«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Բոլորովին նոր Սյուզաննա կտեսնեք». Սյուզաննա Մելքոնյանը՝ իր առաջիկա նորության, «Ну-ка, все вместе!»-ում տարած հաղթանակի ու երբեք չմեծամտանալու մասին

18:03, 14 հոկտեմբերի

Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, Սյուզաննա Մելքոնյանն իր լսարանին կներկայացնի նոր երգ եւ տեսահոլովակ, եւ ինչպես վստահեցնում է երգչուհին՝ հանդիսատեսը կտեսնի նոր Սյուզաննայի: NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ոչ միայն առաջիկա աշխատանքի, այլեւ` «Ну-ка, все вместе!» շոուում տարած հաղթանակի պտուղների մասին:

Սյուզաննայի նոր երգը հայալեզու է, կոչվում է «Լուսնի վրա»: Այն երգչուհու համար հեղինակել է երգահան Րաֆֆի Ալթունյանը:

«Երգն այնպիսի ձեւաչափում է, որ բոլորովին նոր Սյուզաննա կտեսնեք: Ես միշտ ներկայացել եմ, որպես «պինդ» երգչուհի, սակայն Րաֆֆին նախապատվությունը տվեց այն նուրբ, քնքուշ Սյուզաննային, որը «պինդ» Սյուզաննայի ներսում է թաքնված, եւ որին այդ ուժեղ Սյուզաննան հաճախ թույլ չի տալիս «դրսեւորվել»: Երգը Րաֆֆի Ալթունյանի կողմից նվեր է ինձ: Ի դեպ, Հայաստանում նա միակ կոմպոզիտորն էր, որն անձամբ ինձ մոտեցավ ու շնորհավորեց հաղթանակիցս հետո, երբ պատահաբար հանդիպեցինք խնջույքի շրջանակում: Նա ասաց, որ անպայման պետք  է հանդիպենք, ցանկանում էր մի գեղեցիկ ստեղծագործություն գրել, եւ նշեց, որ իր համար հաճելի կլիներ ինձ նման վոկալիստի հետ աշխատելը: Ասաց ու արեց»,-պատմեց երգչուհին:

Երգը գրվել է մոտ երկու ամիս առաջ, տեսահոլովակը նկարահանել են Իջեւանում՝ կրկին կարճ ժամանակում, չնայած երգչուհու խոսքով՝ տեղանքով պայմանավորված՝ նկարահանումները որոշակի դժվարություններ ունեցել են.

«Երգի հետ կապված ունեցել ենք հանդիպումներ ու քննարումներ, եւ առաջին բանը, որ Րաֆֆին ինձ ասաց այն էր, որ ուզում էր, որ ես լինեի նուրբ: Տեսահոլովակը նկարահանել ենք սեպտեմբերի 20-ին՝ Լաստիվերում, որտեղ այդ «նուրբ էակը» պետք է հայտնվեր բնության մեջ ու երգեր բնության, սիրո ու լուսնի մասին: Ռեժիսորն իմ համակուրսեցին է՝ Վազգեն Ծատինյանը: Նա եւ իր թիմը մեծ ջանք ու եռանդ են գործադրել, որպեսզի կարողանայինք ստանալ այն, ինչ ցանկանում էինք: Շեշտը դրված է մինիմալիզմի վրա, քանի որ երգն էլ է մինիմալիզմի մեջ, բայց՝ շատ մեծ ասելիքով: Ավելորդ ճոխություններ չկան ո´չ երգի, ո´չ էլ՝ տեսահոլովակի մեջ: Ես՝ ինքս էլ, ցանկություն ունեի, որ ամեն բան մինիմալիզմի մեջ լիներ, պետք էր ստանալ հոգեվիճակ՝ կադրից այն կողմ»:

Շատերը, միգուցե, սպասեին, որ «Ну-ка, все вместе!»-ի հաղթանակից հետո Սյուզաննայի առաջին տեսահոլովակը պետք է լիներ մրցույթից հետո նվեր ստացած՝ «Стена непонимания» երգի հիման վրա, սակայն երգչուհու խոսքով՝ այդպես չի արել, որովհետեւ մտածել է նաեւ շուկայի տեսանկյունից.

«Այդ երգն ամբղջովին ռուսական շուկայի երգ է ու ռուսական ռադիոյի ֆորմատ, ահա, թե ինչու որոշեցի դրա հիման վրա չնկարահանել տեսահոլովակ: Երբ այս ոլորտում ես, պետք է նաեւ մարքեթինգային մտածողություն ձեռք բերես՝ անկախ նրանից, որ դու պրոդյուսեր չես: «Լուսնի վրա»-ն իմ երկրորդ հայալեզու երգն է, բայց շատ լայնամասշտաբ սիրո թեմայով, ու յուրաքանչյուրն իր սերը կգտնի այդ ստեղծագործության մեջ»:

«Ну-ка, все вместе!»-ի թողարկումից արդեն անցել է ավելի, քեն կես տարի: Երգչուհին նշում է՝ այս ընթացքում բավական ակտիվ գործունեություն է ծավալել՝ հասցրել է հիմնել իր երաժիշտների խումբը՝ Syuzanna Melqonyan Music Project-ը, անհատական ելույթներ ունեցել, եւ որ ամենակարեւորն է՝ ամենուրեք վայելել է համաքաղաքացիների սերն ու ջերմությունը.

«Մրցույթը, միանշանակ, տվեց իր պտուղները՝ ավելի մեծ լսարան, ավելի մեծ ճանաչում: Հանրությունը մինչեւ հիմա, նույնիսկ, հիշում է, թե ով էր ժյուրիի այն անդամը, որը չկանգնեց իմ ելույթից հետո: Հանդիսատեսն այդպիսի պահերը միշտ ավելի էմոցիոնալ է ընդունում, հատկապես, երբ համակրում է տվյալ արտիստին: Այս կես տարվա ընթացքում իմ կյանքն այսպիսի դրվագներով լի է եղել, իսկ կորպորատիվ միջոցառումների հրավերները՝ շատ»:

Երգչուհու հաղթանակից հետո հայտարարվեց, որ Սյուզաննան լինելու է հաջորդ եթերաշրջանի ժյուրիի կազմում: Նա դժվարացավ նշել, թե կոնկրետ երբ է մեկնարկելու նախագիծը, բայց վստահեցրեց՝ իրեն կտեսնենք՝ որպես ժյուրիի անդամ:

«Այո, ես հստակ լինելու եմ ժյուրիի կազմում, ինչն ինձ համար, իսկապես, մեծ պատիվ է: Այլ բան է, երբ դու օտար շուկայում հասնում ես որոշակի դիրքի, իսկ հիմա նաեւ իմ ձայնից է կախված լինելու, թե ինչպես կդաստավորվի տվյալ վոկալիստի կյանքը (ծիծաղում է): Նաեւ որպես նախորդ տարվա հաղթող՝ «Стена непонимания» երգով պետք է կատարեմ մրցույթի բացումը: Շատերն են ինձ գրում՝ ինչպես կարող են հայտագրվել, խորհուրդներ են հարցնում: Խիտ գրաֆիկիս պատճառով երբեմն չեմ հասցնում պատասխանել բոլոր հարցերին, երբեմն՝ սոցիալական ցանցերի իմ էջերում ընդհանրացված եմ պատասխանում շատերին, բայց երբ հասցնում եմ՝ անպայման անհատապես արձագանքում եմ բոլորի նամակներին, քանի որ կարծում եմ՝ անկախ հաջողությունից՝ մեզանից ոչ ոք չպետք է մոռանա, թե ինքը որտեղից է սկսել իր ուղին, եւ այն, որ հենց նույն մրցույթի շրջանակում մի ժամանակ ինքն էլ է եղել նույն կարգավիճակում: Առհասարակ, ես իմ մաշկի վրա եմ զգացել, թե որքան կարեւոր է լավություն անելն այս կյանքում: Ցավոք սրտի՝ շատերին հաջողությունը փոխում է՝ դեպի վատը: Ես՝ ինքս, ունեցել եմ ընկերներ, որոնցից այդ փոփոխությունն անձամբ զգացել եմ, ու միշտ հեռացել եմ նման մարդկանցից, եւ որպեսզի ես էլ չընկնեմ այդ ճահիճը՝ ինձ ամենամտերիմ մարդկանց, հատկապես սկզբնական շրջանում, խնդրում էի, որ հենց զգան, որ ես նման դրսեւորումներ եմ սկսում ձեռք բերել, ինձ անպայման սթափեցնեն, որովհետեւ ինքս մեծամիտ մարդկանց տանել չեմ կարողանում: Իհարկե, նաեւ պետք է նշեմ, որ բոլորիս կյանքում էլ կան անհատներ, որոնք մինչեւ մեր հաջողության հասնելը մեզ հետ արդար չեն վարվել, ուշադրություն չեն դարձրել, ինչը բոլորովին այլ երեւույթ է: Նմանատիպ մարդկանցից եւս հեռացել եմ եւ, այո, այդ «մեծամտությունն» իմ կողմից ստիպել եմ, որ զգան, քանի որ կար ժամանակ, երբ նրանք ինձ համար ժամանակ չունեին, ոմանք չէին էլ նկատում, ինչը փոխվեց դրսում ունեցածս հաղթանակից հետո»:

Անդրադառնալով իր հաղթանակի հոգեբանական կողմին՝ երգչուհին հավելեց.

«Որպես կատարող՝ ինձ այս հաղթանակը շատ պետք էր, քանի որ չմոռանանք, որ այն մասշտաբային նախագիծ էր, եւ ես մասնակցելով՝ ներկայացնում էի նաեւ իմ հայրենիքը, ինչը մեծ պատասխանատվություն էր ինձ համար, եւ մինչ հաղթանակն ունեցած իմ բոլոր էմոցիաները տվեցին իրենց պտուղները: Հոգեբանորեն ինքս էլ շատ փոխվել եմ, կարծում եմ՝ դեպի լավը՝ առաջնահերթ հենց ինձ համար: Ամեն օր փորձում եմ աշխատել ինձ վրա: Փորձում եմ «թունավոր» միջավայրից հեռու մնալ՝ տալ դրականը: Տարիներ առաջ ավելի դյուրագրգիռ մարդ էի, չնայած՝ մարդու բնույթը չի փոխվում, բայց տարիների ընթացքում որոշ գծեր շտկվում են, հղկվում: Իմ երազանքն էր նման մեծ նախագծում հաղթանակ ունենալը, հիմա ավելի շատ կենտրոնացած եմ իմ նախագծերի, երգերի վրա, ու հուսով եմ՝ սա կլինի շարունակական, որովհետեւ արտիստը միշտ պետք է կապի մեջ լինի իր լսարանի հետ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզաննա Մելքոնյանի անձնական արիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել