Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան՝ որպես մարդ գրեթե անծանոթ է հայ հանդիսատեսին: Բոլորը նրան գիտեն միայն որպես հեռուստատեսությամբ հաճախ երեւացող մի անձնավորություն: NEWS.am STYLE-ը որոշեց լրացնել այդ բացը եւ զրուցեց Դինայի հետ տարբեր թեմաների շուրջ:
Դինա, երբ վերջին անգամ Ձեր անունը հայտնվեց հայկական գրեթե բոլոր լրատվական կայքերում, թեման Սուրեն Թադեւոսյանի հետ կոնֆլիկն էր: Որքան հիշում եմ, նա պնդում էր, որ Ձեր հաղորդումը քիչ էին դիտում, այդ պատճառով էլ կորցրեցիք Ձեր աշխատանքը: Այդ խթա՞ն էր, որպեսզի նորից ոտքի կանգնեք եւ ապացուցեք, որ այդ Ձեր կարիերայի վերջը չէր:
Անկեղծ ասած, այդ կոնֆլիկտ չէր: Ուղղակի սխալմունք էր առաջին հերթին Սուրենի կողմից, որովհետեւ հեռուստատեսությամբ պարզ երեւում էր, որ մայր ծրագիրն իմն էր, այն անուն ուներ եւ հարուստ էր ամեն ինչով: Սուրենը տեղյակ էլ չէր, որ ես դուրս եմ եկել: Իմ հեռանալու մասին ինձանից էր լսել ու շատ զարմացել: Բայց քանի որ բլոգերները մեղադրեցին Սուրենին, նա վրդովված գրեց, որ ինքն է փակել: Եվ, բնական է, ոչ հաճելի բառեր կնոջ մասին, ով իմ հարազատն է եղել տարիներ շարունակ:
Ես չհամակերպվեցի շատ թեմաների հետ, որոշեցի ի վերջո գնահատել ինձ եւ այսօր մի գրագետ հեռուստատեսություն եմ աշխատում, որտեղ ինձ սիրում ու գնահատում են: Իսկ ես անչափ շնորհակալ եմ LIME TV-ի տնօրեններին ու ամեն բան կանեմ, որ ինձանից գոհ լինեն: Սուրեն Թադեւոսյանն ի վերջո հասկացավ, որ ես գնահատվում եմ իմ չափով: Եվ այս անգամ նպատակս իրականացավ: Սուրենն էլ տաքարյուն տղամարդ է, ես իրեն արդեն ճանաչում եմ, դրա համար էլ այս թեման փակ է: Նրան բազում հաջողություններ եմ մաղթում:
Իսկ, ընդհանրապես, ինչպե՞ս սկսեցիք Ձեր կարիերան:
Ես պրոֆեսիոնալ պարուհի եմ: Պարել եմ ARAYI DANCE SHOW-ում, Կարո Կիրակոսյանի գլխավորությամբ: Տարիներ հետո սկսեցի լրջորեն զբաղվել նաեւ երկրորդ մասնագիտությամբ:
LIME TV-ում հաղորդում եք վարում: Կպատմե՞ք, ինչպե՞ս հայտնվեցիք այդ հեռուստաալիքում եւ ո՞րն է Ձեր հաղորդման բնույթը:
LIME TV-ի տնօրինության կողմից հրավեր ստացա: Իսկ տնօրեններն իմ երկար տարիների ընկերներն են եւ գիտեին, թե ում են հրավիրում աշխատանքի: Հիմա ես վարում եմ LIME ZONE երաժշտական հաղորդումը, որտեղ ներկայացվում են բացառապես մշակութային նորություններ եւ շոու-բիզնեսի պրեմիերաներ:Սեպտեմբերից եթերում եմ ամեն շաբաթ եւ կիրակի, ժամը 15:30-ին, երկուշաբթի եւ հինգշաբթի՝ ժամը 11:30-ին կրկնությամբ: Հիմա արդեն մինչեւ նոյեմբերի 12-ը բոլոր հաղորդումները պատրաստ են, եթեր են հեռարձակվում, որովհետեւ ներկայում ես Լոս Անջելեսում եմ:
Բազմաթիվ հյուրեր եք ունենում: Ինչպե՞ս եք նրանց ընտրում:
Գալիս են բացառապես նորություն ունեցողները: Այդ հարցը քննարկվում է նաեւ ծրագրի պրոդյուսերի եւ տնօրենի հետ:
Մարդու մեջ ի՞նչն եք ամենից շատ գնահատում:
Մարդ լինելը: Այսօր ես կարոտում եմ նորմալ մտածելակերպով մարդկանց, գրեթե բոլորն ապրում են շահի ու փողի համար: Երբ գալիս եմ Ամերիկա, սկսում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում առանց շահի ընկերություն:
Իսկ ինչի՞ ընդունակ չեք:
Հանուն աշխատանքի ինձ չեմ ծախի ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես: Այդպես եմ ապրում, կաթիլ-կաթիլ արցունքների օգնությամբ, բայց իմ քրտինքով եմ հասել այն ամենին, ինչ այսօր ունեմ:
Ներկայում ԱՄՆ-ում եք: Ի՞նչն է Ձեզ այդտեղ հասցրել:
Նախ՝ հանգիստը: Սակայն փորձում եմ նաեւ համատեղել աշխատանքի հետ: Մի քանի օրից սկսվելու են նկարահանումները՝ LIME ZONE FROM USA խորագրով: Հյուրընկալու եմ տեղացի արվեստագետներին: Իսկ նոյեմբերի 9-ին պատրաստվում եմ մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու BIG APPLE MUSIC AWARDS-ին:
Առաջիկայում ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք:
Տարվա լավագույն հաղորդավարուհի մրցանակն ունեմ, իսկ LIME TV-ին դառնում է Տարվա գրագետ երաժշտական ալիք: Իսկ այս պահին զբաղված եմ նաեւ նկարահանումներով, վայելում եմ ընկերներիս ներկայությունն ու պատրաստվում եմ նոր ֆոտոսեսիայի:
Զրուցեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին