MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես է ծննդյան ամիսն ազդում բնավորության վրա

21:12, 9 հոկտեմբերի

Ձեր ծննդյան ամիսը գուցե ավելի է ազդել ձեր բնավորության վրա, քան Կենդանակերպի նշանը: 

Այսպես.

Հունվարի երեխաներ

Բավականին գեղեցիկ են: Սիրում են զուգվել: Արագ են ձանձրանում:  Քմահաճ են: Հազվադեպ են ուժեղ հույզեր արտահայտում: Երբ ցավ են զգում, նրանց ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար, քան մյուսներին: Զգայուն են: Ամուր են կանգնած ոտքերի վրա: Համառ են: 

Փետրվարի երեխաներ

Հաճախ են շեղվում ու «սավառնում ամպերում»: Սիրում են, երբ ամեն ինչ բացատրություն ունի: Ինտելեկտուալ են եւ խելացի: Հաճախ են փոխում իրենց կարծիքը: Գրավիչ են: Բոլորից ամենասեքսուալ մարդիկ են: Կրակոտ են:  Նաեւ՝ հանգիստ, ամաչկոտ եւ համեստ: Ազնիվ են եւ հավատարիմ: Վճռական են եւ իրենց առաջ անընդհատ նոր խնդիրներ են դնում: Ազատություն են սիրում:  

Մարտի երեխաներ

Նրանք գրավիչ մարդիկ են: Սեքսուալ են: Քնքուշ են ու ամաչկոտ:  Ներամփոփ են: Ի բնե ազնիվ են, սրտակից եւ շռայլ: Գնահատում են անդորրն ու հանգստավետությունը: Զգայական են: Հրաշալի համբուրվում են: Նյարդային են, վստահելի եւ գիտեն լավը գնահատել: Նախընտրում են թաքցնել իրենց հույզերը, ոչ թե ի ցույց դնել: 

Ապրիլի երեխաներ

Հումորի սքանչելի զգացում ունեն: Համառ են: Սիրում են խոսել: Հանգիստ են եւ միշտ կարողանում են «գլուխը սառը պահել»: Բարի են եւ կարեկցող: 

Հաճախ անհանգստանում են աշխարհում ամեն ինչի համար: Հավատարիմ են: Կարողանում են թիմում աշխատել: Ինքնավստահ են: Լավատես են: Շռայլ են: Լավ հիշողություն ունեն: Սիրում են փնտրել եւ գտնել նոր տեղեկություններ, գիտելիքի են ձգտում:

Կարողանում են ոգեւորել իրենց եւ ուրիշներին: Շրջապատին լիցքավորում են երջանկությամբ եւ դրական հույզերով: Հիպերակտիվ են: Սիրում են սպորտ, երաժշտություն եւ զվարճանքներ: Նրանք «տաք» մարդիկ են, բայց կարողանում են դատողությունը չկորցնել: Ամեն ինչում միայն համակարգային մոտեցման են ձգտում: 

Մայիսի երեխաներ

Համառ են եւ դաժան: Կամային են եւ վճռական:  Իրենք իրենց ոգեւորելու խնդիր չունեն: Սուր լեզու ունեն: Նյարդային են: Իրենց վրա ուշադրություն են հրավիրում, սիրում են ամբոխի կենտրոնում լինել: 

Կարողանում են սիրել: Եվ ֆիզիկապես եւ հոգեպես գեղեցիկ են: Ամաչկոտ են դառնում, երբ գործը հասնում է հակառակ սեռի հետ հարաբերություններին:  Եթե վշտացած են, նրանց սփոփելը հեշտ է: Սիրում են երազել, հստակ եւ զգոն մտածողություն ունեն:  

Հունիսի երեխաներ

Հրաշալի բնավորություն ունեն, կյանքից բացարձակ հաճույք են ստանում: Սիրում են շփվել եւ նոր ընկերներ ձեռք բերել: Սիրախաղի մեծ վարպետներ են եւ հաճախ շատ գրավիչ զուգընկեր կամ զուգընկերուհի են ունենում:  Սիրուններ ու սիրունիկներ են:    Հաճախ են դառնում քաղաքական գործիչ, դերասան եւ այլ՝  «հանրային» մասնագիտությունների ներկայացուցիչներ: Լավ են գլուխ հանում կինոյից եւ գրականությունից:

Հուլիսի երեխաներ

Ուրախ են եւ հաճախ են որեւէ հավաքույթի հոգին դառնում: Բայց նաեւ ծածուկ բնավորություն ունեն: Պատահում է, որ շատ դժվար է լինում նրանց հասկանալը:   Սովորաբար իրենց շատ հանգիստ են պահում, բայց ոչ այն ժամանակ, երբ հուզված են կամ խիստ նյարդայնանում են: Գիտեն գնահատել իրենց: Հպարտանում են իրենցով:

Օգոստոսի երեխաներ

Շփվող են: Հաճույքով ցանկացած ռիսկ են ստանձնում:  Ուշադրություն են պահանջում: Թույլ ինքնավերահսկողություն ունեն: Աշխարհին նայում են ոչ թե աչքերով, այլ՝ սրտով: Ինքնավստահ են: Ընկերական միջավայրում շատ աղմկոտ են:

Սեպտեմբերի երեխաներ

Ակտիվ են ու դինամիկ: Սիրում են, երբ կյանքում ամեն ինչ արագ է լինում: Վճռական են եւ հազվադեպ են ափսոսում ինչ-որ բանի համար:  Գրավիչ են եւ կարողանում են հոգ տանել իրենց: Ուժեղ բնավորություն ունեն: 

Սիրում են ուշադրություն:

Հոկտեմբերի երեխաներ

Սիրում են շփվել: Սիրում են բոլորին, ով սիրում է իրենց: Պաշտում են ուշադրության կենտրոնում լինել:  Առանձնանում են ներքին եւ արտաքին գեղեցկությամբ: Հաճախ են ստում եւ ոչ միշտ՝ շահադիտական նպատակներով:  

Հաճախ բարկանում են: Սիրում են խորհուրդներ տալ եւ «բուժել» ընկերներին:  Քաջ եւ անվախ են: Միշտ ընկերական են անծանոթների հանդեպ: Նրանց ցավ պատճառելը հեշտ է, բայց նրանք արագ վերականգնվում են: 

Նոյեմբերի երեխաներ

Վստահելի են եւ հավատարիմ: Շատ կրքոտ են ու միաժամանակ՝ վտանգավոր: Ավելի լավ է՝ չջղայնացնել նրանց:

Գիտեն, թե ինչպես հաճույք ստանան: Սեքսուալ են եւ առեղծվածային: Գիտեն  հաճույք ստանալ: Ներքուստ շատ անկախ մարդիկ են, չնայած կողքից կարող է եւ այդպես չթվալ: Խաղացկուն են, բայց գաղտնասեր: 

Դեկտեմբերի երեխաներ

Շատ գրավիչ մարդիկ են: Հավատարիմ եւ են շռայլ: Պատասխանատու են: Հայրենասեր են:  Պաշտում են մրցույթներ ու մրցություններ: Մասնակցում են բոլոր խաղերին, որոնցում իրենց առաջարկում են մասնակցել: Անհամբեր են եւ շտապողական: Փառասեր են: Ազդեցիկ են եւ միշտ ցանկանում են ղեկավարել ուրիշներին: Ուրախ են:

Նրանց հետ հեշտ է խոսել ցանկացած թեմայով, չնայած երբեմն դժվար է հասկանալ: 

Աղբյուրը՝ Lifter


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել