Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

5 դերասանուհիներ, որոնք հայտնի են դարձել շատ անկեղծ տեսարաններում նկարահանումների շնորհիվ

22:11, 26 սեպտեմբերի

Դակոտա Ջոնսոն

«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ կինոֆրանշիզայում նկարահանումները Դակոտա Ջոնսոնին իսկական սուպերաստղ են դարձրել։ Մինչ այդ ֆիլմի գլխավոր դերը դերասանուհին խաղում էր հիմնականում երկրորդական դերեր։ Նրան կարելի էր տեսնել «Սարսափելի գեղեցիկ», «Մաչոն եւ բուսաբանը» ֆիլմերում եւ «Օֆիս» սերիալում։ Սակայն, համարձակվելով «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի անկեղծ անկողնային տեսարաններում նկարահանումներին, Ջոնսոնը ճանապարհ է հարթել դեպի հաջողակ կինոկարիերան։ Զավեշտալի է, որ իր մայրիկին՝ դերասանուհի Մելանի Գրիֆիտին, Դակոտան արգելել է իր մասնակցությամբ սադրիչ ժապավենը դիտել, քանի որ շատ էր ամաչում։ «Կարծում եմ, որ ֆիլմերում մերկությամբ եւ սեքսով տեսարանները կարող են գեղեցիկ լինել միայն այն դեպքում, եթե դրանք նկարահանվել են ճաշակով», - ավելի ուշ պատմել է աստղը հարցազրույցներից մեկում:

Շերոն Սթոուն

Չնայած, որ Շերոն Սթոունը կարող է պարծենալ իսկապես տպավորիչ ֆիլմագրությամբ, շատ երկրպագուներ մինչ օրս հիշում են նրա դերը «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերում: Այդ ժապավենի շնորհիվ ռեժիսորները ուշադրություն են դարձրել տաղանդավոր շիկահերին, եւ արդեն 1995 թվականին դերասանուհին նկարահանվել է Մարտին Սկորսեզեի «Խաղատուն» դրամայում, ինչի համար «Օսկար»-ում ստացել է անվանակարգ։

Եվա Գրին

Երբ «Երազողները» ֆիլմի ռեժիսորը 22-ամյա թատերական դերասանուհի Եվա Գրինին առաջարկել է անկեղծ դեր, աղջկա շրջապատը նրան համոզել է չմասնակցել կինոժապավենի նկարահանումներին։ Չնայած բարեկամների եւ ընկերների հորդորներին, Եվան այնուամենայնիվ համաձայնեց եւ չսխալվեց։ «Երազողների» դեբյուտի շնորհիվ նա հիշվել է ոչ միայն հանդիսատեսին, այլեւ ռեժիսորներին, որոնք անմիջապես նրան ողողել են նոր նախագծերին մասնակցելու առաջարկներով:

Դեմի Մուր

Դերասանական կարիերայի սկզբում Դեմի Մուրը մի քանի տարի խաղացել է հեռուստատեսային բեմադրություններում եւ կատարել է միայն երկրորդական դերեր։ Աստղի կարիերայում իսկական բեկում է տեղի ունեցել «Ինչ է տեղի ունեցել անցած գիշեր» ռոմանտիկ տրագիկոմեդիայում նկարահանումներից հետո։ Հենց այդ ֆիլմից հետո, որը դարձել է նրա կարիերայում ամենացայտուն կինոնկարը, Դեմիին առաջարկել են խաղալ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ուրվականը», «Զինվոր Ջեյնը» եւ այլն:

Նաոմի Ուոթս

Ավստրալացի դերասանուհու կարիերայի սկզբում նրան բազմիցս մերժել են, քանի դեռ ռեժիսոր Դեւիդ Լինչը չի որոշել նրան գլխավոր դեր տալ «Մալհոլլանդ Դրայվ» հեռուստատեսային թրիլերում, որն ավելի ուշ էկրան է բարձրացել որպես ինքնուրույն ֆիլմ: Հենց այդ արտասովոր կինոժապավենի շնորհիվ է, որ դերասանուհին վերջապես ձեռք է բերել երկար սպասված համբավը եւ նկարահանվել այնպիսի աղմկահարույց ժապավեններում, ինչպիսիք են «Զանգը» եւ «Քինգ Քոնգը»։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ GettyImages/Kinopoisk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել