MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նրանք իրական են. 5 հայտնի կանայք, որոնք արգելում են լուսանկարում գեղեցկացնել իրենց արտաքինը

23:44, 4 հոկտեմբերի

Graziamagazine-ը ներկայացրել է աստղերի, որոնք ամբողջ աշխարհին ապացուցում են, որ ոչ ոք իդեալական չէ, եւ դա նորմալ է։

Կիրա Նայթլի

Կիրա Նայթլին կտրականապես դեմ է ռետուշի միջոցով իր մարմինն ու դեմքն ավելի գեղեցկացնելուն։ Այդ հողի վրա իսկական սկանդալ է բարձրացել 2004թ․-ին, երբ համացանցում հրապարակվել էին «Արթուր թագավոր» ֆիլմի պաստառի լուսանկարները, որոնցում տեսանելի էր, թե ինչպես է մեծացել դերասանուհու կուրծքը։ Այդ ժամանակներից ի վեր աստղը համաձայնում է ֆոտոշարքերի մասնակցել միայն այն պայմանով, որ կադրերը մշակման չեն ենթարկվի։

Քրիսի Թեյգեն

Քրիսին ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդի կինն է եւ երկու երեխաների մայր։ Ինստագրում աստղը հաճախ է կյանքը ցույց տալիս ինչպես որ կա՝ չփորձելով ավելին թվալ, քան կա։ Քրիսին անկեղծորեն պատմում է իր քաշի, ֆիզիկական կազմվածքի մասին, ինչպես նաեւ մաշկի թերությունների մասին, որոնք կարող են կանանց մոտ առաջանալ հղիությունից եւ երեխաների ծնունդից հետո։ Իր օրինակով նախկին մոդելը ոգեշնչում է հազարավոր կանանց, որոնք բարդույթներ ունեն «ոչ մոդելային» չափանիշների պատճառով։

Լեդի Գագա

2013թ.-ին այս էպատաժային երգչուհին առաջատար ամսագրերից մեկի վարկածով դարձել է տարվա կինը։ Մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալով՝ աստղը չի կարողացել լռել եւ եւ մեկնաբանել է իր լուսանկարը, որը զարդարել էր պարբերականի շապիկը։ «Գիտեք՝ իմ մաշկը չափազանց իդեալական տեսք ուներ, իսկ մազերս՝ չափազանց փափուկ։ Առավոտյան արթանանալով՝ ես բոլորովին այլ մարդու եմ տեսնում, դա ես չեմ»,- ռետուշից բողոքել էր աստղը։

Քեյթ Ուինսլեթ

«Տիտանիկի» աստղը 2021թ․-ից ակտիվորեն հանդես է գալիս ֆոտոշոփի եւ ռետուշի դեմ։ Հարցազրույցներից մեկում Քեյթը հայտարարել է, որ իր արտաքինի՝ անբնական բարելավվումը հակասում է իր աշխարհայացքին։ «Ծնողներս ինձ դաստիարակել են՝ օր օրի ապացուցելով բնական գեղեցկության կարեւորությունն ու նշանակություն, եւ ես չեմ հանձնվի համոզմունքներս պաշտպանելիս»,- ասել է դերասանուհին։ Կարիերիայի ընթացքում Քեթյը բազմաթիվ անգամներ քննադատել է նորաձեւության մասին պարբեականներին եւ կոսմետիկայի ապրանքանիշերին այն պատճառով, որ դրանք չափից շատ են գեղեցկացրել իր արտաքինը, ինչից հետո աստղի հետ պայմանագրում պաևտադիր կետ է հայտնվել՝ «առանց լուսանկարները ռետուշի ենթարկելու»։

Ջենիֆեր Լոուրենս

Թեեւ դերասանուհին երբեք չի մեկնաբանել ռետուշի օգտագործումը, նրանց լռությունը խախտել ստիպել է նորաձեւության ապրանքանիշերից մեկի համար արված ֆոտոշարքը։ Տեսնելով լուսանկարները, որոնցում իր մաշկն անբնականորեն հարթ էր եւ գունատ, իսկ մազերն իդեալականորեն ուղիղ էին, աստղը հայտարարել է, որ իրականում մարդիկ նման տեսք չունեն։ «Աշխարհում կարծիք կլինի, որ եթե դուք նման չեք լուսանկարի իդեալական մոդելին, անհաջողակ եք։ Պետք է այն տեսք ունենալ, ինչ ցանկանում եք։ Մի՞թե պատրաստ եք սովամահ լինել՝ ինչ-որ մեկին դուր գալու համար։ Դա հիմարություն է»,- հայտարարել է դերասանուհին։

Լուսանկարները՝ Filippo Monteforte/AFP/Getty Images, Rich Fury/Getty Images Instagram,

Axelle/Bauer-Griffin/FilmMagic/Getty Images, Lev Radin/Shutterstock.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել