Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը պաշտպանել է կանանց՝ պատմելով, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել՝ որոշելով դեռահասության տարիքում հղիության արհեստական ընդհատման դիմել։ «Սպանել Բիլին» ֆիլմի աստղը հայտարարություն է արել Տեխասում հղիության ընդհատման արգելման ֆոնին։
51-ամյա կինոսաստղը պատմել է իր փորձառության մասին՝ հայտարարելով, որ մինչ այժմ դա իր «ամենամութ գաղտնիքն է» եղել։ Ուման, որը դերասանուհու կարիերա է սկսել 15 տարեկանում, 20 տարեկանում հղիացել է իրենից տարիքով մեծ տղամարդուց։ Նա միջոցներ չի ունեցել՝ միայնակ մեծացնելու երեխային։ Այդ ժամանակ նա չի կարողացել կայուն կյանք ապահովել նույնիսկ իր համար։ Խորհրդակցելով ծնողների հետ՝ նա որոշել է հղիության արհեստական ընդհատման դիմել, թեեւ սիրտը կոտրված է եղել։
«Ես հիասքանչ երեխաներիս լույս աշխարհ եմ բերել տղամարդկանցից, որոնց սիրել եմ եւ որոնց բավարար վստահել եմ՝ համարձակություն ունենալու համար երեխային այս աշխարհ վերել։ Չեմ զղջում անցածս ճանապարհի մասին։ Ես ծափահարում եմ ու աջակցում կանանց, որոնք այլ ընտրություն են կատարում։ Հղիության արհեստական ընդհատումը, որը կատարել եմ դեռահասության տարիքում, իմ կյանքի ամենաբարդ որոշումն է եղել, որն ինձ այդ ժամանակ ցավ է պատճառել եւ տխրեցնում է մինչ այժմ։ Սակայն դա ճանապարհ էր դեպի կյանք, որը լի է ուրախության ու սիրով, որը հիմա ես ունեմ։ Վաղ հղիությունը չպահպանելու որոշումն ինձ թույլ է տվել մեծանալ եւ մայր դառնալ, որպիսին ես ցնկանում էի եւ պետք է լինեի»,- գրել է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի աստղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում