենիֆերն է եղել», - ասել է աստղը:
Զոյի Սալդանա եւ Թենդի Նյուտոն
Հարցազրույցներից մեկում Զոյի Սալդանան բացահայտ խոստովանել է, որ դերասանուհի Թեդի Նյուտոնի հետ իրեն շփոթում է նույնիսկ հարազատ մայրը։ «Վերջերս մայրս ինձ ասաց. «Քո մասնակցությամբ սերիալը հեռարձակվու՞մ է HBO-ով»։ «Ո՞րը», - փորձեցի ճշտել մայրիկիցս։ «Վայրի Արեւմուտքի աշխարհը», - պատասխանեց նա։ Այնպես որ, դուք հասկանում եք, որ այնտեղ խաղում է Թենդին, այլ ոչ թե ես», - լրագրողներին պատմել է Զոյին։
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարները՝ Graziamagazine/kinopoisk/gettyimages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով