Վրացի շախմատիստ Նոնա Գապրինդաշվիլին «Թագուհու քայլը» (The Queen’s Gambit, 2020) մինի-սերիալում էպիզոդներից մեկի պատճառով ԱՄՆ-ում հայց է ներկայացրել Netflix-ի դեմ։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է վրացական «BLB» փաստաբանական ընկերության գործընկեր Մայա Մցարիաշվիլին, որը ներկայացնում է շախմատիստուհու շահերը։
Շախմատիստուհին Netflix-ից 5 միլիոն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում։ Մցարիաշվիլիի խոսքով՝ էպիզոդներից մեկում, որը վերաբերում է 1968թ․-ին, մեկնաբանն ասում է, որ կա Նոնա Գապրինդաշվիլի անունով շախմատիստուհի, որը երբեք չի խաղացել տղամարդ շախմատիստների հետ։
Հայցվորները պնդում են, որ արդեն 1968թ․-ին Գապրինդաշվիլին խաղացել է աշխարհի ավելի քան 50 շախմատիստի, այդ թվում Դրագոլյուբ Վելիմիրովիչի, Սվետոզար Գլիգորիչի, Բորիս Սպասկիի եւ Միխայիլ Տալի հետ։
«Netflix-ը լկտիաբար եւ գիտակցաբար ստել է մարզիկի նվաճումների մասին՝ «դրաման մեծացնելու համար»՝ տպավորություն ստեղծելով, թե մտացածին հերոսուհին կարող էր անել այն, ինչ ի վիճակ չէին այլ կանայք, այդ թվում Գապրինդաշվիլին։ Արդյունքում պատմությունը, որը պետք է ոգեշնչեր կանանց՝ նրանց ցույց տալու համար աղջկա, որը միջազգային մրցաշարերի ընթացքում մրցակցում է տղամարդկանց հետ, նվաստացրել է իրական կնոջ։ Նրան, ով առաջատար է դարձել եւ իրականում համաշխարհային մակարդակի խաղերում հաղթել է տղամարդկանց»,- հայտարարում են իրավաբանները։
Netflix-ը շախմատիստուհու պահանջներն անհիմն է համարում։
Լուսանկարները՝ Netflix, alchetron.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»