ԱՄՆ-ում դատարանը վաղեմության ժամկետի լրանալու հիմքով մերժել է Ջեյն Դոուի հայցը, որը 52-ամյա Մերիլին Մենսոնին մեղադրել էր սեռական բռնության մեջ։ Այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իրավաբանական փաստաթղթերը, որոնք հայտնվել են պարբերականի տրամադրության տակ։
Ջեյն Դոուն (անունը փոխված է), որը ռոք երաժիշտի դեմ դատական հայց է ներկայացրել, պնդում է, որ վերջինս իրեն բռնաբարել է, երբ ինքը գնացել է նրա մոտ՝ վերադարձնելու տան բանալին։ Կնոջ խոսքով՝ իր նկատմամբ բռնություն գործադրելու ընթացքում ինքը դեմքով դեպի հատակն է եղել։ Նա պնդում էր, որ երաժիշտը բռնաբարությունից հետո սպառնացել է սպանել նիրեն։ Դոուն Մենսոնից վնասի փոխհատուցում էր պահանջում։
Այժմ կինը 20 օր ունի՝ նորից հայց ներկայացնելու համար։ Դոուի փաստաբանները կարծում են, որ իրենց վստահորդն ունի բոլոր շանսերը՝ գործը հաղթելու համար։
«Մերիլին Մենսոնը ցանկանում է մեր վստահորդին ստիպել լռել եւ չխոսել բռնաբարության մասին։ Նա փորձել է տեխնիկական փաստարկներ օգտագործել՝ նրա գործն ամբողջությամբ փակելու համար։ Դատավորը մանրամասն վերլուծել է գործը եւ արդարդացիորեն որոշել, որ այն կարող է շարունակվել, եթե Դոուն փոփոխություններ կատարի իր հայտարարության մեջ՝ որոշ լրացուցիչ մանրամասներ ավելացնելու համար։ Մենք մտադիր ենք մոտակա ժամկետում կատարել ուղղումներն ու ներկայացնել այդ մանրամասները եւ անհամբերությամբ սպասում ենք Մենսոնին ստիպելուն պատասխան տալ սեփական գործողությունների համար»,- հայտարարել են նրանք։
Ըստ Spletnik.ru-ի նյութերի
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը