1. Երբեք ուշադրություն չդարձնել ուրիշ կանանց: Չի նշանակում, թե պետք է ամուսնուն թույլ տալ, որ աչքերը չռի այլ կանանց վրա եւ հաշտվել դրա հետ: Ուղղակի տղամարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրված, որ նկատում են թեկուզ մի փոքր գրավչություն ունեցող կանանց: Այդ պատճառով չարժե նրան արգելել, որ անի դա, որովհետեւ նա միեւնույն է` ուշադրություն կդարձնի նրանց: Ուղղակի վստահեք նրան եւ իմացեք, որ դա նույնն է, ինչ երբ դուք եք նկատում գրավիչ տղամարդուն, բայց դա չի նշանակում, թե պատրաստվում եք դավաճանել նրա հետ:
2. Հրաժարվել որեւէ անհատական կամ մասնագիտական հակումից: Որքան էլ դուք հասկանաք եւ մասնակից լինեք նրա հետաքրքրություններին, դուք պետք է աջակցեք նրա նպատակներին եւ ինչ-որ բանի հասնելու նրա ձգտմանը: Երբեմն դրա համար ժամանակ եւ փող է անհրաժեշտ, բայց եղեք նա, ով մշտապես նրան ասում է, որ ինքը չի կարողանա անել դա կամ որ չպետք է անի: Եղեք նրա գործընկերը, սիրուհին եւ ընկերը: Նրան խրախուսեք անելու այն, ինչ ուզում է, եւ նրան հասկացրեք, որ միշտ կողքին կլինեք:
3. Փոխվել կամ ուրիշ լինել: Երբ դուք ուշադրությունը սեւեռում եք նրա թերությունների վրա, ջանացեք վերհիշել, թե ինչու եք սիրել նրան: Համբերատար եւ սիրող եղեք, հիշեք, որ դուք եւս ձեր մինուսներն ունեք:
4. Այնպիսի հետաքրքրություններ ունենալ, ինչպիսին ձերն են: Դա անիրատեսական է եւ անարդարացի: Դուք ընդհանուր ինչ-որ բան ունեք, բայց տարբերություններ էլ ունեք, եւ դա պահպանում է հետաքրքրությունը հարաբերություններում:
5. Որ ընկերուհու պես լսի ձեզ: Ձեր տղամարդն ուզում է լսել ձեր եւ ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնցից գլուխ հանելուն նա չի կարող ձեզ այնքան լավ օգնել, որքան ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը: Գնահատեք նրա ջանքերը եւ ձեզ հասկանալու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք, թե տղամարդը ձեզ կհասկանա եւ կօգնի, ինչպես մեկ այլ կին:
6. Չշփվել ընկերների հետ: Հարաբերությունների առաջին տարում դուք ուղղակի ուզում եք անընդհատ միասին լինել, իսկ հետո գուցե ուզում եք, որ նա ավելի շատ տանը լինի երեխաների հետ, որպեսզի մինչեւ ուշ գիշեր դրսում չլինի: Բայց յուրաքանչյուրը պետք է հարաբերություններից դուրս իր կյանքն ունենա: Եթե դուք հանուն ամուսնու չեք շփվում ձեր ընկերուհիների հետ, դա ձեր խնդիրն է, ոչ թե նրա: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:
Աղբյուրը` Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ