Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Այլեւս լռելու իրավունք չունեմ, քանի որ ակնհայտ տեսնում եմ, որ մեր ազգը, երկիրը, մշակույթը եւ մարդկային արժեքներն արագընթաց գնում են դեպի կործանում»․ Նարեկ Հախնազարյան

19:36, 21 սեպտեմբերի

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նոր գրառում է կատարել, որում կիսվել է երկրի ներկայի ու ապագայի մասին է իր մտորումներով, ինչպես նաեւ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը․

«Ես լուռ եմ եղել գրեթե մեկ տարի։ Լռել եմ նոյեմբերի 9-ից հետո, լռել եմ բոլոր հետագա իրադարձությունների ժամանակ։ Լռել եմ ընտրությունների ժամանակ, քանզի անիմաստ էր որևէ բան ասել` տեսնելով, թե ինչ ընտրության արջև է կանգնած մեր ժողովուրդը, և գիտակցելով որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին։

Ես լռել եմ գրեթե մեկ տարի, որովհետև չգիտեի ինչ ասել և թե ոնց կարող եմ իմ երկրին օգտակար լինել։ Իսկ եթե չգիտես ինչ ասել, ավելի լավ է լռել: Բայց այլևս լռելու իրավունք չունեմ, քանի որ ակնհայտ տեսնում եմ, որ մեր ազգը, երկիրը, մշակույթը և մարդկային արժեքները արագընթաց գնում են դեպի կործանում։

Այսօր մեր երկրի անկախության 30-ամյակն է։ Դա ինձ համար ամենա Սուրբ տոներից մեկն է։ Եվ այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն։ Այդ արարողությունը, որը ասում են նվիրված է մեր հերոսների հիշատակին, իրականում այդ հիշատակը ոտնատակ է անում։ Մի՞թե մեր զոհված եղբայրները կուզենային տեսնել իրենց մտերիմների տառապանքը, որոնք անհույս և անուժ դիտելու են, թե ինչպես է իրենց ժողովրդի մի մասը անհոգ տոնում մեր երկրի անկախությունը` անտեսելով այն փաստը, որ Եռաբլուրում թաղված են տղերք, երեխաներ որոնք այդ անկախության համար իրենց կյանքն են զոհաբերել։ Մի՞թե դա նորմալ է` նշել Անկախության տոն, երբ մեր երկրի տարածքում են գտնվում թշնամու հազարավոր զորքեր, իսկ այդ նույն թշնամու ոստիկանությունը ճնշում է մեր հայրենակիցներին մեր պատմական հողի վրա։ Եվ արդյո՞ք արդար է նշել` իմանալով, որ այդ նույն թշնամին ընդամենը մի քանի օր անց նշելու է հազարավոր մեր հերոսների սպանությունը և մեր պատմական հողերի զավթումը։ Մի՞թե մենք ապրում ենք այնպիսի հարուստ և անհոգ  երկրում, որ այդ հարյուրավոր միլիոններին` ծախսված այս միջոցառմանը, չէին կարող գտնել ավելի արժանի նպատակ։

Այս հարցերը իհարկե հռետորական են, և պատասխանները ակնհայտ են։

Մաղթում եմ այսօրվա համերգի մասնակիցներին և ներկաներին լավ ժամանց. համոզված եմ` նրանց համար ապագա կա...

Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի ու տանջված հայրենիք։

Ընդմիշտ քո ծառա և հպարտ զավակ`

Նարեկ Հախնազարյան», - գրել է երաժիշտը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել