Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Տիտղոսը ծառայելու է միայն դրականին, բարուն ու լուսավորին». Ադրիանա Գալստյան

15:05, 24 սեպտեմբերի

Դերասանուհի, ֆոտոմոդել Ադրիանա Գալաստյանն այս տարի որոշեց նոր նվաճումներ ունենալ իր կարիերայում՝ իրականացնելով եւս մեկ երազանք ու գրանցեց նոր հաջողություն: Մասնակցելով «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին՝ Ադրիանան ճանաչվեց «Առաջին Վիցե Միսս»:

NEWS.am STYLE-ն Ադրիանայի հետ զրուցել է իր նվաճման, ձեռքբերումների ու հետագա քայլերի մասին:

Դերասանուհին նշում է՝ չնայած բեմում լարված պահերին՝ ինքն իրեն հանգիստ ու խաղաղ էր զգում՝ վստահ լինելով, որ ամեն բան լավ է լինելու.

«Շատ դրական զգացողություններ ունեի բեմին, բավական հանգիստ ու խաղաղ էի: Ամեն ինչ շատ լավ ու ճիշտ էր կազմաերպված, կիքսեր  չկային, երեկոն շատ ստացված էր: Մրցույթի հաջորդ օրը շատ պայծառ ապրումներով եմ արթնացել: Առհասարակ, երբ ամեն օր բացում եմ աչքերս ու ինքս ինձ ասում՝ Ադրիանա, դու առողջ ես, լսում ես, խոսում ես, տեսնում ես, ընտանիքիդ անդամները, ընկերներդ առողջ են, կողքիդ են՝ վերջ, արդեն օրն ինձ համար ստացված է»:

Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Ադրիանան կարեւորում է դեֆիլեի փորձը. «Մրցույթի շրջանակում ես աշխատելու հնարավորություն ունեցա ինձ համար շատ գնահատելի մարդու՝ Մարիկա Թունյանի հետ: Ունեցա հնարավորություն ծանոթանալու եւ ընկերանալու հետաքրքիր ներաշխարհով աղջիկների հետ: Առաջին իսկ օրվանից պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ եմ վերաբերվել այս մրցույթին»:

Որպես «Առաջին Վիցե Միսս» իր գործունեության մասին խոսելով՝ Ադրիանան նշեց.

«Այն գործունեությունը, որն իրականացրել եմ մինչ օրս, որպես Ադրիանա, ունենալու է շարունակական եւ ավելի ընդլայնված բնույթ: Ես դա ոչ թե դիտարկում եմ, որպես պարտավորություն, այլ՝ քայլերի հաջորդականություն, որն անելու եմ սիրով: Տիտղոսը ծառայելու է միայն դրականին, բարուն ու լուսավորին»:

«Առաջին Վիցե Միսս» տիտղոսից բացի՝ Ադրիանան հաղթող ճանաչվեց նախապես հայտարարված առցանց քվեարկության արդյունքներով: Դերասանուհին կարեւորում է մարդկանց կողմից տվյալ գնահատականն ու նշում՝ «Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ, պարզապես, քեզ չեն վերաբերվում, որպես ճանաչված անձնավորության, նրանք հասցրել են գնահատել քեզ ու կողքիդ լինել քեզ համար կարեւոր փուլում»:

«Միսս Տիեզերք Արմենիա»-ն առաջին գեղեցկություն մրցույթն է, որին Ադրիանան մասնակցեց:  Հարցին՝ արդյոք կփորձի՞ իր ուժերը մյուս տարի այս կամ այլ մրցույթում, դերասանուհին պատասխանեց՝ չնայած հեռատես անձնավորություն է, այս պահին հստակ չի կարող նշել իր հաջորդ տարվա մտադրությունները:

«Այս ընթացքում ամբողջ ուշադրությունս, ներուժս եւ էներգիաս ներդրել եմ այս մրցույթի մեջ, աշխատանքս մի կողմ էի դրել: Հիմա նույն ներուժով պետք է անդրադառնամ դրան. ինչպես գիտեք՝ դասավանդում եմ անգլերեն, զբաղվում եմ նաեւ ինստագրամյան բրենդների վիզուալների մշակումով՝ փորձելով օգտատերերի համար ստեղծել էսթետիկ հարթակ տվյալ սոցցանցում: Սկսելու եմ նույն տեմպով աշխատել, սովորելու ու ուսումնասիրելու դեռ շատ բաներ կան… Թվում է՝ այս կյանքում երբեք չես կարող ասել՝ վերջ, ես կատարելագործվել եմ: Ինչ վերաբերում է հասարակական գործունեությանս՝ ինձ համար ամենակարեւորը մարդ արարածին օգնելն ու բարձրացնելն է: Սա նպատակ է, որն ամեն օր կիրառելի է ինձ համար՝ մինչեւ կյանքիս վերջ»,-հավելեց նա:

«Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների եզրափակիչը կայացել է սեպտեմբերի 22-ին: Առաջին մրցույթի հաղթող ճանաչվել է 24-ամյա Նանե Ավետիսյանը, երկրորդինը՝ 19-ամյա Միրնա Պստիկյանը: «Միսս Տիեզերք Արմենիա»-ի «Առաջին Վիցե Միսս» ճանաչվել է Ադրիանա Գալաստյանը, իսկ «Միսս Աշխարհ Արմենիա»-ի «Առաջին Վիցե Միսս»՝ Փրենի Դավթյանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել