Հադրութցի 15-ամյա պատանիներ Ժասմին Հայրապետյանի ու Բորիս Վանյանի ստեղծած «Սուպեր Նռանե» քվեստը, որը Ժասմինի համանուն գրաքաշարի մոտվներով է, դեռեւս մի քանի ամիս է, ինչ գործում է, սակայն արդեն հասցրել է հյուրընկալել մի շարք փոքրիկների, որոնք ոգեշնչված են հայրենիքը չար ուժերից փրկելու գաղափարով: Այսօր «Սուպեր Նռանե»-ում հերթական քվեստը կազմակերվեց Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների համար, որոնք իրենց հետ բերել էին իրենց իսկ աճեցրած հյուրասիրությունն ու բարձր տրամադրությունը: Երեխաները բերքն աճեցնում են հենց դպրոցի այգում՝ սեփական ջանքերով: Նրանց տնկած ծառերն ունեն նաեւ անվանումներ եւ անձնագրեր: 12-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտներն իրենց ծառերի խնամքը փոխանցում են առաջինդասարանցիներին:
Նռանեի պատմությանը դպրոցի աշակերտները ծանոթացել են դասղեկի՝ Վիկտորիա Արշակյանի շնորհիվ, երբ վերջինը նրանց ներկայացրել է գիրքն ու այնտեղ տեղ գտած ասելիքը.
«Տիկին Արշակյանն իր դասարանցիների համար «Սուպեր Նռանե» գիրքը ձեռք բերեց, երեխաները կարդացին, նաեւ իմացան քվեստի մասին ու ոգեւորված որոշում կայացրին մասնակցելու: Սա նաեւ հայրենասիրական խաղ է, գիրքն էլ՝ հայրենասիրության մոտիվներով, իրենք էլ են բացառիկ հայրենասիրական դպրոց: Նրանք ունեն իրենց ծննդավայրը, պահում ու պահպանում են այն. այս տեսանկյունից մենք շատ ընդհանուր բաներ ունենք»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Ժասմինի մայրը՝ գրող, սցենարիստ Արփի Վանյանը:
Անդրադառնալով երեխաների տպավորություններին ու գրիքի վերաբերյալ արձագանքին՝ դասղեկը՝ Վիկտորիա Արշակյանը, նշեց.
«Երեխաները տպավորված են գրքի հայրենասիրական գաղափարներով, այնտեղի խորհրդանիշներով, այն գաղափարով, որ մենք սիրով ու գիտելիքով կհաղթահարենք ամեն դժվարություն, ինչը նաեւ մեր դպրոցն է սերմանում երեխաների մեջ: Նրանք դրան հասնելու բոլոր քայլերը տեսան այս գրքի մեջ: Նրանք նաեւ շատ էին ցանկանում հանդիպել Ժասմինին՝ տեսնելու, թե ով է այդ հետաքրքիր պատմության հեղինակը»:
«Սուպեր Նռանե»-ն ունի 3 հատոր: Առաջին գիրքը Ժասմինը գրել է 2018-ին՝ 11 տարեկանում, երկրորդը՝ 2020-ին՝ համավարակի ժամանակ, իսկ երրորդը՝ պատերազմի շրջանում: Վերջինում հերոսուհին իր հանգիստն է վայելում Շուշիում, եւ հանկարծ չար ուժերը հարձակվում են Շուշիի վրա ու սկսվում է պատերազմը: Նա փորձում է հասկանալ՝ ինչու այդպես ստացվեց, ու գալիս է եզրակացության, որ մարդիկ կորցրել են կարեւոր արժեքները:
Քվեստի անցկացման կարգին ու աշակերտների տրամադրությանը կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով