Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նա երթեւեկում է մետրոյով եւ միայնակ զբոսնում է այգում․ Կիանու Ռիվզը 57 տարեկան է

13:12, 18 սեպտեմբերի

Սեպտեմբերի 2-ին Կիանու Ռիվզը դարձավ 57 տարեկան, իսկ սեպտեմբերի 9-ին ցուցադրվեց «Մատրիցա.Հարություն» ֆիլմի առաջին թրեյլերը, որում դերասանը կրկին մարմնավորեց մարդկության փրկչի՝ Նեոյի կերպարը։

Տեղին կլինի հիշելը, թե որքան «զիլ» անձնավորություն է Կիանուն, որի տաղանդները չեն սահմանափակվում միայն դերասանական խաղով։

Հնարավոր է, որ  հենց դժվարին մանկությունը, իրադարձություններով լի պատանեկությունը եւ այլ փորձությունները, որոնց միջով  անցել է Կիանուն, դաձրել են նրան այնպիսի մի մարդ, որը լիակատար տարբերվում է Հոլիվուդյան աստղի կարծրատիպային կերպարից։

Երեք տարեկան հասակում ընտանիքից հեռացել է Կիանուի հայրը, եւ  աշխատանք փնտրելու համար մայրը հաճախ է ստիպված եղել տեղափոխվել, ինչի արդյունքում  Ռիվզը հասցրել է ապրել ԱՄՆ - ում, Ավստրալիայում եւ Կանադայում:

Մանկության տարիներին «անհնազանդության»  համար  նրան հեռացրել են Կանադայի արվեստի դպրոցից։

Չնայած դժվարություններին՝ Կիանուն զենքերը վայր չի դրել։

Առաջին դերը Ռիվզը կատարել է ինը տարեկանում ՝ դրվագային դեր խաղալով մյուզիքլում։ Երիտասարդության տարիներին նա փորձել է համատեղել դերասանի մասնագիտական աշխատանքը և ուսումը, բայց, ի վերջո, թողել է ուսումը: Նա այդպես էլ դպրոցի ավարտական և միջնակարգ կրթության վկայական չի ստացել։

Կիանուի թռիչքը  դեպի Հոլիվուդյան Օլիմպոս սկսվել է 80-90-ական թվականներին այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են  «Վտանգավոր կապեր», «Բիլի և Թեդի անհավանական արկածները», «Ալիքի կատարին», «Բիլի և Թեդի նոր արկածները» եւ «Դրակուլաան»: Իսկ Ռիվզին գերաստղ է դարձրել «Արագություն» ֆիլմը (1994թ.)։

Արդեն հայտնի լինելով ՝  նա 9 տարի շարունակ ապրել է հյուրանոցներում և վարձով։

Հետո Կիանուի ֆիլմացանկում հայտնվում է գլուխգործոց «Սատանայի դատապաշտպանը», որի հետ կապված  շատ հետաքրքիր փաստ  կա։

Ռիվզի հոնորարը նվազեցվել է իր իսկ խնդրանքով, որպեսզի պրոդյուսերները հնարավորություն ունենան հրավիրել Ալ Պաչինոյին, որի ծառայությունների վճարման համար գումարը չէր բավականացնում:

1999 թվականին Էկրան Է բարձրանում  Վաչովսկի եղբայրների պաշտամունքային «Մատրիցա» ֆիլմը ։ Քննադատները ֆիլմը, ինչպես նաեւ նրա շարունակություններն անվանել են մշակութային շոկ։ Այստեղ  կան եւ՛ տեխնիկական, եւ՛ վիզուալ նորամուծություններ, եւ՛ փիլիսոփայական լուրջ ուղերձ... եւ՛, իհարկե, կհանդիպեք հիասքանչ Կիանուին՝ Նեոյի դերում:

Սակայն  «Կոնստանտին. Խավարի տիրակալը» ֆիլմից հետո Կիանուի մոտ սկսվեց ստեղծագործական անկում։

 «Օր, երբ երկիրը կանգնեց» (2008թ.) ֆիլմի ֆինանսական անհաջողությունը և  «47 Րոնիններ»  (2013թ.) կինոնկարի՝ բոլոր առումներով տոտալ ֆիասկոն շատերին առիթ տվեցին մտածելու այն մասին, որ Կիանուի դարաշրջանը մոտենում է ավարտին:

Բայց ո՛չ: 2014 թ. Ռիվզը կրկին հայտնվում  է էկրաններին «Ջոն Ուիք» սուպերհիթով, որը մեկնարկ  տվեց մեգահաջող ֆրանշիզին, որն էլ, ըստ էության, վերակենդանացրեց  Կիանուի կարիերան։

Հոլիվուդում Կիանուն հայտնի է որպես «ամենատխուր աստղ». Ռիվզն իրոք  ունի  պատճառներ այդ համբավի համար։ Նրա կյանքում այնպիսի դժբախտություններ են տեղի ունեցել, որոնք թշնամուն էլ չես ցանկանա։

1999 թվականին Կիանու Ռիվզի ընկերուհին ՝ Ջենիֆեր Սայմը, կորցնում է իրենց ընդհանուր երեխային, իսկ որոշ ժամանակ անց՝ մահանում ավտովթարից։

Զարմանալի չէ, որ այդ ամենից  հետո Կիանուն փակվեց ինքն իր մեջ և սիրեց մենակությունը։ Նա հաճախ է այգում  միայնակ քայլում, մետրոյով  ուղևորվում, ինչպես սովորական մահկանացուները

Ռիվզը չի սիրում ավելորդ խոսակցություններ  իր շուրջը։ Նա դեռ չի ամուսնացել եւ չունի երեխաներ։ Նույնիսկ իր 50-ամյակը Կիանուն նշել է տանը՝ լեյկեմիայով հիվանդ քրոջ հետ:

Հենց քրոջ հիվանդությունից ազդված ՝ Ռիվզը հիմնադրել է քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամը, որին մեծ գումարներ է նվիրաբերում։

Հավանաբար ծանր փորձությունները հանգեցրել են նրան, որ Կիանուն դարձել է աթեիստ։ Նա ունի իր փիլիսոփայությունը նրանց մասին, ովքեր հեռանում են մեր աշխարհից։

Բայց մեզ ՝ սովորական հանդիսատեսներիս համար, Կիանու Ռիվզը մեր իրական կյանքի Նեոն է: Դժվար ճակատագիրը կկոտրեր շատերին, բայց հենց իր օրինակով է Կիանուն ցույց տալիս, որ որքան էլ դժվար լինի, երբեք չպետք է հանձնվել:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել