«Մեռնելու ժամանակը չէ»-ն լեգենդար ֆրանշիզայի 25-րդ հոբելյանական ֆիլմն է, ինչպես նաեւ Դենիել Քրեյգի՝ լեգենդար Ջեյմս Բոնդի հինգերորդ ու վերջին մարմնավորումը, որտեղ մենք տեղեկանում ենք, որ Ջեյմս Բոնդը հեռանում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում աշխատանքից և վայելում խաղաղ կյանքը Ջամայկայում։ Ամեն ինչ փոխվում է, երբ Կենտրոնական հետախուզական վարչությունից նրա վաղեմի ընկեր Ֆելիքս Լեյթերն օգնություն է խնդրում անհետ կորած գիտնականի որոնման համար։ Պարզվում է, որ գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի վտանգավոր է, քան Բոնդը պատկերացնում էր։ Բոնդը հայտնվում է առեղծածային չարագործի ծուղակում, որը զինված է վտանգավոր տեխնոլոգիական զենքով:
Սյուժեն չի տարբերվում էական և արմատական փոփոխություններով՝ ի տարբերություն մյուս մասերի: Բոնդի արկածներին դարձյալ հաճելի ու հետաքրքիր է հետեւել: Բայց այս անգամ մելոդրամատիկ բաղադրիչը դարձել ֆրանշիզայի տարբերակիչ հատկանիշը:
Քերի Ֆուկունագան, որպես ֆիլմի ռեժիսոր, կատարյալ ընտրություն էր: Հատկապես հաջողված էր այն ցնցող և ուշագրավ ավարտը, որին արժանի էր Քրեյգի հերոսը: Ֆուկունագան հաջողությամբ է բացահայտել նույնիսկ ամենաանթափանցելի հերոսների մարդկային որակները:
Տեխնիկական տեսանկյունից ֆիլմն արժանի է գնահատանքի: Հստակ երևում է, որ բյուջեն ավելի քան արդարացված է: Օպերատրական աշխատանքը բարձունքում է. բարձրորակ եւ մանրակրկիտ նկարահանում է կատարվել:
Սաունդթրեքը հիացնում է և անտարբեր չի թողնում:
Billie Eilish «No Time To Die» հիթի ներքո ֆիլմի բացման դրվակը շատ տպավորիչ է: Իսկ հետո Հանս Զիմերն իր երաժշտությամբ հիանալիորեն զարդարել է ֆիլմի ամբողջ ընթացքը՝ չմոռանալով Բիլլիի լեյթմոտիվի մասին:
Բնականաբար, ֆիլմում առկա են բազմաթիվ էքշն տեսարաններ, որոնք փոխարինվում են այս ժանրի համար սովորական դարձած հետապնդումներով, ծեծկռտուքով և փոխհրաձգությամբ։ Սակայն ֆիլմում կան նաեւ թրիլլերի մոտիվներ: Բայց հիմնական շեշտադրումն ու ուշադրությունը, զարմանալիորեն, ռոմանտիկ մասին է վերագրվում:
Ֆիլմի երկրորդ պլանի կերպարները, ինչպես միշտ, շքեղ են։ Իսկ Քրիստոֆ Վալցն ու Ռեյֆ Ֆայնսը յուրացնում են իրենց մասնակցությամբ յուրաքանչյուր տեսարան:
Սակայն, բնականաբար, ամենից շատ տպավորիչ է Դենիել Քրեյգը:
Դերասանի հաջողության գրավականը հենց կերպարի անձնական տեսարաններն են, չնայած չի կարելի ասել, որ Քրեյգը գործողությունների տեսարանում տպավորիչ չէր:
Պարզապես ինտիմ դրվագներն ամենալավ են ստացվել, երբ Բոնդը ոչ թե ձեռքերն արյունով էր ներկում, այլ հույզերին ազատություն էր տալիս: Միևնույն ժամանակ, Ֆուկունագային հաջողվել է կերպարի մարդկային որկաների ողջ հմայքը համատեղել գերհզոր գործակալի կերպարի հետ:
Բնականաբար, ֆիլմում որոշ բացասական կողմեր կան, որոնցից գլխավորը ֆիլմի չարագործն է:
Կենտրոնական անտագոնիստ Լյուցիֆեր Սաֆինին մարմնավորել է Ռամի Մալեկը: Նա հիմնական չարագործն է, որը երեքժամանոց ֆիլմում ունի շուրջ 30 րոպե:
Նրա անհրաժեշտությունը սյուժեում բացառապես վերջին գործողության մեջ է, մնացած ընթացքում թաքնվելով ստվերում՝ տիպիկ հանձնարարություններ տալիս իր մանկլավիկներին, որոնց էլեգանտ կերպով սպանում է գլխավոր հերոսը: Այդ իսկ պատճառով հոբելյանական Բոնդի չարագործը լուրջ չի դիտարկվում:
Իրավիճակը փրկում է միայն շքեղ Ռամի Մալեկը, որը հաճույքով խաղում է իր դերը:
«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը Քրեյգի՝ Բոնդի մասին շարքի հիանալի եզրափակումն է: Հոբելյանը հաջողվել է և կարժանանա բազմաթիվ խանդավառ ծափահարություններին ու շատերի արցունքներին:
Հ.Գ.
Հոլիվուդն արդեն վաղուց էր փնտրում նոր կատարող 007 գործակալի դերի համար, և ներկայում կա 5 դերասանից բաղկացած ցուցակ բաղձալի պաշտոնի համար:
Թոմ Հիդլսթոն
Իդրիս Էլբա
Թոմ Հարդի
Մայքլ Ֆասբենդեր
Հենրի Կավիլ
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան