Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Շատերը դպրոցից դուրս են գալիս ահագին բան իմանալով, բացի հայերեն խոսելուց»․ Նազենի Հովհաննիսյան

17:37, 12 սեպտեմբերի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ ու ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին կրում է մարմինն ընդգրկող, բաց շագանակագույն երանգի զգեստ, ոճային բաժկոն, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։ Հրապարակմանը կից Նազենին խոսել է մտածելու, արտահայտվելու, խոսելու խնդիրների մասին․

«Ես երազում եմ, որ մեր դպրոցներում բոլոր առարկաներին զուգահեռ սովորեցնեն ԽՈՍԵԼ, ՄՏԱԾԵԼ, ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ, ու կարևորը մտքի արտաբերումը չլինի լոկ բառակույտ, այլ կոնկրետ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ ու ճիշտ արտասանությամբ, հարգելով ԲԱՌԸ, ԽՈՍՔԸ, հարգելով ՀԱՅԵՐԵՆԸ:

Հ.Գ. ԳՈՐԾԻ հաջողության մեծ մասը նախ մտածողությունն է՝ ինքդ քեզ համար պարզած, հետո՝ ճիշտ, հիմնավոր ու կոնկրետ ներկայացնելն է, խոսքը գործ է, կիսատ խոսքն էլ նման մի աշխատաելաոճ կենթադրի:

Կարճ ասած՝ շատերը դպրոցից դուրս են գալիս ահագին բան իմանալով, բացի հայերեն խոսելուց:

Տասնյակ տարիների դասախոսելու ընթացքին իմ դիտարկած ամենացավոտ փաստը նախ դա է,

երկրորդը՝ կեցվածքի տխուր վիճակը, որի պատճառով նաև բազում առողջական խնդիրներ են ունենում աշակերտները և ուսանողները...

Երազում եմ շատ բաների մասին..., բայց առողջ ու լիարժեք Խոսքի մասին՝ առավել. առողջ հասարակությունները մտածողությամբ են նախ առողջ լինում», - գրել է նա:

«Ես ու դու

կմնանք միշտ

անբաժան

կդառնանք անբարբառ

ու միևնույն է

«կգնանք» անբաժին ...

մեզ բաժանողը

կարոտն է՝ ամբարիշտ...», - ավելի վաղ գրել էր Նազենի Հովհաննիսյանը, ապա հավելել էր «կարոտի օվկիան, մայրամուտ, կարոտում եմ քեզ» հեշթեգերը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել