NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Սայմոն Ուեսթի ՝ 2012թ.-ի «Անզսպելիները 2» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Թեյլոր Լոթները դիտարկվել է Բիլլի Թիմոնսի դերի համար, սակայն այն, ի վերջո, բաժին է հասել Լիամ Հեմսվորթին:
2.Նախատեսված էր, որ Ջեքի Չանը պիտի նկարահանվի ֆիլմում, սակայն նա հրաժարվեց մասնակցությունից, քանի որ զբաղված էր իր ռեժիսորական ` «Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ» նախագծով:
3.Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ բոլոր տեսարանները նկարահանվել են «Հերոսի վերադարձը» ֆիլմի նկարահանումներից մեկ շաբաթ առաջ:
4.Սիլվեստր Ստալոնեն գրել է սցենարը և դեր կատարել այս ֆիլմում: Նախորդ մասում նա դերասան էր, սցենարի համահեղինակ, պրոդյուսեր և ռեժիսոր։
5.Ֆիլմում նշվում է, որ Գունար Յենսենը (Դոլֆ Լունդգրեն) քիմիական մեքենաշինության ասպարեզում գիտական կոչում ունի։ Սա վերաբերում է հենց Լունդգրենին, որն ունի մագիստրոսի աստիճան քիմիական ճարտարագիտության ոլորտում։
6.Որդու մահից հետո (2012 թվականի հուլիսի 13-ին) Ստալոնեն չեղյալ է հայտարարել ֆիլմի աջակցության իր պրոմո-տուրը:
7.Ջինա Կարանոն դիտարկվում էր Մեգգիի դերի համար։
8.Թենիսիստ Նովակ Ջոկովիչն անվճար նկարահանվել է օդանավակայանում տեղի ունեցած փոխհրաձգության դրվագում`կատարելով էպիզոդիկ դեր: Սակայն նրա մասնակցությամբ տեսարանը, որտեղ նա հարձակվում է ահաբեկիչների վրա իր գնդաթիով (թենիսի ռակետ), հեռացվել է։
9.Ժան-Կլոդ Վան Դամը հանդես է գալիս Վիլեն անունով ոճրագործի կերպարում։ Այս անունը անգլերեն լեզվով (Vilain) միայն մեկ տառով է տարբերվում «ոճրագործ» (villain) բառից:
10.2010-ի նոյեմբերին Չառլի Շինը դիտարկվում էր որպես ԿՀՎ-ի գործակալ, որը պետք է որսար Չերչին։ Բայց արդյունքում այդ կերպարը դուրս եկավ սցենարից։
11.Սիլվեստր Ստալոնեն Չակ Նորիսին խնդրել է սցենարում նշել Չակ Նորիսի մասին որեւէ փաստ (հայտնի ինտերնետ մեմ): Նորիսի կինը ՝ Ջինան, նրան կոբրայի մասին փաստն է առաջարկել։ («Չակ Նորիսին կծել էր կոբրան, և հինգ օր տանջալից ցավեր ունենալուց հետո... կոբրան մահացավ»):
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը