ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Որքա՞ն լավ են իրար ճանաչում Մաշան եւ Արշավիրը. զույգի 9 տարվա սիրո պատմությունը

«Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների մասնակիցների մասին նկարահանվող ֆիլմի բեքսթեյջը, մրցույթի անցկացման կարգն ու մյուս մանրամասները (ֆոտոռեպորտաժ)

15:48, 16 սեպտեմբերի

Սեպտեմբերի 22-ին Հայաստանը կունենա «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» մրցույթների նոր ներկայացուցիչներ: Այս տարի «Միսս Արմենիա» հիմնադրամի «Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցութներին մասնակցում է 20 աղջիկ, որոնք մրցույթին կներկայանան փոքր-ինչ այլ ֆորմատով: Այս օրերին Ծաղկաձորում աղջիկների մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, որն էլ ցուցադրվելու է թագադրման օրը: Ֆիլմի ցուցադրումից հետո էլ հայտարարվելու են տվյալ մրցույթի երկու հաղթողները:

NEWS.am STYLE-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում, լուսանկարել աղջիկներին ու նոր մանրամասներ պարզել մրցույթի անցկացման կարգի ու այս տարվա մասնակիցների մասին:

«Արդեն երկու տարի մշակում ենք մի ձեւաչափ, որտեղ կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկնեիրին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ»,- նշեց «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանը,-«Ասեմ, որ մեր աղջիկները բավական կրթված են, կան շատերը, որոնք մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, եւ, պարզապես, ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետեւ հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնել մյուս երկրների գեղեցկուհիների կողքին եւ մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,- հավելեց նա:

Գոհարի խոսքով՝ աղջիկներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրիր պատմությունը, որոնցով արդեն հասցրել են հուզել մեկը մյուսին.

«Երեկ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել: Եղել է մասնակից, որը հասկացել է, որ ինքը դեռ պատրաստ չէ երկիրը ներկայացնել: Մնացածը պատրաստ են. հասկանում են պատասխանատվության ու հետմրցութային բարդությունների չափը: Կարծում եմ՝ այս տարի բեկումնային կլինի այն առումով, որ հասարակությունը կհասկանա, որ գեղեցկության մրցույթների մասնակիցները շատ նպատակասլաց, հզոր, հոսքին հակառակ գնացող եւ մեծ ապագա խոստացող աղջիկներ են»:

Անդրադառնալով աղջիկների չափանիշներին ու մրցույթների մասին տարածվող կարծրատիպերին՝ Գոհարը նշեց.

«Մենք առաջնորդվում ենք միջազգային մրցույթների չափանիշներով. «Միսս Աշխարհ»-ում չափանիշներն այլ են, «Միսս Տիեզերք»-ում՝ այլ: Երբ 2017-ին սկսում էինք մեր գործունեությունը, առաջին հարցը, որ տալիս էին, կապված էր հասակի հետ: Հիմա արդեն գիտեն, որ գեղեցկության մրցույթները ոչ հասակի, ոչ 90-60-90-ի, ոչ էլ արտաքին այլ ստնադարտների մեջ են: Մրցույթին մասնակցում են նաեւ կարճահասակ աղջիկներ, որոնք եկել են ասելու, որ կարճահասակ աղջիկն էլ կարող է գեղեցիկ եւ մրցունակ լինել: Մենք ողջունում ենք արտաքին ցանկացած տվյալներով աղջիկների: Հստակ դրված չափանիշներից է տարիքը. «Միսս Տիեզերքում» այն 18-28-ն է, «Միսս Աշխարհ»-ում՝ 17-26-ը: Նաեւ պարտադիր է, որ մասնակիցները լինեն չամուսնացած, մնացած չափանիշները ցանկալի են, բայց պարտադիր չեն, դրանք են՝ հանրային խոսքի վարպետությունը, անգլերենի իմացությունը, բեմական կեցվածքը, քայլվածքը, որոնք կարելի է սովորեցնել, եւ, իհարկե, իրենց պատմությունը, կյանքից քաղած դասերն ու ասելիքը»:

Գոհարի խոսքով՝ ժյուրիի անդամներին բարդ ընտրություն է սպասվում, քանի որ այս տարվա մասնակիցները բավական տարբեր են՝ թե´ արտաքնապես, թե´ ասելիքով.

«Մրցույթն անցնելու է երեք փուլերով: Աշխարհի տարբեր տեղերից ունենք ժյուրիի անդամներ, իսկ մեզ համար ամենակարեւոր փուլը հարցազրույցն է, որի ժամանակ աղջիկները հերթով պետք է մտնեն ժյուրիի սենյակ եւ ներկայացնեն իրենց: Ժյուրիի անդամներն իրենց որոշումը կկայացնեն ամսի 18-ին, իսկ 19-ին կգնահատեն նրանց բեմական կեցվածքը,  այնուհետեւ՝ սեպտեմբերի 22-ին կունենանք կարմիր գորգ, ֆիլմի ցուցադրություն եւ թագադրում, բայց դա վերջնական ֆիլմը չի լինի, քանի որ թագադրման կադրերը եւս կավելացվեն ֆիլմի վերջնական տարբերակին»,-հավելեց նա՝ նշելով, որ այս տարվա մրցույթին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած հայուհիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից ու Իսպանիայից:

Մրցույթի ժյուրիի անդամները 9 են: Նրանց ընտրության ու միջազգային մրցույթներում Հայաստանի հետագա հաջողությունների տեսլականի մասին խոսեց մրցույթի պրոդյուսեր Էդգար Սահակյանը.

«Պրոֆեսիոնալ ժյուրի ենք փորձել հավաքել, որովհետեւ երբ ժյուրիի կազմը պրոֆեսիոնալ չէ, նրանք միայն աղջիկների արտաքին գեղեցկությանն են ուշադրություն դարձնում, իսկ գեղեցկության մրցույթներում միայն այդ չափանիշը չէ, որ կարեւոր է: Մասնակիցը այդ մրցույթում իր պետության դեմքն է, ու մեր խնդիրն է նրան ներկայացնել իր բոլոր լավ կողմերով»,-նշեց նա՝ հավելելով,-«Հայաստանի հաջողությունը միջազգային մրցույթներում կախված է նրանից, թե ինչպես կպատրաստվենք դրանց: Մրցույթներում, սովորաբար, հաղթում են մասնակիցներ, որոնք ունենում են մեծ լսարան ու երկրպագուներ: Հայաստանը դեռ այս ոլորտի ծաղկման փուլում է, եւ մենք հույս ունենք, որ այս տարի մեծ հնարավորություններ կունենանք՝ հաշվի առնելով այն փաստը, որ PR-ի տեսանկյունից մեծ աշխատանք է տարվում: Ամեն ինչ կախված է լսարանից, երկրպագուներից, պետության ու մարդկանց աջակցությունից»:

NEWS.am STYLE-ը զրուցել է նաեւ մասնակցներից մի քանիսի հետ: Հարցազրույցները կներկայացնենք առաջիկայում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ