Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Թքած ունեմ». Լոլիտան պարզաբանել է, թե ինչու է թողել հիվանդ դստերը

20:06, 21 սեպտեմբերի

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան իրեն հիանալի մայր է համարում, թեեւ հարազատ դստերը՝ Եվային նա չէ մեծացրել։ Աղջկա մոտ առողջական լուրջ խնդիրներ են ախտորոշվել, եւ երգչուհին դստերը Կիեւ է ուղարկել՝ տատիկի մոտ։

Երկար տարիներ երկրպագուները կարծում էին, թե Լոլիտայի դուստրը Դաունի համախտանիշով է ծնվել, սակայն երգրչուհին հերքել է այդ լուրերը՝ հայտարարելով, որ բժիշկներն այլ հիվանդություն են ախտորոշել՝ Ասպերգերի համախտանիշ։ Այժմ Միլյավսկայան որոշել է պարզաբանել, թե ինչու է Եվային թողել սեփական մոր դաստիարակությանը։

«Հականուններ» շոուի ընթացքում երգչուհին խոստովանել է, որ իրեն մինչ այժմ եղադրում են, որ ինքն իր կյանքը չի նվիրել սեփական դստերը, անվանում են անպետք մայր, սակայն ինքն ուշադրություն չի դարձնում դրանց։ Նրա խոսքով՝ ինքն այլ ելք պարզապես չի ունեցել։

«Չէի կարողերեխային ինձ հետ շրջագայությունների տանել՝ սպանելով նրա նյարդային համակարգն ու ստամոքսը։ Մայրս լավ աղջիկ է մեծացրել, եւ մենք միասին շատ խնդիրներ ու հիվանդություններ ենք հաղթահարել։ Բայց եթե ես գումար չաշխատեի, մենք ոչինչ չէինք հաղթահարի։ Թքած ունեմ հանրային կարծիքի վրա։ Ես դրան առհասարակ չեմ արձագանքում, ես թքած ունեմ»,- հայտարարել է Լոլիտա Միլյավսկայան։

Մի անգամ երգչուհին սեփական դստերը թողնելու համար մեղադրել է դերասան Եվգենի Միրոնովի մայրը։ Միլյավսկայայի խոսքով՝ այդ ժամանակ բառերն իրեն շատ են խոցել, սակայն նշանավոր դերասանի նկատմամբ հարգանքից դրդված ինքը ոչինչ չի պատասխանել կնոջը, թեեւ շատ է ցանկացել նրան գրողի ծոցն ուղարկել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել