Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նոր գրառում է կատարել, որում կիսվել է երկրի ներկայի ու ապագայի մասին է իր մտորումներով, ինչպես նաեւ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը․
«Ես լուռ եմ եղել գրեթե մեկ տարի։ Լռել եմ նոյեմբերի 9-ից հետո, լռել եմ բոլոր հետագա իրադարձությունների ժամանակ։ Լռել եմ ընտրությունների ժամանակ, քանզի անիմաստ էր որևէ բան ասել` տեսնելով, թե ինչ ընտրության արջև է կանգնած մեր ժողովուրդը, և գիտակցելով որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին։
Ես լռել եմ գրեթե մեկ տարի, որովհետև չգիտեի ինչ ասել և թե ոնց կարող եմ իմ երկրին օգտակար լինել։ Իսկ եթե չգիտես ինչ ասել, ավելի լավ է լռել: Բայց այլևս լռելու իրավունք չունեմ, քանի որ ակնհայտ տեսնում եմ, որ մեր ազգը, երկիրը, մշակույթը և մարդկային արժեքները արագընթաց գնում են դեպի կործանում։
Այսօր մեր երկրի անկախության 30-ամյակն է։ Դա ինձ համար ամենա Սուրբ տոներից մեկն է։ Եվ այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն։ Այդ արարողությունը, որը ասում են նվիրված է մեր հերոսների հիշատակին, իրականում այդ հիշատակը ոտնատակ է անում։ Մի՞թե մեր զոհված եղբայրները կուզենային տեսնել իրենց մտերիմների տառապանքը, որոնք անհույս և անուժ դիտելու են, թե ինչպես է իրենց ժողովրդի մի մասը անհոգ տոնում մեր երկրի անկախությունը` անտեսելով այն փաստը, որ Եռաբլուրում թաղված են տղերք, երեխաներ որոնք այդ անկախության համար իրենց կյանքն են զոհաբերել։ Մի՞թե դա նորմալ է` նշել Անկախության տոն, երբ մեր երկրի տարածքում են գտնվում թշնամու հազարավոր զորքեր, իսկ այդ նույն թշնամու ոստիկանությունը ճնշում է մեր հայրենակիցներին մեր պատմական հողի վրա։ Եվ արդյո՞ք արդար է նշել` իմանալով, որ այդ նույն թշնամին ընդամենը մի քանի օր անց նշելու է հազարավոր մեր հերոսների սպանությունը և մեր պատմական հողերի զավթումը։ Մի՞թե մենք ապրում ենք այնպիսի հարուստ և անհոգ երկրում, որ այդ հարյուրավոր միլիոններին` ծախսված այս միջոցառմանը, չէին կարող գտնել ավելի արժանի նպատակ։
Այս հարցերը իհարկե հռետորական են, և պատասխանները ակնհայտ են։
Մաղթում եմ այսօրվա համերգի մասնակիցներին և ներկաներին լավ ժամանց. համոզված եմ` նրանց համար ապագա կա...
Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի ու տանջված հայրենիք։
Ընդմիշտ քո ծառա և հպարտ զավակ`
Նարեկ Հախնազարյան», - գրել է երաժիշտը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը