Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նույն ինքը Մեդսը․ «միշլենյան» աստղ ունեցող շեֆ խոհարարը հմայում է Ծաղկունք գյուղում

15:59, 1 հոկտեմբերի

Կարելի է գնալ ռեստորան, քանի որ այնտեղ համեղ են պատրաստում։ Եվ կարելի է ավելին ցանկանալ ու ասել ինքդ քեզ․ «Ես ուզում եմ զարմանալ։ Ուզում եմ ոչ թե պարզապես համեղ ուտելիք, այլ հիացմունք եւ ինտրիգ։ Ի վերջո, ուզում եմ բարձրորակ խոհանոց»։

Այստեղ, ինչպես եւ ամենուր, կան սենսացիաներ, «վաու» իրադարձություններ, սիրային պատմություններ եւ, իհարկե, աստղեր։ Նրանցից մեկը Նյու Յորքից 44-ամյա դանիացի Մեդս Ռեֆսլունդն (Mads Resflud) է՝ լեգենդար «Noma» ռեստորանի համահիմնադիրը, որը 2000-ականներին «պայթեցրեց» բարձրորակ խոհանոցի աշխարհը։ Ավելին, Մեդսը կանգնած է New Nordic Cuisine-ի ակունքներում՝ հեղափոխական մոտեցում, որը սկանդինավյան խոհանոցը դուրս բերեց համաշխարհային հարթակ։ Նրա պորտֆոլիոյում է «MR» սեփական ռեստորանը, որն արժանացել է «Միշլեն» աստղի, մի քանի գիրք եւ Auberge Resorts Collection ցանցի խորհրդատվություն։

Բարեկազմ, նորաձեւ, զուսպ։ Մեդսն օրը սկսում է մարզանքով։ Ինստագրամում նրա հետեւորդների թիվը շատ է, եւ, իհարկե, խիտ գրաֆիկ․․․ Սակայն կարեւորն այն է, որ շեֆ խոհարարն իր փիլիսոփայությունը ներդնում է համեղ համադրությունների ստեղծման, ձեւավորման եւ մատուցման մեջ։

Եվ ահա Մեդսը Հայաստանում է... «Որովհետեւ հետաքրքիր է»,-ասում է նա։ «Tsaghkunk Restaurant&Glkhatun» ռեստորանում, որտեղ Երեւանից կարելի է հասնել մեկ ժամում, կազմակերպում է 10 ընթրիք՝ յուրաքանչյուրը 15 ուտեստից բաղկացած։ Առաջինը կայացել է սեպտեմբերի 29-ին եւ սկսվել պաշտգամբում կոկտեյլից՝ մայրամուտի շողերի ներքո։ Ապա բակում ջահեր են վառվել, եւ սկսվել է գործողությունը։

Հյուրերին հրավիրել են ռեստորանից ոչ հեռու գտնվող «գլխատուն»։ Լույսեր, երաժշտություն, ուտելիք տակառների վրա:  Մտնում է Մեդսը։ Նա շատ հուզիչ պատմում է, թե ինչպես են ինքն ու իր թիմը՝ ԱՄՆ-ից երկու խոհարարներ Քեյնն ու Հելենը, արտասվել՝ առաջին անգամ տեսնելով, թե ինչպես են կանայք թոնիրում լավաշ թխում։ 

Հին ավանդույթի գեղեցկությունն ու իսկությունը, հողի եւ արմատների հետ կապն այնքան են ազդել Մեդսի հոգու վրա, որ նա խնդրել է «իր թոնիրում» բանջարեղեն եւ միս պատրաստել։ Նրա խոսքով՝ եթե նման հնարավորություն լիներ, անպայման իր ռեսորանում թոնիր կունենար․․․

Հին տեխնոլոգիաներով փորձեր կատարելուց ոգեւորված՝ Մեդսը մեզ հրավիրեց փորձելու իր ստեղծագործության արդյունքները եւ ճաշակելու այն, ինչ նա ընտրել եւ սիրել է՝ այցելելով տեղական ֆերմերական տնտեսություններ:

«Գլխատան» մոտ մեզ դիմավորում է գեղեցկուհի Քեյնը, ով մեզ հյուրասիրում է լորերի հրաշալի արգանակ՝ եփած խնձորով եւ չորամրգերով։ Նա հիանալի տրամադրություն ունի՝ թեեւ Սեւանի ցրտաշունչ քամու պայմաններում թեթեւ վերնաշապիկ է հագին։

Արդեն ռեստորանում դրված են դափնու եւ վայրի ծաղիկների ծաղկեփնջեր, մոմեր եւ փայտե կահույք` պատրաստված հայ արհեստավորների կողմից:  Մատուցողները, որոնք անցել են հատուկ վարպետության դաս, մեզ ուղեկցում են սեղանների մոտ:  Առաջին նախուտեստը սեւ խավիարն է ընկույզով եւ սերուցքով։ Մատուցվում է տերեւների վրա:  Այն պետք է ուտել փայտե գդալներով եւ ոչ այլ կերպ։  

Ապա բերում են չերի լոլիկով ափսեները: Մեդսի ձեռքին խինկալիի նման մի բան է։ Պարզվում է, որ դա շղարշով փաթաթված լոլիկ է, եւ այն հատուկ գործառույթ ունի․․․Սփոյլեր չեմ գրի․ ինտրիգը պետք է պահպանվի։ Զարմանքը խաղի մի մասն է։

Մենք՝ առաջին հյուրերս, ճաշացանկը նախապես չգիտեինք։ Ավելին, այն գաղտնի էր պահվում ե՛ւ կազմակերպիչներից, ե՛ւ ռեստորանի թիմից։

Ես ունեի բացառիկ իրավունք՝ Մեդսի հետ շրջել Երեւանի շուկաներից մեկով:  Ես հետեւում էի՝ ինչպես էր նա համտեսում պանիր, մրգեր, ծանոթանում մեր մթերքին։ Ինչպես էր հարցնում՝ «Սա այստեղ աճեցվա՞ծ է, թե՞ ներմուծված»:  Արդեն պարզ էր, որ Մեդսը միայն տեղական արտադրանք է օգտագործելու:  Հարցն այն է՝ ինչպես։

Եվ ահա մեկը մյուսի հետեւից բերում են հիմնական ուտեստները։ Մեդսի մեսիջը՝ «Ձեր արտադրանքը հիանալի է, բաղադրատոմսերը` համեղ, բայց եկեք խաղանք:  Եկեք ամեն ինչ վերադասավորենք, համադրենք նոր ձեւով եւ տեսնենք, թե ինչ կլինի:  Բաստուրմա՞։ Հիանալի է։ Սակայն եղնիկի մսից՝ փաթաթված մրգերով։ Խաղողի տերեւնե՞ր։ Եկեք տապակենք դրանք:  Պաղպաղա՞կ։ Թող լինի լավաշից»։

Երբեմն թվում է՝ հեշտ է։  Բայց ինչպես հաճախ պատահում է, պարզության հետեւում հսկայական աշխատանք եւ վիրտուոզություն կա: Ինձ ասացին, թե ինչպես է Մեդսը ընտրում մթերքները: Նա խնդրել է խոտաբույսը բերել արմատներով, հատապտուղը՝ պոչերով, կենդանիները՝ գլուխներով։ Նրա էքսպերիմենտներին հետեւողները պնդում են, որ պատրաստման տեխնիկան րոպեների հաշվարկ է, բաղադրիչների «ըմբռնումը»՝ զարմանալի, միստիկայի շեմին:  Արդյունքում մենք ունենք տեքստուրայի, գույնի, համի եւ մատուցման ներդաշնակություն։ Իմ անձնական հայլայթը, որը երկար կհիշվի, իմ, այսպես ասած, must taste-ը երկու աղանդեր է՝ մեկը՝ լավաշից պատրաստված պաղպաղակը, մյուսը՝ նուրբ եւ ռոմանտիկ․․․ Փակագծերը չեմ բացի, միայն կասեմ, որ բաղադրիչներից են ծիրանն ու չիչխանը։

Քաջություն, ավանգարդ մոտեցում, համարձակ մատուցում․ սա այն է, ինչը ես՝ որպես ռեստորանի այցելու, ուզում եմ հաճախ տեսնել մեր ռեստորաններում:  Ընթրիքի գնալով՝ ես կցանկանայի իմանալ, որ ինձ կզարմացնեն, որ կառաջարկեն այն, ինչով ապրում եւ շնչում է ժամանակակից խոհարարական աշխարհը: Հայաստան համաշխարհային շեֆ խոհարարների այցերը, փորձի փոխանակումը եւս մեկ շարժիչ ուժ է երկրի բազմոլորտ զարգացման համար՝ գաստրոարդյունաբերությունից եւ ֆերմերությունից մինչեւ գիտակցված սպառման մշակույթ։

Գինին առանձին կախարդանք է: Գինիների ցանկը ներկայացնում էր գինիների գուրու Վերոնիկա Ջոյ Ռոգովը, որի պորտֆոլիոյի մեջ են միշլենյան ռեստորաններ եւ բազմամյա փորձ։ Վերոնիկան սկսում է ներկայացնել՝ նախ պատմելով այն մասին, թե ինչպիսին է նա տեսել Հայաստանը, ինչպես է զգացել։ Դա արժանի է ե՛ւ հարգանքի, ե՛ւ հիացմունքի, թե ինչպես է մեր ժողովուրդը պահել իր ինքնությունն ու ավանդույթները։

Մեդսի եւ նրա թիմի այցը մեծ նախագծի մի մասն է։ Հոկտեմբերի 5-ին նրան կմիանան համաշխարհային լրատվամիջոցներից մոտ տասը լրագրողներ, որոնք ընտրվել էին Բելգիայում կայացած Ռեստորատորների համագումարում։ Օրակարգում ֆերմերական տնտեսություններ այցն է, ծանոթություն տեղական արտադրանքի, գինեգործների, ռեստորանների հետ: Նպատակն է` ցույց տալ մեր երկրի հնարավորություններն ու ներուժը, ներդրումների եւ զբոսաշրջության համար գրավչությունն ու աշխարհին ներկայացնել ժամանակակից, արդիական ձեւաչափով։

Անշուշտ, Հայաստանն առաջարկելու եւ զարմացնելու շատ բան ունի։

Ծաղկունք գյուղի զարգացումն իրականացվում է «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի կողմից «Գագարին» ծրագրի շրջանակում։

Նատա Բրետել

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել