«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Պրեմիերայի էի գնացել». Ոչ միանշանակ «Վենոմ 2» (առանց  սփոյլերի)

13:11, 5 հոկտեմբերի

Ֆիլմի գործողությունները ծավալվում են առաջին մասի իրադարձություններից ավելի քան մեկ տարի անց: Լրագրող Էդի Բրոքը փորձում է հարմարվել կյանքին ՝ հանդես գալով  որպես այլմոլորակային սիմբիոտ Վենոմի տիրակալ, որն օժտում է նրան գերմարդկային ունակություններով: Բրոքը փորձում է վերակենդանացնել իր կարիերան և հարցազրույց է վերցնում սերիական մարդասպան Կլետուս Կասադիից, որը պատահաբար դառնում է սիմբիոտ Կարնաժի տիրակալը և չհաջողված մահապատժից հետո փախչում է բանտից:

Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիլմը բավականին հաճույքով է դիտվում: Այն   պայծառ է, ուրախ,  գեղեցիկ և դինամիկ։

«Վենոմում» շատ են կատակները, հումորները ՝ ինչպես իրավիճակային, այնպես էլ երկխոսական։ Էդի Բրոքը և սիմբիոտը գրեթե ոչ մի վայրկյան չեն դադարում պարզաբանել  իրենց հարաբերությունները,որոնք հիշեցնում են ամուսնական զույգի հարաբերություններ: Վենոմն ուզում է ուտել մարդկանց գլուխները, իսկ Էդին ցանկանում է, որ այլմոլորակայինը չփչացնի իր կյանքը։ Զույգն անընդհատ վիճում է, ինչ-որ պահի Վենոմը նույնիսկ հիստերիայի է հասնում  եւ փախչում տնից: Ընդհանուր առմամբ, ֆիլմը վերջնականապես վերածվել է կատակերգության։

Ֆիլմը  ձգձգված չէ։ Թվում է՝ Sony-ին կրկին սահմանում է հանդիսատեսի համար ֆիլմի կատարյալ ժամանակաչափ։ Միջին կոմիքսային պատմության համար 90 րոպեն ավելի քան բավարար է։

Նոր «Վենոմի» բյուջեն մնացել է նույնքան համեստ (110 մլն դոլար), բայց այդ գումարով այժմ հաջողվել է միանգամից երկու հրեշ ստեղծել։

«Վենոմ 2»-ի ռեժիսորը Էնդի Սերքիսն է: Ի դեպ, նա ծագումով հայ է։ Նրա ռեժիսուրան գրեթե անթերի է, ինչը չենք կարող ասել սցենարի մասին։

Ինչպես առաջին մասը, այնպես էլ երկրորդը լի է դատարկությամբ և ենթադրություններով:

Օրինակ, Կարնաժ անունով երկրորդ սիմբիոտի ի հայտ գալը, որը բնակություն է հաստատում հանցագործ Կլետուս Կասեդու մարմնում, շատ թույլ է ներկայացված:

Նույնը կարելի է ասել Էդիի նախկին ընկերուհու ներկայիս ընկերոջ մասին: Թե ինչու է նա պետք այս պատմության մեջ, միանգամայն անհասկանալի է։

Բայց այդ բոլոր թերությունները պարզապես հօդս են ցնդում Թոմ Հարդիի և Վուդի Հարելսոնի փայլուն դուետի շնորհիվ։

Թոմ Հարդին այստեղ կատարյալ է։ Նա շատ բնական է, զգում է իր տեղը, եւ, ակնհայտորեն, այդ գործընթացից մեծ բավականություն է ստանում:

Իսկ  Վուդի Հարելսոնը ունի զարմանալի հատկություն. նա պարզապես կհայտնվի  մի դրվագում, եւ ցանկացած ֆիլմ կդառնա ավելի հաջողված։

Արդյունքում. եթե ​​ֆիլմն ընկալում եք որպես 80-ականների թեթև կատակերգական բոևիկ, ապա այն հիանալի կատարում է իր գործառույթը: Ֆիլմի դիտումն իսկապես զվարճալի է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել