Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի ֆինալիստներից Վիկտորիա Բալոյանը միջազգային մրցույթների թագակիր է

17:25, 21 սեպտեմբերի

Այս տարվա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի ֆինալիստներից 24-ամյա Վիկտորիա Բալոյանը Մոսկվայից է: Վիկտոիան գեղեցկության մրցույթների մասնակցելու մեծ փորձ ունի: Ասում է՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի կազմակերպած մրցույթը հրաշալի առիթ էր Հայաստան գալու ու հաղթելու դեպքում իր հայրենիքը միջազգային մակարդակով ըստ արժանվույն ներկայացնելու համար:

«Գեղեցկության մրցույթների մասնակցում եմ 16 տարեկանից, ունեմ 14 թագ: Ես արդեն Հայաստանը ներկայացրել եմ ինչպես միջազգային, այնպես էլ՝ ռուսաստանյան մրցույթներում: Շատ եմ ցանկանում հաղթել «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթում, որպեսզի կարողանամ Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհ»-ին: Նաեւ ցանկանում եմ իմ դերը ունենալ Հայաստանի զարգացման մեջ՝ զարգացնել տուրիզմը, բարեգործություն իրականացնել այստեղ եւ այլ երկրներում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:

Վիկտորիան չի թաքցնում, որ մասնակցում է հենց հաղթանակի նպատակով.

«Իմ մասնակցությունից առաջնհերթ հաղթնակ եմ սպասում, քանի որ ցանկացած մրցույթին ես ամբողջությամբ տրվում եմ, անում եմ իմ ուժերի սահմանում ամեն բան: Իմ փորձից ելնելով՝ գիտեմ, որ լավ եմ պատրաստված ու կարող եմ արժանի ձեւով Հայաստանը ներկայացնել աշխարհին»:

Մոդելը մյուս մասնակիցների մեջ մրցակիցների չի տեսնում, ասում է՝ ավելի կարեւոր է մրցույթից դուրս էլ ընկերներ մնալը.

«Բոլոր մասնակիցներն էլ լավն են ու յուրահատուկ: Ամենակարեւորը եզակի ու իսկական  լինելն է: Ինձ համար մրցակցություն հասկացություն չկա, քանի որ բոլոր աղջիկներն էլ անհատականություն են: Հարցը միայն գեղեցկության մասին չէ, կարեւոր է նաեւ մարդու հոգին, որ աղջիկը բարի լինի, լավ վերաբերվի մարդկանց, օգնի ու լուսավոր էներգիա փոխանցի, կարողանա իրեն ճիշտ դրսեւորել հասարակության մեջ… Մենք շատ ընկերական հարաբերություններ ունենք, ու մեր փորձերն էլ շատ հետաքրքիր են անցնում: Գիտեք՝ մրցույթը կավարտվի, ու կարեւոր չէ, թե ով կհաղթի, կարեւոր է, որ այս ընկերությունը պահպանվի»:

Վիկտորիան նշում է, որ «Միսս Աշխարհ Արմենիա»-ն տարբերվում է իր մասնակցած մյուս մրցույթներից.

«Անկեղծ եմ ասում՝ ինձ շատ է դուր գալիս այստեղի ծրագիրը: Շատ լավ պայմաններում ենք ապրում, մեզ շատ հյուրընկալ են ընդունել ու, առհասարակ, հրաշալի մթնոլորտ է տիրում: Ինձ դուր են գալիս մեր նկարահանումները, հարցազրույցները: Նաեւ հաճախ հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում»:

Աղջիկը հույս ունի, որ մրցույթը առիթ կհանդիսանա, որ ավելի հաճախ լինի Հայաստանում ու այստեղ իրականացնի իր ծրագրերը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ