«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ամեն ինչ թողեցի, ընտրեցի նրան, բայց սխալ որոշում էր». Անյա Սահակյանը` կարճատեւ ամուսնության ու բաժանվելու պատճառի մասին

13:08, 18 հոկտեմբերի

Դերասանուհի Անյա Սահականը, կարճատեւ ամուսնությունից հետո, ամուսնալուծվել է: Դերասանուհին լուրը հաստատեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Անյան առաջին անգամ խոսեց իր ամուսնության, նախկինում դրա մասին չխոսելու ու նախկին ամուսնուց բաժանվելու պատճառի մասին:

«Մեր հարաբերություններն օրիկնականացրել էինք 2020-ին, սակայն հարսանիք չէինք արել, քանի որ Հայաստանում այնպիսի շրջան էր, որ տոնախմբության ու դրա մասին բարձրաձայնելու տրամադրություն չկար: Համարյա 4 տարի միմյանց ճանաչում էինք, բայց ամուսնության հարցում շտապել եմ, այն էլ` ինչպես...»,-ասաց դերասանուհին` հավելելով, որ իրենց  համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տեւել:

«Բաժանվելու որոշումը ես եմ կայացրել: Ամենամեծ պատճառը նրա խանդն էր: Որքան էլ, որ հետագայում երկուսիս կողմից էլ փորձեր արվել են, շտկել իրավիճակը չստացվեց... Ինձ թվում էր՝ կյանքս կապել եմ հասուն տղամարդու հետ, այնինչ պարզվեց` այնպիսի մարդու հետ եմ ապրել, որն իմ կյանքին կարեւորություն չէր տալիս, փորձում էր իմ հաշվին կայանալ: Երբ տղամարդն անվստահ է լինում ինքն իր վրա, միշտ իր ներքին խնդիրները կնոջ վրա է բարդում: Ցավոք` ես թույլ կին չեմ, որպեսզի դա թույլ տամ: Թույլ տղամարդու մոտ միշտ կինն է մեղավոր»:

Հարցին` ինչ հարաբերություններ են պահպանել նախկին ամուսինները` Անյան պատասխանեց.

«Բացարձակ շփում չկա: Եթե մեկն իմ աչքից ընկնում է, այլեւս ոչ մի հետաքրքրություն չեմ ունենում նրա հանդեպ»:

Դերասանուհին այժմ փորձում է անցնել աշխատանքի, ինչը նրա խոսքով` նախկին ամուսինը թույլ չէր տալիս.

«Նկարահանվելու մասին խոսք անգամ չկար: Ամեն քայլ խնդիր էր առաջացնում, ամեն ինչ թողեցի, ընտրեցի իրեն, բայց սխալ որոշում էր: Վերջնական հասկացա, որ չեմ ցանկանում այլեւս իր հետ կիսել կյանքս, երբ ասաց, որ չի ուզում` օգնեմ կենդանիներին, կամ` որեւէ բարի գործ անեմ: Դա չէի կարող հանդուրժել: Հիմա վերադառնալու եմ իմ ասպարեզ: Արդեն նոր նախագծի շուրջ քննարկումներ կան»:

Դերասանուհին նշեց, որ անհաջող ամուսնությունն իրեն չի կոտրել. շարունակում է հավատալ իսկական ու մեծ սիրուն.

«Եթե կյանքում հանդիպել ես մեկին, որը քեզ արժանի չէր, չի նշանակում` պետք է հիասթափվես բոլորից: Կան նորմալ, կայացած մարդիկ, որոնք հաստատ կապացուցեն հակառակը: Իմ կյանքում առաջին դեպքն էր, որ նման մարդու հանդիպեցի, մինչ այդ արժանի մարդիկ են եղել, ուղղակի ես պատրաստ չէի ամուսնության: Այս դեպքում սխալ մարդու հետ կյանքս կապեցի»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անյա Սահակյանի Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել