Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Երեխաների ատամների խնամք

18:09, 16 հոկտեմբերի

Երեխաների ատամների մաքրումն այն է, ինչին բոլոր ծնողները որոշակի ժամանակահատվածում առնչվում են: Ընդ որում, ոչ ոք չի ժխտի, թե որքան կարեւոր է ներդնել այդ սովորույթը, որը կօգնի ձեր երեխաների ատամները պահպանել երկար տարիներ: Հույս ունենք, որ այս հոդվածը ծնողներին կօգնի հաղթահարել դժվարությունները:

Առաջին ատամիկները սովորաբար ի հայտ են գալիս երեխայի ծննդից 6 ամիս հետո: Այդ շրջանը երբեմն բավական ծանր է լինում՝ բարձր թքարտադրության կամ ատամները դուրս գալու հետեւանքով գրգռվածության պատճառով: Երբ առաջին ատամները հայտնվում են, հարկավոր է ամեն օր բամբակե բարձիկի օգնությամբ դրանց վրայից հեռացնել փառը: Եթե ձեր փոքրիկը սովոր չէ, որ բերանում որեւէ կողմնակի բան կա, գործն ավելի է բարդանում: Բայց եթե պայքար է սպասվում, անպայման պետք է դուք հաղթեք: Իսկ մանրէները ոչ մի դեպքում չպետք է մնան ձեր երեխայի ատամներին:

Ավելի մեծ տարիքում հարկավոր չէ մեծ քանակությամբ ատամի մածուկ օգտագործել, բավարար է ոլոռի մեծության գնդիկը, հակառակ դեպքում փրփուրի առատությունը կդժվարացնի մաքրումը: Երեխային սովորեցրեք թքել ատամի մածուկը: Մշտապես այն կուլ տալը կարող է բերել օրգանիզմում չափազանց քանակությամբ ֆտորի կուտակման: Հիշեք, որ երեխան պետք է ունենա առանձին մանկական ատամի խոզանակ՝ կլորացված, փափուկ մազիկներով:

Երեխային ատամ մաքրելու գործընթացին սովորեցրեք աստիճանաբար եւ խնամքով: Նախ դանդաղորեն խոզանակով տրորեք ատամները՝ հնարավորություն տալով այն զգալ բերանում, նույնիսկ եթե ոչինչ էլ չեք մաքրում: Թող երեխան իմանա, որ ատամները մաքրելը ցավոտ եւ սարսափելի չէ:

Միշտ նախապես թույլ տվեք երեխային ինքնուրույն մաքրել ատամները, իսկ հետո այդ արեք ինքներդ՝ լավագույն արդյունքի հասնելու համար:

Փնտրեք հնարավոր բոլոր միջոցները՝ ատամների մաքրումը խաղի վերածելու համար: Երեխային հասկացրեք, որ դա կարող է զվարճանք լինել, այլ ոչ թե ձանձրալի պարտականություն:

Ահա մի քանի միջոց, որոնք կօգնեն ձեզ ատամները մաքրելու գործընթացն ուրախ եւ հաճելի զբաղմունք, միաժամանակ նաեւ՝ օգտակար սովորույթ դարձնել.

1. Երեխային թույլ տվեք ինքնուրույն ընտրեք իր խոզանակը, մածուկը եւ նույնիսկ բերանը ողողելու բաժակը կամ աթոռակը, որի օգնությամբ նա կարող է հայելու մեջ տեսնել, թե ինչպես է մաքրում ատամները: Հիմա դեղատներում եւ խանութներում մանկական խոզանակների տարատեսակ եւ բազմերանգ ընտրություն կա, օրինակ՝ սիրելի մուլտֆիլմերի հերոսների կերպարներով:

2. Եթե ձեզ երեխան սիրում է, երբ քնելուց առաջ իր համար հեքիաթ եք կարդում, պատմություն պատմում կամ երգում, ապա դա արեք միայն այն բանից հետո, երբ նա կլվացվի եւ ատամները կմաքրի:

3. Ձանձրացե՞լ եք մշտապես հիշեցնել՝ «հավաքիր խաղալիքները», «շտկիր անկողինդ», «մաքրիր ատամներդ»: Մինչեւ 8 տարեկանը երեխաներն արդեն կարող են շատ բան հիշել եւ անել, բայց՝ ոչ միշտ: Հատուկ զվարճալի աղյուսակ նկարեք, որտեղ նշված կլինի այն ամենը, ինչ հարկավոր է անել ամեն օր՝ ներառյալ առավոտյան եւ երեկոյան ատամները մաքրելը: Թող ձեր փոքրիկը, օրինակ, գունավոր աստղիկներով նշի այն, ինչն արդեն արել է: Իսկ երբեմն «մոռացկոտությունը» պարզապես ծնողների ուշադրությունը գրավելու միջոց է:

4. Ձեր ատամները լվացեք երեխայի հետ միաժամանակ: Դա կօգնի նրան տեսնել, թե որքան կարեւոր է այդ ձեզ համար եւ ինչպես այն ճիշտ անել: Ծնողներին նմանակելը շատ ուժեղ դրդապատճառ է 7-8 տարեկանից փոքր երեխաների համար:

5. Միասին լվացեք սիրելի տիկնիկի կամ արջուկի ատամները: Կարելի է նույնիսկ օգտագործել արհեստական կամ խաղալիք ատամներ, որոնց վրա կարելի է ցույց տալ՝ ինչպես պետք է ճիշտ մաքրել ատամները:

Ինչ էլ անեք, հիշեք հետեւյալը: Նախ՝ պատրաստ եղեք նրան, որ դեռեւս երկար ժամանակ ստիպված կլինեք ձեր դստերը կամ որդուն հիշեցնել, թե որքան կարեւոր է ատամները մաքրելը եւ ինչ կլինի, եթե այն չանեն: Օգտակար սովորույթները երկար ժամանակի ընթացքում են ձեւավորվում, եւ ձեր ստեղծագործական մոտեցումը կօգնի հարթել այդ գործընթացը եւ այն հաճելի դարձնել ձեզ եւ ձեր փոքրիկի համար: Իսկ որպես պարգեւ հերթական այցելության ժամանակ կլսեք մանկական ատամնաբույժի զարմացած եւ հիացած արձագանքը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել