NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում անիմացիոն սիթքոմ ժանրի սերիալ՝ «Գրիֆինների ընտանիքը»:
Սերիալը ցուցադրվում է Fox հեռուստաընկերությամբ 1999թ․-ի հունվարից մինչ օրս։ Թողարկվել է 19 եթերաշրջան։
Հեղինակն է Սեթ Մաքֆարլեյնը:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Սեթ Մաքֆարլեյնը, Ալեքս Բորշտեյնը, Սեթ Գրինը, Միլա Կունիսը ու այլք։
«Գրիֆինների ընտանիքը» սերիալի իրադարձությունները ծավալվում են Ռոդ Այլենդ նահանգի մտացածին Քոհոգ քաղաքում։ Սերիալը պատմում է Փիթեր Գրիֆինի և նրա էքսցենտրիկ ընտանիքի մասին, որի անդամները տարբերվում են խաղաղ բնակիչներից իրենց բոյկոտ պահվածքով և բազմիցս բարդ իրավիճակների պատճառ են դառնում:
Գրիֆինների ընտանիքը տիպիկ ամերիկյան ընտանիք է, որը կոտրում է բոլոր հնարավոր կարծրատիպերը՝ ծխախոտով շուն,որը խոսում է, կրծքի երեխա, որը երազում է զավթել ամբողջ աշխարհը, եւ շատ այլ բաներ, որոնք տրամաբանությանը չեն ենթարկվում:
«Գրիֆինները» շատ ծիծաղելի նմանակում են ամերիկյան կյանքը։ Սերիալում ծաղրի են ենթարկվում ընտանիքը, դեռահասները, հոլիվուդյան ֆիլմերը, այսպես կոչված՝ «ամերիկյան երազանքը» եւ շատ այլ անհեթեթություններ…
Այս անիմացիոն կատակերգությունում ահռելի քանակությամբ զվարճալի հումոր կա։ Փիթերը մենամարտում է մի վիթխարի աքաղաղի դեմ (ծաղրերգություն ամերիկյան բլոքբաստերին), Փիթերին հաջողվում է խաբել մահին, չար կապիկը պահարանում է. այս ամենը լիակատար զառանցանք է, բայց հենց դրա մեջ է ամբողջ իմաստը:
Փիթերը գլխավոր հերոսն է, ընտանիքի հայրը, որն ունի մտավոր խնդիրներ: Կարելի է նաեւ ասել, որ նա եսասեր է, սիրում է գարեջուր, հաճախ է ծիծաղում, չունի կյանքի առաջնահերթություններ:
Լոիսը՝ միլիոնատեր Պերդեշմիթի դուստրը, տնային տնտեսուհի է, ամուսնացել է Փիթերի հետ բացառապես նրա յուրահատկության պատճառով:
Մեգը տիպիկ բարդ դեռահաս է, ով ցանկանում է հայտնի լինել։ Նա համեմատաբար անհետաքրքիր կերպար է սերիալում։
Քրիսը, մեղմ ասած, այնքան էլ խելացի չէ: 14 տարեկան է, բայց ունի յոթ տարեկան երեխայի ինտելեկտ: Ակնհայտորեն գնում է հոր հետքերով։
Բրայնը սերիալի միակ նորմալ արարածն է՝ մտավորական, դաստիարակված, խելացի, կարդում է Դոստոեւսկու ստեղծագործությունները, օգտակար խորհուրդներ է տալիս մյուս հերոսներին, բայց սովորաբար նրան չեն լսում: Ամենազավեշտալին այն է, որ նա ոչ թե մարդ է, այլ շուն:
Սթյուին Գրիֆիների ընտանիքի ամենաերիտասարդ և հանճարեղ անդամն է:Երազում է գրավել եւ ստրկացնել աշխարհը, ատում է իր մորը, արհամարհում է հորը, բայց, ըստ էության, հոգու խորքում սիրում է նրանց։
Հանդիսատեսը հաճախ «Գրիֆիններին» համեմատում է «Սիմփսոնների» հետ, ինչն արմատապես սխալ է։
Այո՛, սերիալները շատ նման են, (հատկապես՝ գլխավոր հերոսները) բայց, այնուամենայնիվ, դրանք բացարձակապես տարբեր են: «Սիմփսոնները» սյուրռեալիստական կատակերգություն է ամբողջ ընտանիքի համար։ Իսկ ահա «Գրիֆինները» մեծահասակների վարկանիշով և առանց տաբուի աբսուրդի կատակերգություն է, որն ուղղված է հենց մեծերի լսարանին։
Մի քանի սերիա դիտելուց հետո հեռուստադիտողի մոտ միտք կծագի, որ այս անիմացիոն սերիալը այնքան ոչ ստանդարտ է, որ կարող է ընկալվել կա՛մ որպես ինքնատիպության ամենաբարձր կետ, կա՛մ որպես անհույս հիմարություն։
Հիշու՞մ եք «Կարիբյանի ծովահենները» ֆիլմի հայտնի խոսքը:
- Դու կա՛մ հանճար ես,կա՛մ խելահեղ։
- Դրանք նույն էության երկու ծայրահեղություններ են։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ