MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Հայացքները հիմա տարբեր են արդեն, ինչպես մի տարի առաջ, ինչպես ամեն տարի, երբ թանկ, անգին բան ես կորցնում». Նազենի Հովհաննիսյան

13:44, 12 հոկտեմբերի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

«Թումանյանն ասում էր,- Օրեր են, կմթնեն, անց կկենան:

Էդպես էլ ապրում ենք: Վատ օրերին շուտ ուզում ենք «ճամփել», լավ օրերը ձգում ենք ամեն կերպ:

Բայց դե արագ են իրար փոխում էդ անդադար ու արագ շարժվող գիշերն ու ցերեկը: Ու պետք է հասցնել...

Հասցնել զգալ արևի տաքը, ընկերության ջերմը, ընտանիքի սերն ու աշխատանքի արդյունքը, սիրո գոյությունն ու ներումի քաղցրությունը:

Արած բարությունը և անտեսած վատությունը, պետք է ուղղակի հասցնել:

... ընդամենը 15 օրվա առաջվա լուսանկար է, բայց ինչերի միջով անցանք:

Ու հայացքները հիմա տարբեր են արդեն, ինչպես մի տարի առաջ, ինչպես ամեն տարի, երբ թանկ, անգին բան ես կորցնում՝ մի կտոր քեզնից: ԿԱՄ ՔԵԶ՝ամբողջությամբ...

Ու էդպես կորցնելով՝ քեզ թվում է էլ չկաս ու չես էլ լինի:

Հետո լռվում ես քո մեջ: Մարում ես լույսերդ ու լռում: Որովհետև էլ չկաս...

Ու մեկ էլ մի տառ ես ստանում, բառ, սիրո մի կաթիլ, ընկերական տաքից մի բուռ, անծանոթից մի խոսք կամ գրկախառնություն, արևի շող կամ սիրուն հնչյուն ու..նորից գործի ես դնում շարժիչդ...

Կյանքը հենց դա է. անվերջ ընթացող գնացքը, որի վերջին կանգառը ոչ ոք էդպես էլ չի տեսնում...

Ամբողջ ծակոտիներով զգացեք աշնան արևի տաքը, էնքան սիրուն բաներ է ասում, և որևէ ծառի մոտ մի քիչ կանգնեք, հետը ապրեք, էներգիայի վերականգնման խնդիր ունենք ուրբանիզացված ու չարացած միջավայրում: Շատ ունենք...(նհ)»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել