«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Եթե ամեն մեկն իր կյանքը մի փոքր նրա նման ապրի, մենք կունենանք ավելի լավ հայրենիք». Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Աբրահամը՝ Հայկոյի մասին

14:49, 1 հոկտեմբերի

Քիչ առաջ բազմահազար ծափահարությունների ներքո Երեւանում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգիչ Հայկոյին:

Նրա մասին անցյալով խոսելը ցավալի է ու դժվար ոչ միայն ընկերների, այլեւ՝ երկրպագուների, ծանոթների ու, նույնիսկ, անծանոթների համար. նա եզակի արտիստ էր, որը սիրված էր, բացառապես, բոլորի կողմից՝ ասում են ընկերները.

«Հայկոն ժամանակակից հայ մշակույթի աշուղն էր, որը միջազգային բեմ բարձրացրեց հայոց սիրային արվեստը, եւ երբ նա բեմ էր բարձրանում, այնտեղ կար հայոց ներկայությունը՝ արժանապատիվ, շիտակ, շատ ազատ: Ինքը հայրենասեր էր, ինքը հայ էր, միջազգային էր, ու նա առանձին նշաձող ստեղծեց՝ թե´ Հայաստանում, թե´ միջազգային ասպարեզում: Իր համար կարեւոր էր հայ մարդը, արվեստը, մշակույթը... Եթե հետեւենք նրա կենսագրությանը, ստեղծագործական կյանքին, կհասկանանք, որ ի դեմս Հայկոյի՝ մենք մի մեծ ասպետի կորցրինք: Նա բազմագույն էր: Եթե ամեն մեկն իր կյանքը մի փոքր Հայկոյի նման ապրի, մենք կունենանք մի փոքր ավելի լավ հայրենիք՝ բոլոր ասպարեզներում: Այն, ինչ նա էր բեմի վրա՝ իր շարժումը, ձայնը, երանգը, սերը, հավատը, հայրենիքը՝ թող դրանից բոլորը դաս քաղեն: Հայկոն ուրիշ մակարդակ էր: Նրա մեջ կար ազգայինը, բալլադը, աշուղականը՝ մի ողջ մշակույթի պատկեր, որը բերում էր ժամանակակիցը՝ չմոռանալով հայոց ակունքները: Նա մեր դեսպանն էր միջազգային ասպարեզում: Հայոց մշակույթը կորցրեց մի հրաշալի դեսպանի»,-խոսելով արտիստի մասին՝ նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Աշարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի խոսքով՝ Հայկոն հավտարիմ, ազնիվ, նվիրված ընկեր էր.

«Հայկոյի հետ անձնական շփում շատ եմ ունեցել, միմյանց շատ ենք հարգել... Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ լսել է նրա երգերը, վայելել նրա ձայնը: Նա միշտ կմնա մեր հուշերում՝ որպես լավ մարդ ու լավ տղա: Մի քանի ամիս առաջ էինք վերջին անգամ հանդիպել, գրկաառնվել, ջերմ զրույց ունեցել: Ես նրա երգերը շատ եմ լսել ու մինչ օրս լսում եմ: Նրան շատ եմ սիրում ու հարգում՝ որպես լավ երգչի եւ լավ մարդու: Ցավում եմ, որ նա մեզ այսքան շուտ լքեց»,-իր խոսքում նշեց նա:

Սիրված երգիչ Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով:  Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Երգչի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել